Թեգ` Ռուսաստան

Հոկտեմբեր 15, 2009թ. 15:41

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են մնալ միջազգային քաղաքական զարգացումների գլխավոր շոգեքարշը: Չնայած այն հանգամանքին, որ հուլիսին Մոսկվա այցելած Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվել են վերաբեռնավորել հարաբերություններն երկու երկրների միջև, այնուամենայնիվ, այդ գործընթացն այդքան էլ հեշտ չի տրվում այդ երկրների առաջնորդներին: Ճիշտ է, կողմերին հաջողվել է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել Արևելյան Եվրոպայում […]


Սեպտեմբեր 30, 2009թ. 12:24

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Ադրբեջանում նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում կազմակերպված կլոր սեղանի քննարկման ժամանակ ռուս փորձագետ-քաղաքագետ Սաադատ Կադիրովան ասել է, որ Ադրբեջանը պետք է Ռուսաստանում բնակվող  իր հայրենակիցներից ստեղծի «քաղաքականության ոլորտի լուրջ մասնագետներ»: Այս մասին գրում է 1news.az-ը, և նշում, որ քաղաքագետը բերել է սփյուռք ունեցող այլ ազգերի օրինակներ, ապա  ներկաներին առաջարկել`  նոր ծրագրեր ներկայացնել  ադրբեջանական […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 17:15

Հոկտեմբերի 1-ին Ժնևում 5+1-ի խմբի (ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա գումարած Գերմանիա) և Իրանի ներկայացուցիչների միջև տեղ են ունենալու Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հերթական բանակցությունները:


Սեպտեմբեր 28, 2009թ. 16:15

Այսօր Նյու Յորքում տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքնարկվի Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:

Վերջին շրջանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և Փիթսբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում այս թեման գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում, հետևապես այն հայտնվեց համաշխարհային քաղաքական գործընթացների առանցքում:


Սեպտեմբեր 24, 2009թ. 14:54

Ռուսական «Զավտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ադրբեջանից և Վրաստանից զենք է մատակարարվում Չեչնիայում գործող ահաբեկիչներին: «Սովետական միության զենքի հիմնական պահեստները դեռ Վրաստանում և Ադրբեջանում են: Բոլոր զենքերն ու զինամթերքը ավազակներին է հասցվում այնտեղից: Դեռ ոչ վաղուց այնտեղից պարզապես հոսում էր հերոին, իսկ հիմա տրոտիլ և ինքնաձիգներ»:


Սեպտեմբեր 22, 2009թ. 11:59

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն այս օրերին դարձել է համաշխարհային քաղաքականության կարևորագույն իրադարձություններից մեկը: Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում այս հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշումն են արտահայտել քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող գրեթե բոլոր պետությունների ղեկավարները: Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների աշխատասեղանները պարզապես հեղեղվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոգևորող նամակներով, որոնք հեղինակել են հիմնականում արևմտյան երկրների ղեկավարները:


Սեպտեմբեր 14, 2009թ. 17:44

Սեպտեմբերի 10-ին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ իր երկիրը ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այս, գրեթե սենսացիոն հայտարարությունը Վենեսուելայի նախագահն արել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում: Այսպիսով, Վենեսուելան Ռուսաստանից և Նիկարագուայից հետո դարձավ երրորդ երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց Վրաստանից անջատված այդ երկու պետությունների անկախությունը: Փորձագետների գնահատականների համաձայն, […]


Սեպտեմբեր 9, 2009թ. 19:47

Սեպտեմբերի 13-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կանցկացվի մերձկասպյան երկրների նախագահների առաջին ոչ պաշտոնական վեհաժողովը: Մերձծովյան այդ քաղաքում կհավաքվեն Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ղեկավարները, որոնք կփորձեն եզրեր գտնել Կասպից ծովի իրավական կարգավիճակը ճշտելու  համար: Ուշադիր ընթերցողը կարող է միանգամից նկատել, որ Վեհաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել Կասպյան ոչ բոլոր երկրների առաջնորդներին: Մասնավորապես, Ակտաու չի մեկնի Իրանի […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 16:19

«Հայ-թուրքական հարբերությունների կարգավորման փաստաթղթում Ղարաբաղ և  ցեղասպանություն բառերը չկան”,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա իրականությունից զուրկ է համարում այն ենթադրությունները, թե Թուրքիան հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը կարող է պայմանավորել ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացով: Վերջին 15 տարիներին Թուրքիայի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականությունը վերջինիս   կանգնեցրել է փակուղու առջև: Փակուղուց դուրս գալու […]


Օգոստոս 14, 2009թ. 19:41

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը, վերջին տարիներին հայտնվել են տարածաշրջանային քաղաքականության դերակատարներ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետաքրքրությունների առանցքում: Եվ դա հստակ բացատրություն ունի. այդ երկրների նպատակն է հնարավորինս արագ սեփական դիրքերն ամրապնդել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանում: Իսկ քանի որ տարածաշրջանի խնդրահարույց հանգույցներից մեկը հայ-թուրքական հարաբերություններն են, խաղացողներից յուրաքանչյուրը փորձում է շեշտված […]