Ռուսաստանի մամուլն այսօր հեղեղված է մուսուլմանական Կուրբան-Բայրամ տոնակատարությանը վերաբերող տեղեկատվությամբ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել երկրի մուսուլմաններին: «Այս լուսավոր տոնը, որի պատմությունը դարերի խորքերն է հասնում, միավորում է մարդկանց Իսլամի իրական արժեքների` խաղաղության, ողորմածության և բարու շուրջ», – նշված էր Դ. Մեդվեդևի ուղերձի մեջ: Սակայն, արդեն մի քանի ժամ […]
Թեգ` Ռուսաստան
2008 թվականի հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել Եվրոպական անվտանգության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Ինչպես հայտնել է ռուսական լրատվամիոցներին ինքը` Մեդվեդևը, պայմանագիրը ենթադրում է եվրոատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության միասնակա դաշտի ստեղծում, որպեսզի վերջնականորեն վերացվեն «սառը պատերազմի» հետքերը: Այդ նպատակին հասնելու համար Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է միջազգային իրավունքի դրույթներում ամրագրել անվտանգության անբաժանելիության սկզբունքը: Խոսքը […]
«Ադրբեջանը ցանկանում է միանալ «Գլոնասս» ծրագրին»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Այս մասին հաղորդում է 1news.az-ը` հղում անելով «Նովոստի-Ուկրաինա» լրատվական գործակալությանը[1]: Սերգեյ Իվանովն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ համագործակցել «Գլոնասս» համակարգի շահագործման առումով: Ռուսաստանի վարչապետը նշել է, որ Ի. Ալիևն իր ցանկության մասին ասել է Դմիտրի […]
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չի քննարկում Իրանի հանդեպ նոր արգելանքներ կիրառելու հնարավորությունը: «Հարկավոր է թույլ տալ, որպեսզի դիվանագիտությունն աշխատի, իսկ զգացմունքները միայն կխանգարեն»,- այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Խոսելով Իրանից ցածր հարստացված ուրանի դուրսբերման մեխանիզմների մասին` Նեստերենկոն ասել է. «Որքան հայտնի է ռուսական կողմին, Թեհրանից դեռևս վերջնական պատասխան չի […]
Երեկ Ստոկհոլմում ավարտվեց Ռուսաստան-Եվրամիություն գագաթնաժողովը, որի արդյունքում կողմերը հայտարարեցին, որ համաձայնության են եկել կլիմային և էներգետիկային վերաբերող հարցերում և չեն կարողացել միասնական դիրքորոշում մշակել Ռուսաստան-Վրաստան հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդհանուր առմամբ գոհ է մնացել գագաթնաժողովի արդյունքներից: «Անդրկովկասում մեր դիրքորոշումները չեն համընկնում, դա պետք է բացեիբաց խոստովանել: […]
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսսինջերն անվերապահորեն կողմ է Ռուսաստանի նկատմամբ վարվող Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությանը: Նա վստահ է, որ աշխարհի այնպիսի «թեժ կետերում», ինչպիսիք են Իրաքն ու Աֆղանստանը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ստրատեգիական շահերը համընկնում են, սակայն դա չի նշանակում, որ կարող են լինել մարտավարական տարբերություններ: Հենրի Քիսսինջերն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության թեմային: […]
Բրիտանական Chatham House կազմակերպությունը ներկայացրել է զեկույց` «Թուրքիա, Ռուսաստան, Կանադա. ընդհանուր եւ հակասական շահեր» թեմայով: Զեկույցի հեղինակները, գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը, նկատել են, թե 2008 թվականի օգոստոսյան պատերազմը բացասաբար անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա, ուստի հայ–թուրքական սահմանի բացումը, որը Թուրքիան փակել է դեռ 1993 թվականին, կարող է նպաստել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի տնտեսության զարգացմանը: […]
Դեռևս մեկ ամիս առաջ լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են 1 միլիարդ դոլար արժեքով C-300 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին: Չնայած այն բանին, որ իրանական կողմն արդեն վճարել է կանխավճարը, ռուսական կողմը չի կատարում իր պարտավորությունները: ԶԼՄ-ները նույնիսկ ակնարկում էին, թե Ռուսաստանն իր պայմանավորվածությունից նահանջում է, թերևս` ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ: Այսօր արդեն […]
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին կոչ է արել ԱՄՆ-ին Լեհաստանում տեղակայել ամերիկյան զինուժի ստորաբաժանումներ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մեր ցանկությունն է մեր երկրում տեսնել ամերիկյան զորքեր` որպես վահան ռուսական ագրեսիայի դեմ», – հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ` հավելելով, որ իրենք գիտեն, թե ինչ է […]
REGNUM Նովոստի ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության կառավարող տնօրեն Մոդեստ Կոլերովը ադրբեջանցի լրագրողի խնդրանքով ներկայացնելով Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման իրավական հիմքը` ասել է. «Դեռ Գամսախուրդիայի կառավարման օրոք վրացական իշխանությունը չեղյալ է հայտարարել խորհրդային իրավունքն ու վերականգնել 1920-ականների սկզբների Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության իրավունքը: Ոչ Աբխազիան, ոչ Հարավային Օսիան այդ կոնֆիգուրացիայում չկան»: Ապա շարունակել […]




