Ռուսաստան

Հունվար 18, 2015թ. 23:13

Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ այսօր անցկացվել է երկրորդ կոնսիլիումը` Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ մանրամասն քննարկվել են նախորդ զննությունից հետո անցած 12 ժամվա […]


Հունվար 18, 2015թ. 19:49

ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ղեկավարությունը, փորձում է լռել շարքային զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության փաստի մասին: Նման տեսակետ news.am-ին հայտնել է ռազմական շրջանակները ներկայացնող անձը: Նրա խոսքով՝ դրա մասին է վկայում այն, որ դատելով պաշտոնական տեղեկատվությունից, հայկական կողմը ահազանգն տացել է հունվարի 12-ի կեսօրից հետո: Սակայն այդ պահին ռուսական կողմին պետք է հայտնի լիներ զինվորի […]


Հունվար 18, 2015թ. 19:36

Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան «հոգեցունց» է անվանել Գյումրիում իրականացված սպանությունը: «Հոգեցունց էր փաստը, որ տեղի է ունեցել հայկական Գյումրի քաղաքում, եւ որը կապված էր Ավետիսյանների ընտանիքի հանդեպ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայողի անմարդկային, չափազանց ցինիկ գործողության հետ, ինչի հետեւանքով ընտանիքի 6 անդամ սպանվեց»,- Վրաստանի փոխարտգործնախարարի խոսքերն է մեջբերում Civil.ge կայքը: «Անկեղծորեն ցավակցում […]


Հունվար 18, 2015թ. 19:14

Հայաստանի դատախազությունն իսկապես իրավունք ունի եւ պետք է հետաքննություն անցկացնի, իսկ ռուսական ռազմական քննիչները՝ զինվորական գլխավոր դատախազության հետ միասին, իրավունք ունեն խնդրել եւ մասնակցել այդ հետաքննությանը


Հունվար 18, 2015թ. 18:00

ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում է ակտիվ քննչական եւ դատավարական միջոցառումների իրականացումը` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 6 անձի սպանության եւ մանկահասակ երեխայի սպանութան փորձի բոլոր հանգամանքները հետազոտելու, բացահայտելու ուղղությամբ: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ, նրանց թվում են՝ տուժողների հարեւանները, հարազատները, Ավետիսյանների սպանության մեջ […]


Հունվար 18, 2015թ. 17:50

Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետներում, եւ մեղավորներն օրենքով նախատեսված պատիժ կկրեն:


Հունվար 17, 2015թ. 23:56

Այն, որ արևմտյան ճնշումների տակ գտնվող Ռուսաստանին ձեռք չի տալիս մի նոր ճակատի բացումը՝ պարզ աքսիոմա է: Ռուսաստանի ռազմական դոկտրինայում ևս գրված է, որ ՌԴ համար լուրջ սպառնալիք է իր սահմանների մոտ հակամարտությունների առկայությունն ու սրումը: Իսկ Հարավային Կովկասը նրա կարևոր դարպասն է:


Հունվար 17, 2015թ. 23:37

Հանցագործություն է նման մարդուն բանակ զորակոչելը: Դա Ռուսաստանի համար շատ կարևոր հարց է, Ռուսաստանի իրավապահները պետք է լրջորեն զբաղվեն դրանով ու պարզեն, թե ովքեր են նստած զինկոմիտեում, որ ծառայելուց ազատում են մեծահարուստների զավակներին և նրանց փոխարեն բանակ զորակոչում հոգեկան հիվանդներին:


Հունվար 17, 2015թ. 23:13

Հայք կենտրոնի հերթական ասուլիսը նվիրված էր Գյումրիի ողբերգական դեպքին. հյուրերն էին` հրապարակախոս Սեդա Վերմիշևան, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը, “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:


Հունվար 16, 2015թ. 01:24

Թվում էր՝ ոչ մի արտառոց բան չկա: Սակայն կասկածելի է ոչ միայն ռուսական կողմի հիպերշահագրգռվածությունը, որ ռուս զինծառայողին չհանձնեն հայ իրավապահներին, այլ նաև հայկական կողմի նույնքան հիպերլռությունը»,- ասաց փաստաբանը: