Մշակույթ

Հունիս 2, 2011թ. 14:44

«Պում, պում»ը… չպայթեցաւ: Սփիւռքահայերս ճաթեցա՜նք: Եթէ Առնօ Պապաջանեան ողջ ըլլար, անպայման սրտի կաթուած կ’ունենար: Չեմ գիտեր այս ամօթանքը ինչպէս ընդունուեցաւ հայրենի ժողովուրդին, պետական եւ մշակոյթի մարմիններուն կողմէ: Կը հպարտանանք մեր մշակոյթով: Օտարները կը հիանան մեր տաղանդներուն վրայ, սակայն, ցաւ ի սիրտ, մեծ սահանք մը ունեցանք 2011-ի Եւրօտեսիլով: Տաղանդաւոր երաժիշտներ շա՜տ ունինք, ինչպէս նաեւ՝ երգերու սքանչելի […]


Մայիս 25, 2011թ. 17:09

«Որպես հասարակության մաս և կորպորատիվ պատասխանատու ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է ՙՈսկե Ծիրան՚ փառատոնի կազմակերպման գործում իր աջակցությունն ունենալու համար: Անհրաժեշտ է սատարել միջազգային ասպարեզում մեր երկրի վարկանիշը բարձրացնող նախաձեռնությունները: Այդ տրամաբանությամբ, արդեն վեցերորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս փառատոնի կողքին է: Մենք բարձր ենք գնահատում  «Ոսկե ծիրան» փառատոնի դերը` մեր երկրում մշակութային երկխոսության և կրթական միջավայր ստեղծելու […]


Մայիս 21, 2011թ. 17:34

Մայիսի 19-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում կազմակերպել էր «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը: 2010 թ. «ՎԵՄ միդիա արթս» հեռուստաստուդիայի կողմից նկարահանված վավերագրականը, որն արժանացել է միջազգային կինոփառատոնների բազմաթիվ մրցանակների, ընդգրկվել էր «Քրիտոնեության շաբաթ» խորագրով համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումների շարքում: Միջոցառմանը ներկա էին համալսարանի ղեկավարությունը, դասախոսներն ու ուսանողները, ԱՊՀ, եվրոպական ու արաբական […]


Մայիս 18, 2011թ. 09:30

Արդեն մի քանի ամիս գործում է «Հուշամատյան» կայքը` www.houshamadyan.org, որի նպատակն է վերականգնել ու պահպանել Օսմանյան կայսրության մեջ ապրած հայերի հիշողությունները: Կայքը տնօրինողը «Հուշամատյան» միությունն է, որը հիմնվել ու պաշտոնապես գրանցվել է Բեռլինում անցյալ տարի: Հուշամատյանի հետազոտությունները լինելու են Օսմանյան կայսրության մեջ ապրած հայության առօրյա կյանքի, բարբառների, երաժշտության, գրականության եւ այլ ոլորտների վերաբերյալ: Կայքի համար […]


Մայիս 13, 2011թ. 21:40

Մայիսի 15-ին, ժամը 1200 Գյումրիի Անկախության հրապարակից կմեկնարկի փողային նվագախմբերի շքերթ փառատոնը՝ նվիրված Անկախության 20-ամյակին և հայ ժողովրդի մայիսյան հաղթանակներին: Շքերթ փառատոնին կմասնակցեն հանրապետության մարզերի եվ Երևան քաղաքի 15 նվագախումբ: Փառատոնը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Գյումրիի քաղաքապետարանը: ArmAr.am


Մայիս 13, 2011թ. 16:36

Մայիսի 14-ին, ժամը 17:00 “Espaces” կենտրոնում տեղի կունենա երիտասարդ նկարչուհի Մարիաննա Փահլևանյանի (Մանանա) առաջին անհատական ցուցահանդեսի բացումը` “Դեղին գույնով Մանանա” խորագրի ներքո: Ցուցահանդեսին ներկայացված կլինեն տասից ավելի գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև գունավոր ապակուց մոմակալներ: Մարիաննա Փահլևանյանի ծնվել է 1990 թվականին, ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է: Հաճախում է Սամվել Սևադայի արտ-ստուդիան: 2010 թվականին «Մեր […]


Մայիս 12, 2011թ. 17:23

Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ նախագահի հուշանվերով: Մայիսի 12- ին` կոմպոզիտորի ծննդյան օրը, Հովիկ Աբրահամյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց հոբելյարին եւ նրան հանձնեց հուշանվերը: ԱԺ նախագահը շնորհավորեց մեծանուն կոմպոզիտորին ծննդյան հոբելյանի կապակցությամբ եւ առողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց նրան: Էդվարդ Միրզոյանը […]


Մայիս 6, 2011թ. 17:26

Հարցազրույց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի հետ:


Ապրիլ 30, 2011թ. 18:40

Իրանական Կիշ կղզում առաջին անգամ ապրիլի 24-28-ը անցկացվել է միջազգային կինոփառատոն, որտեղ ներկայացված էին ավելի քան 20 ֆիլմեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից: Փառատոնի գլխավոր մրցանակին է արժանացել հայ կինոռեժիսյոր Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» փաստագրական ֆիլմը: Հ. Խաչատրյանը կինոփառատոնին ներկայացրել է իր ֆիլմերից երկուսը` […]


Ապրիլ 30, 2011թ. 09:09

«Ժամանակակից լեզվաբանությունը խորանալով հնդեվրոպական ժողովուրդների լեզվաընտանիքի ծագման հարցերի մեջ, եկել է մի շարք կարեւոր եզրահանգումների, որոնք ուղղակիորեն կապված են նաեւ հայ ժողովրդի ձեւավորման խնդրի հետ: Վերջին տարիներին սովետական գիտնականներ Թամազ Գամղրելիձեն ու Վյաչեսլավ Իվանովը առաջ են քաշել մի նոր տեսություն, որի համաձայն հնդեվրոպական լեզվով խոսողները մ. թ. ա. V եւ IV հազարամյակների սահմանագծում ապրել են […]