Society

Նոյեմբեր 26, 2014թ. 01:00

Ինչպես հայտնի է, կառավարությունը վերջերս հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Մինչ առողջապահության նախարարության պատասխանատուները գովաբանում են այս ծրագիրը՝ հարցով հետաքրքրված մասնագետները ահազանգում են հնարավոր վտանգների ու ռիսկերի մասին: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ ահազանգում է, որ ծրագիրն ուզում են ներդնել […]


Նոյեմբեր 22, 2014թ. 23:42

«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնն ալյուրին պարտադիր կարգով արհեստական վիտամինահանքանյութային հավելումներ խառնելու առնչությամբ այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս: Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ կառավարությունը վերջերս հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Այդ հավելումներից մեկն էլ ֆոլաթթուն է: Ասուլիսին մասնակցող բժիշկ, սննդաբան Հայկազ Սարգսյանը պատմեց […]


Նոյեմբեր 17, 2014թ. 20:54

Մեր երկրում եթե կա մի կառույց, որին անվերապահորեն հավատում եմ, դա մեր Զինված ուժերն է, գիտեմ, որ պատասխան են տալու, գիտեմ, որ կարող են տղեքին ադրբեջանցիների կրակի տակից հանել, բայց նաև պարզ է, որ չեն ուզում նոր կորուստներ տալ… Իսկ ինչո՞վ են զբաղված ԵԱՀԿ համանախագահները…


Նոյեմբեր 8, 2014թ. 19:27

«Հայք» վերլուծական-տեղեկատվական կենտրոնը Թեքեյան կենտրոնի փոքր սրահում հրավիրել էր քննարկում՝ «Աղանդավորական պայքարը դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամերի և բանակում հոգևոր ծառայության դեմ» թեմայով:


Նոյեմբեր 1, 2014թ. 00:28

«Դուք աշխարհ տեսած, մեծ կենսափորձ ունեցող մարդ եք: Էս վիճակից դուրս գալու ելք տեսնո՞ւմ եք»: Այս հարցը իմ շա՜տ սիրելի Վլադիմիր Նազարյանին ուղղել եմ դեռ 2000 թվին, երբ հերթական անգամ կառավարություն փոխվեց, երբ իշխանությունը զբաղված էր ուժերի վերադասավորման «լրջագույն» գործով, ժողովուրդն էլ, ինչպես Նարեկացին է ասել իր ժամանակին, «տարագրվում էր ու չէ՜ր տագնապում»: «Ես ընդհանրապես […]


Հոկտեմբեր 31, 2014թ. 00:33

Բաց հանքի շահագործումը կվնասի մեր երկրի ռազմավարական ջրային պաշարներին, քանի որ նախագծի ենթակառուցվածքը հիմնականում տեղակայված է Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաեւ Կեչուտ եւ Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում են Սեւանա լճի ավազանի մեջ:


Հոկտեմբեր 19, 2014թ. 22:09

Փորձում են կրճատել նպաստները Սեպտեմբերի 25-ին կառավարության նիստում հավանության արժանացավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, ըստ որի նախատեսվում է կրճատել հղի կանանց նախածննդյան եւ հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափը: Այն Ազգային ժողովում հավանության արժանանալուց հետո ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Այս նախագիծն աշխատող […]


Հոկտեմբեր 15, 2014թ. 22:12

Մենք մեծապես կարող ենք շահել, եթե հաջողենք լուծել ներքին մի կարևոր խնդիր՝ ձերբազատվենք կոռուպցիայից: Եթե նվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը, ապա մեր եվրոպացի գործընկերները Հայաստանը կնախընտրեն այլ ԵՏՄ երկրներից ու շատ գործարքներ, ծրագրեր կիրականացնեն հենց Հայաստանում, հարկերն էլ այստեղ կվճարեն: Ուղղակի պետք է հետևողականորեն աշխատել ու վստահություն ձեռքբերել:


Հոկտեմբեր 14, 2014թ. 02:14

Մենք պետք է ամեն ինչ անենք` այս իրավիճակն օգտագործելով տնտեսական լուրջ խնդիրներ լուծելու եւ մեր տնտեսությունը զարգացնելու համար: Իսկ այդ գործում իհարկե շատ կարեւոր է քաղաքական կամքի դրսեւորումը` գործարար բանակին ճիշտ ուղղորդելու համար, ինչպես նաեւ գործարարների ճկուն ու ճիշտ կողմնորոշումը նոր իրավիճակում:


Հոկտեմբեր 11, 2014թ. 15:40

Իրանի Իսլամական Հանրապետությունից փորձագետ Փույա Հոսեինին կարծում է, որ իր երկրի համար նոր հեռանկար է բացվում Հայաստանում խոշոր ներդրումներ անելու եւ Եվրասիական տնտեսական միության երկրներ ապրանքներ արտահանելու առումով։