Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Ամերիկացի սոցիոլոգ-հոգեբան Սողոմոն Աշը (Ash S., 1951) ընկալման ճշտությանը վերաբերող գիտափորձի անվան տակ` կամավորին նստեցնում էր մի սենյակում, ևս հինգ կամավորների հետ, որոնք իրականում գիտափորձի մասնակիցներ էին, հետևապես` գիտափորձի կազմակերպիչների կողմից նախօրոք հրահանգավորված: Նրանց ցուցադրում են չորս գիծ` ABCD, որոնցից A և C-ն ունեն հավասար չափեր, իսկ մյուսները` տարբեր: Փորձի մասնակիցներին խնդրում են […]
Թեգ` Լեռնային Ղարաբաղ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երկրաբաշխության և քարտեզագրության կենտրոնը երկու տարվա ընթացքում` 2007-2009թվականներին իրականացրեց ԼՂՀ ատլասի կազմումը ` հայերեն և ռուսերեն լեզուներով:
Ադրբեջանի ղեկավարությունը` Լեռնային Ղարաբաղը, դարձյալ իր կազմում տեսնելու ցանկությունն իրականացնում է բավական հետևողական քաղաքականությամբ: Այդ խնդիրն հօգուտ իրենց լուծելու համար, ադրբեջանական դիվանագիտությունը մշակել է մի շարք ուղղություններ, որոնց իրականացումը ենթադրում է հայկական կողմի լիարժեք կախվածություն: Արցախը նվաճելու ծրագրի շրջանակներում Բաքվում հաշվարկել են, որ Հայաստանի տնտեսական թուլացումը կհանգեցնի Արցախի դիմադրողականության նվազեցման: Ուստի, ելնելով այդ հաշվարկներից, Ադրբեջանը […]
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը պայքար է սկսել ինքնակամ շինությունների դեմ։ Խոսելով այդ խնդրի մասին` քաղաքապետ Վազգեն Միքայելյանը նշել է, որ ողջ քաղաքի ինքնակամ շինությունները ենթակա են քանդման և դրանց տեղում հիմնականում կկառուցվեն մանկական խաղահրապարակներ։ Ըստ Միքայելյանի, Ստեփանակերտում շատ են նաև քաղաքային համայնքին պատկանող հողատարածքների ինքնակամ օգտագործման դեպքերը։ Անդրադառնալով, Հեքիմյան 20 հասցեի տան բակում` ավտոտնակների […]
Սույն թվականի մայիսի վերջին տեղի է ունեցել «Իսկալամական Կոնֆերանս» կազմակերպության (ԻԿԿ) անդամ երկրների արտգործնախարարների 36-րդ համաժողովը, որի ընթացքում Ադրբեջանի նախաձեռնությամբ ընդունվել են հերթական երեք հակահայկական բանաձևերը: Ընդհանուր առմամբ, վերջին տարիների ընթացքում վերոնշյալ կազմակերպությունն ընդունել է Հայաստանի քաղաքականությունը քննադատող ավելի քան քսան փաստաթղթեր, որոնք հետագայում ադրբեջանական քարոզչական մեքենան շահարկում է զանազան միջազգային ատյաններում հակահայկական նոր փաստաթղթեր […]
Եկել է վճռականորեն գործելու պահը Սկսած 1991 թվականից` ղարաբաղյան հիմնախնդրում գերտերությունները որդեգրեցին այսպիսի մոտեցում. անտեսվեց ու արհամարհվեց իրավական փաթեթը, և այն գնահատվեց բացառապես իբրև քաղաքական խնդիր: Հետևանքը եղավ այն, որ «մոռացությա» մատնվեցին հայկական կողմի համար այնքան արժեքավոր իրավական փաստերն ու միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ամբողջությամբ հայտնվեց քաղաքական շահերի կիզակետում: Այլևս ակնհայտ է, […]




