Վազգեն Մանուկյան. «Արցախն են վերացնում: Հետո էլ Հայաստանը կվերացնեն: Այսպիսի սարսափելի բան, որ այսպիսի իշխանություն կգա ու Հայաստանն ու Արցախը այսպիսի վիճակի մեջ կգցի, հնարավոր չէր պատկերացնել: Եվ եթե ժողովուրդը ոտքի չկանգնի, իր իրավունքների, անվտանգության տերը չդառնա, կործանված ենք մինչեւ վերջ: Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում է իր ծրագիրը եւ դրա համար կարող է տարբեր պատճառներ, պատրվակներ […]
20 Սեպտեմբեր 2023

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ կողմերին կոչ անելով կատարել հրադադարի համաձայնագրի պայմանները և խնդիրները լուծել երկխոսության միջոցով։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Irna գործակալությունը։ Քանանին ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանի երկրների դերը վեճերի՝ խաղաղ ճանապարհով լուծմանը նպաստելու գործում և հիշեցրել Իրանի պատրաստակամությունը՝ այս […]

Համացանցում շրջանառվող լուրը, թե Ասկերանում մայրը իր 4 երեխաների հետ զոհվել է, իրականությանը չի համապատաախանում։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը:

Մարտերը շփման գծի երկայնքով շարունակվում են։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը համառ դիմադրություն է ցույց տալիս տարբեր ուղղություններում առաջխաղացման փորձեր իրականացնող ադրբեջանական զինուժին: Ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է կիրառել հրետանային ու հրթիռային միջոցներ։ Արցախի ՊՆ

ԼՂ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջանների 16 քաղաքացիական համայնքներից տարհանվել է ավելի քան 7000 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ը:





