Հոգևոր

Հուլիս 4, 2011թ. 18:46

Հայր  Կոմիտաս– Փիլիսոփայության մեջ գոյություն ունի սոֆիզմ ուղղությունը, որի կրողները կարող են ապացուցել, որ չարն է լավը: Դա այն է, ինչ ասում են այսօր էմոները, նրանք մարդու մեջ ներակում են այն ,իտքը, թե դու ոչ թե ծնվել ես ապրելու համար, այլ ծնվել ես, որ  մահանաս, և  քո ամեն վայրկյանը ոչ թե ստեղծագործելու, արարելու համար է, […]


Հուլիս 2, 2011թ. 18:29

Վրաստանի խորհրդարանն ուրբաթ օրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է ընդունել երկրի Քաղաքացիական օրենսգրքում, որոնցով «հրապարակային իրավունքով իրավավաբանական անձի կարգավիճակ է շնորհվում կրոնական հինգ միավորումների». հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» պարբերականը: Փոփոխություններն ընդունվելու դեպքում այդպիսի կարգավիճակ կստանան Վրաստանում՝ հայ եկեղեցին, հռոմեական կաթոլիկ եկեղեցին, մուսուլմանական, հրեական և բապտիստական համայնքները: Քննարկման ժամանակ նախագծին դեմ է արտահայտվել Վրաստանի խորհրդարանի «Քրիստոնյա […]


Հունիս 24, 2011թ. 15:43

Հունիսի 25-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին տոնելու է Սուրբ Գրիգոր Լուսավորչի` խոր վիրապից ելնելու տոնը, որը հռչակվել է Սուրբ Խոր Վիրապ վանքի ուխտի օր: Այս առիթով Մայր Աթոռի Վանորեից տեսչությունը կազմակերպում է ուխտագնացություն: Առավոտյան 1030-ին Խոր Վիրապի վանք կտարվեն Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները, 1100-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Սուրբ մասունքներով մասնավոր օրհնության արարողություն: Ս. […]


Հունիս 22, 2011թ. 13:15

Ամեն ոք, ով ասում է, թե ես հայ եմ դեռ ինձ համար հայ չէ…եթե մեկն իր ազգանվան մեջ կրում է «յան» մասնիկը, որքանո՞վ է նա պաշտպանում «յան»-երի շահերը, այսինքն` հայ ժողովրդի շահերը:


Հունիս 22, 2011թ. 11:55

Այս տարի հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինես Հայրապետի հիշատակը, որը Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսչությունը հրավիրում է ուխտագնացության: Առավոտյան ժամը 1000-ին Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինես Հայրապետի մասունքները, ժամը […]


Հունիս 17, 2011թ. 16:48

Հայաստանում գործող աղանդավորական տարաբնույթ կազմակերպությունների ծավալած գործունեությունը վտանգավոր ու սպառնալի ձևեր է ընդունում:


Հունիս 17, 2011թ. 09:12

Մինչ ՀՀ-ում  աղանդավորներն սկսել են նկատելիորեն  ակտիվանալ, (ՙԵհովայի վկաների՚ հերթական  «քաջագործությունը» ցույց տվեց, որ սրանք անցել են բոլոր սահմանները, այնքան լկտիացել, որ ներխուժում են հայոց եկեղեցի ու հենց պատարագի ժամանակ ձեռնամուխ լինում աղանդավորական քարոզչության իրականացմանը բաժանելով «ուղեղ լվացող» իրենց  գույնզգույն գրքույկները), Արցախի Հանրապետությունում եկեղեցին ու պետությունը միասնաբար պայքարում են ազգակործան այդ ախտի դեմ: Եթե Հայաստանում […]


Հունիս 16, 2011թ. 09:04

Վրացական և ռուսական լրատվամիջոցները  տեղեկացնում են, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարած այցի արդյունքում Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդները` Գարեգին Երկրորդը եւ Իլյա Երկրորդը ստորագրել են միջեկեղեցական համաձայնագիր: Նույն լրահոստ արտատպել են նաև մի շարք հայկական լրատվամիջոցներ: Սակայն, մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ , այդ  տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում. համաձայնագիր չի ստորագրվել: ArmAr.am


Հունիս 15, 2011թ. 15:57

2011թ. հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ջավախք կատարվող իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաք քաղաքում հանդիպել է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ: Վեհափառը հայտնել է նրանց, որ տեղյակ է խնդրին և արդեն իսկ բարձրացրել է ջավախքահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլիա Երկրորդի առջև: 2011թ. հուլիսի 17-ին լրանում է Վահագն […]


Հունիս 15, 2011թ. 11:49

Հունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուղեկցությամբ Համայն Վրաստանի Իլիա Բ Պատրիարքի, ժամանեց Ախալքալաք: Քաղաքի մուտքին երկու Եկեղեցիների պետերին դիմավորեցին տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները` գլխավորությամբ Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի, Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանի, Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի, Ջավախքում առաջնորդական ընդհանուր փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը, […]