Հայր Ասողիկ Կարապետյանը գրում է. «Քաոս է, մեր հասարակական և քաղաքական ոլորտներում խավար է տիրում: Ամենուր ձայներ են լսվում. գոռում են, կանչում, քաշում, հարվածում, հայհոյում… Անմիաբան ժողովուրդն էլ հախուռն հոսում է… Եվ այս սրտակեղեք իրողության մեջ, բնական է, որ հայտնվեն չինովնիկներ, որոնք իրենց թույլ կտան նենգ պահվածք, չարամիտ խոսքեր՝ միտված թույն թափելու և վատություն խառնելու […]
24 Սեպտեմբեր 2023


Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում։ Երբ ԵՄ-ի հովանու ներքո Փաշինյանն ու Ալիևը ստորագրել էին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստաթուղթը, ինչը նշանակում էր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, մոռացել էին նշել, որ անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները: Այս մասին ՄԱԿ ամբիոնից հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Երբ հայ հասարակության մեջ քննարկումներ սկսվեցին, […]

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հաշվեցի, թե 2020 թ. կապիտուլիացիան ստորագրելուց հետո մենք որքան զոհ ենք ունեցել միայն պաշտոնապես։ 2021 թ. մայիսին ու նոյեմբերին Սյունիքում Ադրբեջանի հարձակման արդյունքում միայն պաշտոնապես ունեինք 30 զոհ։ 2022 թ. սեպտեմբերի պատերազմում (Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի վրա հարձակման արդյունքում) միայն պաշտոնապես ունեցել ենք 224 զոհ։ 2023 թ. սեպտեմբերի […]

Ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, որ կան նաև այլ փոքրամասնություններ, որ ունեն նմանատիպ իրավունքներ։ Բայց ես կարծում եմ, որ պետք է հիշել, որ Ղարաբաղի հայերը այլ փոքրամասնությունների նման չեն։ Այս մասին Ազատության» հետ զրույցում ասել է Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, դոկտոր Լորենս Բրոերսը։ «Նրանք ունեն հակամարտությունների կոնկրետ պատմություն […]

Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանի տրանսպորտային ու էներգատրանսպորտային շրջափակումը շարունակում է Բաքվի համար գերխնդիր հանդիսանալ: Այդպես է լինելու նաև «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո: Նույնիսկ ավելի մեծ ծավալներով ու «անակոնդայի» մեթոդի ամենալայն կիրառմամբ: Օրերս Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը փաստացիոներն հերքեց ՌԴ էներգետիկայի նախարար Շուլգինովի հայտարարությունն այն մասին, որ կողմերը աշխատում են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ […]

Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Արհեստական բանականությունը և նեյրոցանցերը անվերադարձ փոխելու են «ճշմարտության և իրականության» ընկալումը մարդկանց մոտ: Այսօր արդեն նեյրոցանցերի միջոցով կարելի է այնպիսի ճշգրիտ ձայն ու մարդկային ժեստիկուլյացիա ստանալ, որ 99%-ը չի տարբերի կեղծիքը: Փորձնական արդեն մի անգամ արվել է ու անողները հաջողել են: Ըստ այդմ սպասեք շուտով իբր «հեռախոսային գաղտնալսումների», կամ «տեսակոմպրոմատների», որտեղի […]

«Արցախի հանրային հեռուստատեսություն» -Ադրբեջանի վերջին ռազմագործողության հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տարհանված հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են մնալ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում. հիմնականում տարեցներ, կանայք ու երեխաներ են. արդեն 5-րդ օրն է՝ ոմանք բաց երկնքի տակ են գիշերում, ոմանք մեքենաներում, որոշներն էլ վրաններ են տեղադրել: Սնունդը, վառելափայտը, խմելու ջուրն այստեղ հայթայթում են ով ինչպես կարողանում է:




