Թեգ` Թուրքիա

Սեպտեմբեր 11, 2009թ. 20:31

Միջազգային ուժերի ակտիվ ներգրավվածությունը դրան հաղորդում է տարածաշրջանային նշանակություն Հակոբ ՉԱՔՐՅԱՆ Նախորդ անգամ «ԱրմԱր» կայքէջում, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրություններին, նշել էինք այն բուռն հակազդեցության մասին, որին հավասարապես բախվում են ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի վարչախումբը, այնպես էլ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, և այս հակազդեցությունը պայմանավորել էինք […]


Սեպտեմբեր 11, 2009թ. 13:08

Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև  երկկողմ հարաբերությունների զարգացման մասին oգոստոսի 31-ին հրապարակված արձանագրությունով նախատեսվում է ստեղծել «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով (երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար) հայ, թուրք, ինչպես […]


Սեպտեմբեր 10, 2009թ. 13:41

Թուրքիայում մեկնարկում են հայ-թուրքական նախաստորագրված արձանգրությունների ներքաղաքական կոնսուլտացիաները։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտարարել է, որ արձանագրությունները քննարկվելու են ընդդիմության հետ, այնուհետև ներկայացվելու են երկրի խորհրդարանին։ Դավուդօղլուն ասել է, որ Թուրքիան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ միաժամանակ նշելով, որ սահմանի բացմանը դեռ շատ ժամանակ կա։ armarlur.com


Սեպտեմբեր 9, 2009թ. 14:58

Բացառիկ հարցազրույց Լոս-Անջելեսի UCLA համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար, շոտլանդացի պրոֆեսոր Պիտեր Քաուի հետ –         Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական մերձեցումը կարող է երկրորդ պլան մղել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունման հարցը –         Անշուշտ, ցանկալի է բարիդրացիական հարաբերությունների ստեղծումը հարևան երկրների միջև, մասնավորապես Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը կնպաստի տնտեսության զարգացմանը, ինչու չէ […]


Սեպտեմբեր 9, 2009թ. 11:07

Ինչպես հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այսօր թուրքական բանակի հինգ զինվորներ սպանվել են քրդերի հետ բախման ժամանակ, ևս 5 զինծառայողներ վիրավորվել են և այժմ գտնվում են Թուրքիայի արևելյան շրջանների ռազմական հոսպիտալներից մեկում: Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիիրթ նահանգում: Հիշյալ աղբյուրի տեղեկացմամբ, թուրքական բանակի վրա հարձակվել են Քրդական աշխատավորական կուսակցության անդամները, […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 9, 2009թ. 10:45

Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանի հետ –        Ակնհայտ է Թուրքիայի ձգտումը`  հարավ-կովկասյան տարածաշրջանում  առաջնորդի դեր ստանձնելու հարցում: Ինչո՞վ է դա պայմանավորված: – Ադրբեջանական և միջինասիական գազը և նավթը դեպի Եվրոպա տեղափոխելու նպատակով բավականին մեծ էներգետիկ կոմունիկացիոն ծրագրեր են մշակվում, որը կարող է Թուրքիայի համար լուրջ տնտեսական ներարկումների աղբյուր դառնալ և բարձրացնել նրա […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 18:48

«Օգոստոսի 31-ին հրապարակված երկու արձանագրություններն իրենց մեջ «ճանապարհային քարտեզի» տարրերը կրող փաստաթղթեր են, ուր մեզ հուզող երկու հարց կա: Առաջինը հանձնաժողովներն են, երկրորդը` սահմանների հետ կապված խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա կարծիքով փաստաթղթում առկա ձևակերպումը Թուրքական կողմի դեմքը փրկելու միտում ունի:   Հայկ Դեմոյանը հանդես  եկավ առաջարկով, […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 13:56

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին շրջանի ակտիվացումը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան դիվանագիտական շրջանակում: ԱՄՆ պետքարտուղարությունը, որը բավական լուրջ ջանքեր է գործադրել Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման ուղղությամբ, լիովին գիտակցում է, որ արևմտյան դիվանագիտությունը մեծ հաջողություններ կունենա Հարավային Կովկասում, եթե Հայաստանին հնարավորություն տրվի բեռնափոխադրումներ իրականացնել նաև Թուրքիայի տարածքով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Հայաստանում […]

Թեգեր` [, ]

Սեպտեմբեր 4, 2009թ. 20:10

Ռուսաստանյան Ռեգնում լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմում տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի քննարկում, որին մասնակցել են նաև Ադրբեջանի ԱԳՆ և Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) ղեկավարները: Այդ մասին Ռեգնումը հաղորդել է ` հղվելով Ալիևի վարչակազմի իր աղբյուրին: Ադրբեջանի ղեկավարները մասնավորապես քննարկել են  երկրի արտաքին և տեղեկատվական քաղաքականությունների հետագա ռազմավարությանը վերաբերվող […]


Սեպտեմբեր 3, 2009թ. 18:02

Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ «Թուրքիայի հետ վարած բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված   որևէ նախապայման»: Հաջորդ օրը` սեպտեմբերի 2-ին, խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված Արձանագրությունների մասին, ՀՀ […]