Այս գիշեր Մոսկվայի կենտրոնում` Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա, սպանվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, 55-ամյա քաղաքական գործչի ուղղությամբ արձակվել է 6 կրակոց, որից 4-ը դիպել է թիրախին: Հայտնի է, որ Նեմցովի սպանության միակ վկան 23-ամյա ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան է, ով այդ գիշեր պատրաստվում էր ընթրել քաղաքական գործչի հետ: […]
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը այսօր հայտարարել է, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, այդ թվում՝ Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը։ Այս մասին հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում սպասում են նաև Վալերի Պերմյակովի գործին, փոխանցում է […]

Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամներ են, հետևաբար` փոխադարձ պարտավորվածություններ ունեն կոլեկտիվ անվտանգության և բազմակողմանի հարաբերությունների ձևաչափի հարցերում: Այդ մասին Regnum-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ պատերազմի դեպքում Ռուսաստանը կմիջամտի՞ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի կողմից: «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և, բնականաբար, ունի իրավաբանորեն ամրագրված պարտավորություններ մեր երկրի ռազմական անվտանգությանն […]

Սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ դատախազության տարածած հայտարարությունը հակասում է ՀՀ գլխավոր դատախազի Գյումրիում ՀՀ քաղաքացիներին տված խոստումներին։ Տվյալ հայտարարությունը ՀՀ քաղաքացիների պահանջն իրականացնելու երաշխիքներ չի պարունակում, այն է՝ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանդի մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին անհապաղ փոխանցել ՀՀ իրավապահներին։ ՀՀ գլխավոր դատախազի տված խոստումից անցել է գրեթե մեկ ամիս, […]
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործի առնչությամբ: Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես գրում է. «Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ […]

«Մարդիկ քառասուն օր սպասելուց հետո ուղղակի զայրույթի և հուսահատության մեջ մտածում են բողոքի ակցիաների մասին, հացադուլի մասին։ Խոսակցություն է եղել և երեկ դատախազության տարածած հայտարարությունը նպաստեց դրան»,- այս մասին այսօր ասել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ լրագրողներին ներկայացնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության նախաքննությունից հետո տիրող իրավիճակը, երբ Ավետիսյանների հարազատները ներխուժել էին Շիրակի դատախազության […]

ՌԴ Դաշնային խորհուրդն ,այսօր կայացած նիստի ընթացքում, հաստատել է համաձայնագիրը, ըստ որի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին թույլատրվում է 30 օրվա ընթացքում մնալ Ռուսաստանի Դաշնության տարածքում առանց գրանցման:Հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը, որը վերաբերում է Հայաստանի տարածքում ռուսների և Ռուսաստանի տարածքում հայերի գտնվելու կարգին, ստորագրվել է 2014թ. հուլիսի 11-ին Սոչիում։Նույն օրենքն այժմ […]
Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված ռուսական կայքերից մեկում տարաբնույթ տեղեկատվություն է տարածվել: Համաձայն որի` “Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը հերքել է Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման մասին լուրերը: “Այս պահին ռազմակայանի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Զինծառայողների հետ կատարվում են աշխատանքներ օրվա կարգացուցակի համաձայն”,-ռուսական […]
Գյումրիում Ավետիսյանների ողբերգական սպանությունից անցել է 40 օր: Նրանց տան դիմաց հավաքված հարազատները, գյումրեցիները միասին գնացին Գյումրիի գերեզմանատուն, որտեղ կայացավ Ավետիսյանների քառասունքի հոգեհանգստյան կարգը: Ներկա էին նաև քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ: Արարողությանը ներկա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց, որ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները՝ հարազատները, երկու օր առաջ հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե և […]

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանի՝ 2015թ. փետրվարի 10-ի միջնորդությունը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ բջջային օպերատորներից ստացվել են Վալերի Պերմյակովի կողմից մինչև դեպքն օգտագործված հնարավոր բջջային հեռախոսահամարի, Ավետիսյանների ընտանիքի անդամների կողմից […]





