Մի բան պետք է պարզ լինի հայության համար. աշխարհն այսօր, քաղաքական տարաբնութ շահերով պայմանավորված, Թուրքիայից պատրաստ է պահանջել միայն Հայոց ցեղասպանության ճանաչում, եւ ոչ ավելին: Բայց չէ՞ որ քաղաքական շահերը հավերժական ու անփոփոխելի չեն: Կնշանակի հայությունը պետք է ամեն պահ պատրաստ լինի ցանկացած աշխարհափոփոխության:
Վերլուծական
Աշխատանքները գնում են ոչ թե ցեղասպանությունը հակափաստարկելու, այլ ավելի շուտ Հայոց ցեղասպանության դեմ հակակշիռ «ցեղասպանության» ճանաչման համար աշխատելու։ Անկարա-Բաքու քարոզչամեքենան ակտիվ աշխատում է Խոջալուի այսպէս կոչված ˃ցեղասպանութեան˂ թեզն առաջ տանելու ուղղությամբ։ Նախադրյալները հուշում են, որ այս մարտավարական դրսևորումը սաստկանալու է ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
Պոլսո Հայոց պատրիարքարանը վշտացրեց բազմաթիվ հայերի Թուրքիայում եւ ամբողջ աշխարհում, երբ չկամեցավ Զատկի տոնի առթիվ հոգեւորական ուղարկել Տիգրանակերտում (Դիարբեքիր) վերջերս վերանորոգված Սուրբ Կիրակոս եկեղեցում Սուրբ պատարագ մատուցելու համար: Սուրբ Կիրակոսը սովորական հայկական եկեղեցի չէ. այն իր յոթ խորաններով եւ երեք հազար հավատացյալներ ընդունելու կարողությամբ Մերձավոր Արեւելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: Եկեղեցու զանգակատունն ավերվել է 1915 […]
Իգոր Մուրադյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական, նախագահական և տեղական մարմինների ընտրությունների անցկացման առնչությամբ միջազգային արձագանքը միշտ մի տեսակ խտացած է լինում ուշադրությամբ և արտահայտչաձևերի առումով։ Եվրոպական կառույցները` Եվրամիությունն ու Եվրախորհուրդը, մի շարք եվրոպական պետություններ և Թուրքիան միանգամայն բացասական վերաբերմունք են ունեցել այդ ընտրությունների նկատմամբ։ Ռուսաստանը համեմատաբար չափավոր ձևակերպումներ է օգտագործել, իսկ ԱՄՆ-ը, փաստորեն, իր վերաբերմունքը […]
Առաջին հայացքից քաղաքականությունը եւ բանաստեղծությունը իրարից շատ հեռու երեւույթներ են. մանավանդ մեր իրականության մեջ առաջինը տաղանդ ու օժտվածություն չի պահանջում: Բայց միայն առաջին հայացքից, քանի որ հայ քաղաքական մտքի ասպարեզում ամեն ինչ երեւում է երկրորդ եւ հատկապես երրորդ հայացքից:
Լոզանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 23 հուլիսի 1923թ., Լոզանի 1922-23թթ. խաղաղության կոնֆերանսում, մի կողմից` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, Հարավսլավիայի, (ԱՄՆ-ը ներկա են որպես դիտորդ), մյուս կողմից` Թուրքիայի: Փոխարինեց Սևրի 1920թ. Հաշտության պայմանագրին: Փոխարինումը տեղի ունեցավ առանց Սևրի պայմանագիրը մերժելու: Հաստատեց Թուրքիայի ներկայիս սահմանները: Սա նշանակում է. օրինականացրեց բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի […]
Հայրենի կառավարությունը նիստ առ նիստ հաճելի անակնկալներ է մատուցում հայ հասարակության տարբեր շերտերի: Այդ շերտերը նաեւ ենթաշերտեր ունեն` տնանկ արվածներ, դեղին համարանիշերով տաքսիների միամիտ վարորդներ, համառորեն չմեռնող թոշակառուներ եւ ամենակարեւոր անկարեւորները` գործազուրկներ:
Քարվաճառի շրջանն արցախցու համար, բացի պատմական հայրենիք լինելուց, նաեւ ունի ռազմավարական մեծ նշանակություն: «Եթե չլիներ ջրառատ Քարվաճառը, Ադրբեջանը մեր նկատմամբ կիրականացներ նաեւ կապույտ ցեղասպանություն»,- համոզված է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ուժերի համախմբման մասին անվերջ խոսում ենք, սակայն գործնական հարթության մեջ քայլերը դեռ տեսանել չեն: Այս անգամ էլ ոչինչ չտվեց օրերս Հայաստանում կազմակերպված Հայոց ցեղասպանության հերթական գիտաժողովը. հնչեցին նույնաբովանդակ ելույթներ և ոչ մի գործնական առաջընթաց:
Մարտի 26-ին դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին անարդարացիորեն՝ իրավասության բացակայության պատճառաբանությամբ, մերժեց ամերիկահայերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրավված կալվածքների փոխհատուցման պահանջով: Փաստաբաններ Պերճ Բոյաջյանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրյանը և Բրայան Կաբատեկը 2010 թվականի հուլիսի 29-ին խմբային դատական հայց էին ներկայացրել՝ Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) և այն […]




