Թեգ` Թուրքիա

Օգոստոս 15, 2009թ. 15:35

<Ապագան քոնն է> հասարակական կազմակերպությունը Հայաստանում` ԱՄՆ դեսպանատան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, այս տարվա ապրիլ ամսից իրականացնում է <Հանդուրժողականություն մշակութային և կրթական երկխոսության միջոցով> ծրագիրը, որի նպատակն է հայ և թուրք երիտասարդների մշակութային ու կրթական փոխայցերի միջոցով ստեղծել հանդուրժողականության, բարյացակամության մթնոլորտ և աջակցել երկու երկրների միջև երկխոսությանը: Ծրագրի շրջանակներում հուլիս ամսին Հայաստան էին այցելել […]


Օգոստոս 15, 2009թ. 12:27

Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ նոր ռազմավարություն է որդեգրել: Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն <Հարևան երկրների հետ զրո խնդիր և առավելագույն համագործակցության> սկզբունքի շրջանակում հրաման է արձակել երիտասարդ դիվանագետներին սովորել հայերեն, հունարեն, բուլղարերեն, արաբերեն և ռուսերեն լեզուները: Այդ նպատակով ընտրվել են 30 ուսանող, որոնք ցանկությամբ ընտրելու են իրենց նախընտրած լեզուն: Ծրագրի համաձայն, թուրք դիվանագետները լեզուն սովորելու […]


Օգոստոս 15, 2009թ. 12:19

Թուրքիան փորձում է կաշառելով փակել ճշմարտության բերանը Թուրքական լրատվամիջոցներին շոկի մեջ է գցել ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային գրասենյակի թուրքերենի նախկին թարգմանիչ, թուրքական ծագումով ամերիկուհի Սիբել Էդմոնդսի նոր բացահայտումները: <Սաբահ> թերթը գրել է, որ Էդմոնսը տեղեկացրել էր, որ Օհայո նահանգի ընտրական հանձնաժողովի կողմից սկսված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայի կառավարությունը Հայոց ցեղասպանությունը պաշտպանող կոնգրեսականներին, փորձում է […]


Օգոստոս 15, 2009թ. 11:55

Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ Ազգայնամոլական տրամադրությունները եւ հակումները միշտ էլ լայն տարածում են ունեցել թուրքական հասարակության մեջ։ Օսմանյան կայսրության բռնի թուրքացման քաղաքականությունը որդեգրվեց նաեւ Թուրքիայի Հանրապետության կողմից: Դրա հստակ գործադրման հետեւանքով է նաեւ, որ այսօր Թուրքիայում ազգային փոքրամասնությունների թիվը չի գերազանցում 100 հազարը: Տասնամյակներով վարած խտրական, մեծապետական քաղաքականությունը պատճառ դարձավ, որպեսզի հազարավոր ոչ մուսուլմաններ լքեն Թուրքիան: Վերջերս […]


Օգոստոս 14, 2009թ. 20:23

Վերջերս ճանաչողական այցով Հայաստան էին ժամանել մի խումբ թուրք երիտասարդներ, խմբի ղեկավար, <Հասարակական կամավորներ՚>թուրքական հիմնադրամի անդամ Վոլկան Փիրինչչիի հետ էլ կայացավ մեր հարցազրույցը: – Տեղեկացա, որ այցելել եք Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր, ի՞նչպիսին են տպավորությունները: – Խիստ տպավորված եմ Ցեղասպանության թան•արանով: Տեղի է ունեցել ողբերգություն, մի ժողովուրդի կողմից ցեղասպանության է ենթարկվել մեկ այլ ժողովուրդ, իսկ […]


Օգոստոս 12, 2009թ. 18:56

<Հազարամյակ մը մեզմե առաջ…» Լևոն Շանթի «Հին աստվածներ»–ից վերցված այս խոսքերը, բացի խորհրդապաշտական դրամայի գործողությունների ժամանակը բնորոշելուց, բազմաթիվ զուգահեռներ էլ է առաջացնում։ Մասնավորապես՝ մեկ-մեկուկես 1000–ամյակ առաջ էր, որ մեր աշխարհն ասպատակեցին Կասպիականի այնկողմից ներխուժած թուրքական քոչվոր ցեղերը։ Ասում են` երբ 640թ. այստեղ առաջին անգամ տեսել են թուրք ասպատակներին, մարդիկ սարսափել են նրանց վայրենի դեմքերից ու […]


Օգոստոս 12, 2009թ. 18:49

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Թուրքիան 1918թ. Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 12-ը Թուրքիայի խորհրդարանի անդամները դատապարտել են հայերի կոտորածները, իսկ 1919թ. ապրիլի 8-ին, մայիսի 22-ին, հուլիսի 5-ին, 1920թ. հունվարի 13-ին Թուրքիայի արտակարգ ռազմական դատարնները մի խումբ թուրք պետական ու կուսակցական բարձրաստիճան գործիչների, որոնք կազմակերպել էին հայերի ցեղասպանությունը, դատապարտել են և մահապատժի վճիռ կայացրել 7 նշանավոր ղեկավարների […]

Թեգեր` [, ]

Օգոստոս 12, 2009թ. 18:19

Հրանտ Մելիք-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Սույն թվականի հուլիսի 13-ին Թուրքիայում ստորագրվեց «Nabucco» գազամուղի նախագծման և շինարարության մասին պայմանագիրը գազամուղի տարանցիկ երկրների` Ավստրիայի, Հունգարիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Թուրքիայի կառավարությունների միջև: Չնայած այն հանգամանքին, որ նախագծի հետ կապված դեռ մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված, այնուամենայնիվ, վերոնշյալ պայմանագրի ստորագրման փաստն արդեն իսկ վկայում է այն մասին, որ եվրոպական երկրներին […]