ԼՂՀ փաստեր

Հուլիս 3, 2011թ. 17:37

«ԼՂԻՄ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Լսելով և քննարկելով ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդության մասին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի պատգամավորների ելույթները, ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը […]


Հունիս 21, 2011թ. 14:11

Վարչապետը հետաքրքրվեց Մարտունու և Ասկերանի շրջաններում երեկվա ուժեղ տեղումներից տուժած հողատարածքներով և հանձնարարեց գյուղատնտեսության նախարարին…


Մայիս 26, 2011թ. 12:36

Ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ։ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։ […]

Թեգեր` []

Մարտ 3, 2011թ. 17:15

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին հանրապետության հարավում տեղակայված զորամիավորումներից մեկում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են բանակի մարտական պատրաստվածությանն առնչվող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները պետք է մշտապես պահպանեն բարձր մարտունակությունը եւ դրանով նպաստեն հանրապետության անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Այնուհետեւ […]


Հունվար 22, 2011թ. 10:12

Հատված Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցից. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Եթե 2010 թվականի ղարաբաղյան բանակցային գործընթացը նկարագրելու լինենք մեկ նախադասությամբ, ապա կարելի է ասել, որ այն մտել է անորոշության, անկանխատեսելիության և վտանգավոր մի փուլ: Անորոշության պատճառը պայմանավորված է մի իրավիճակով, երբ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ […]


Դեկտեմբեր 10, 2010թ. 17:41

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1991թ. դեկտեմբերի 10-ից ԼՂՀ-ում էին գտնվում մի խումբ անկախ դիտորդներ` ԼՂՀ կարգավիճակի հարցով հանրաքվեի ընթացքին հետևելու նպատակով: Դիտորդական խմբերը աշխատել են Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շահումյանի շրջաններում: Դիտորդները այցելել են ավելի քան 30 ընտրական տեղամասեր, ներկա գտնվել ձայների հաշվմանը: Անկախ դիտորդները հավաստում են. Հանրաքվեի […]


Հոկտեմբեր 2, 2010թ. 09:41

In memory of my Brothers-in-Arms…


Սեպտեմբեր 1, 2010թ. 19:45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եվ դպրության օրվա առթիվ Սիրելի աշակերտներ եւ ուսուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքը բոլոր ժամանակներում եղել է մեր ժողովրդի կարեւոր հարստությունը: Ամենածանր իսկ պայմաններում հայը աչքի լույսի պես է պահել իր գիրն ու հավատը, փրկել փորձություններից ու կործանումից: Այսօր էլ կրթված […]


Հունվար 26, 2010թ. 11:16

Ադրբեջանական կայքէջերին պարբերաբար հետևողները նկատած կլինեն, որ հատկապես վերջին շրջանում` քաղաքական և միջպետական հայտնի իրադարձությունների, հանդիպումների, քննարկումների փուլում, այդ կայքերում և ընդհանրապես ԶԼՄ-ներում ի հայտ է եկել մի երևույթ, որ պայմանականորեն կարելի է անվանել «քարտեզային հիստերիա»: Այն տպավորությունն է, որ ադրբեջանական քարոզիչները, մանավանդ ԱԳ նախարարությունում և դեսպանատներում աշխատող քարոզիչները, Հայաստան-Արցախի քարտեզը տեսնելիս անմիջապես ջղաձգվում են, […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 12:18

«Ադրբեջանի առաջնորդի այն հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստ է ուժով ետ բերել հայերի կողմից «գրավված» տարածքները, վկայում են միայն այն մասին, որ այդ երկիրը դեռ պատրաստ չէ հրաժարվել իր գերնպատակից, փաստացիորեն,  վերահսկել  Հայաստանի ու ԼՂՀ տարածքները, որոնք թուրքական ու ադրբեջանական առաջնորդներն իրենց բաժանող սեպ են համարել »,-գրում է Արցախի անկախ վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը: Ամենացնցողը, սակայն, […]