Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) թերթը հրապարակել է Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցը: Շարունակվո՞ւմ է, արդյոք, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, ինչպես նաև` եթե ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը, ձեր երկրից կհեռացնե՞ք ամերիկյան ռազմաբազաներն ու դո՞ւրս կգաք ՆԱՏՕ-ից` լրագրողի տարողունակ հարցերին Բաղըշ պատասխանել է. «Դա կթողնեմ […]
Թեգ` Թուրքիա
Թուրքական «Taraf» թերթը` վկայակոչելով անանուն աղբյուրը, գրում է, թե Թուրքիան ԱՄՆ- ից գրավոր երաշխիքներ է պահանջում իր դեսպանին Վաշինգտոն վերադրաձնելու համար: Իսկ գրավոր երաշխիքը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ամերիկյան Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չներառելը: «Վաշինգտոնն Անկարային պետք է գրավոր երաշխիքներ տա, որ միայն այդ դեպքում դեսպան Նամիք Թանը կվերադառնա Վաշինգտոն»,- գրում է թերթը: […]
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, թուրքական լրատվամիջոցները փորձում են տարբեր տեսանկյունից վերլուծել ու ներկայացնել իրավիճակը: Խնդրին անդրադարձել է նաև թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի հոդվածագիրը: Նա նկատում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական մարտավարությունն այլևս սպառել է իրեն: Ավելին, այն դարձել է վնասաբեր, քանի որ ոչ ճիշտ մարտավարության արդյունքում վատացել են Թուրքիայի հարաբեորւթյուններն այս ու այն դաշնակից կամ բարեկամ […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախապատրաստվում է իր Միացյալ Նահանգներ կատարվելիք այցին: Այն նախատեսվում է ապրիլի 14-ին: Այցը հստակ նպատակ ունի` հնարավոր բոլոր քայլերով ձախողել Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումը Կոնգրեսում: Թուրքիայի վարչապետը որոշել է այս հարցում խնդրել հրեական լոբբիի ներկայացուցիչների աջակցությունը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրեական լոբբիի հետ հանդիպումը խիստ կարևոր է ապրիլի 24-ից առաջ: Եվ […]
Երեկ հրավիրված նիստում Թուրքիայի վարչապետ Էրդողանը խոսել է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների մասին: Վարչապետն ասել է, թե դրանք միտված են դժվարացնեն քաղաքական կուսակցությունների գործունեության արգելումը Թուրքիայում: Ի դեպ, կիրակի օրը քաղաքական հեղաշրջումներին` «Ոչ» ասելու նպատակով, հազարավոր մարդիկ բողոքի ցույցերով դուրս էին եկել Ստամբուլի փողոցներ: Թուրքիայում բարձրաստիճան տասնյակ զինվորականների ձերբակալություններից […]
Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Զրույցի առանցքը եղել են Իրանի միջուկային ծրագրերը և Թուրքիայի ստանձնած միջնորդական դերակատարությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» թերթի էլեկտրոնային կայքը: Նշվում է նաև, որ առաջիկայում սպասվում է Օբամա-Էրդողան հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը քննարկելու են ընթացիկ հարցեր: Իրանի նախագահ Ահմադինեժադի […]
Թուրքիայի և Իսրայելի միջև վերջին շրջանում դրսևորված լարվածությունն իր ճգնաժամային խորությամբ աննախադեպ էր երկու երկրների փոխհարաբերությունների պատմությունում: Այս հանգամանքն ընդգծելով` թուրքական «Sabah» թերթն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկու երկրների արտգործնախարարությունների միջև անցած երեքշաբթի օրն առաջին անգամ խորհրդակցություններ են տեղի ունեցել Կովկասյան և ռուսական թեմաներով: Աղբյուրի հաղորդմամբ` Իսրայելի արտգործնախարարության Եվրասիայի հարցերով խորհրդականի օգնական, […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն մեկօրյա այցով Կատարից մեկնել է Իրան: Դավութօղլուն հանդիպումներ ունենալու Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հետ և քննարկելու միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը: Քննարկումների օրակարգում լինելու է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված միջազգային լարվածությունը: Ծրագրվածի համաձայն` Թուրքիայի արտգործնախարարն Իրանում հանդիպելու է ԻԻՀ նախագահ […]
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատրաստվում է հանդիպել երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Գյուլը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է երկրի հյուսիսում թուրք զինվորականների դեմ քրդերի կողմից իրականացվող ահաբեկչական գործողություններով, որի արդյունքում 7 մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել: Գյուլը` լրագրողներին տված հարցազրույցում վստահաբար ասել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության նպատակն է` կանխել Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական […]
Քաղաքագետ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Օբամա-Էրդողան հանդիպմանը, նկատեց, թե Էրդողանի խոսքում, այնուամենայնիվ, նախապայմաններ կան։ ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունները կանխատեսելի էին և դրանով մեկ անգամ ևս, կարելի է ասել, պարզաբանվում են մի շարք կարևորագույն գործընթացներ։ «Առաջինը, որ Թուրքիան պատրաստ չէ հայ-թուրքական հարբերությունների զարգացման գործընթացում` առանց նախապայմանների շարժվել առաջ։ Եվ երկրորդ, […]




