Հայ-թուրքական հարաբերություններ

Դեկտեմբեր 10, 2009թ. 16:16

Լատվիայի հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ճանապարհին, առաջին հերթին պետք է բարի կամք դրսևորվի։ «Բարի կամք է դրված բոլոր այն ծրագրերի հիմքում, որոնց շնորհիվ  առաջընթաց ու հաջողություն է լինում հարաբերությունների զարգացումներում»,- ասաց Վալդիս Զատլերսը ։ Նա նշեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը շատ մեծ քայլ է դեպի առաջ՝ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 15:20

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Լատվիայի  հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի համատեղ մամլո ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում Հայաստանի նախագահն անդրադարձավ վերջերս տեղի ունեցած Օբամա-Էրդողան հանդիպմանը, Թուրքիայի վարչապետի կողմից հնչեցված հայտարարություններին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված` ԱՄՆ դիրքորոշմանը, նաև ներկայացրեց հայկական կողմի այն քայլերը, որոնք կարվեն, եթե Թուրքիան ձգձքի արձանագրությունների վավերացումն […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 14:19

ArmAr.am-ի հարցին, թե ի՞նչ քայլեր կձեռնարկեն ՀՀ իշխանությունները, եթե  Թուրքիայի մեջլիսում հայ-թուրքական  Արձանագրությունների վավերացումը մերժվի կամ ձգձգվի` քաղաքագետ Գարիկ Քեռյանը պատասխանեց. «Եթե մեջլիսը մերժի Արձանագրությունների վավերացումը, կարծում եմ, որ Հայաստանի հանդես կգա քաղաքական հայտարարությամբ` այն մասին, որ սկսված գործընթացի տապալման ամբողջ մեղավորությունն ընկնում է թուրքական կողմի վրա։ Եթե ձգձգի վավերացումը, բնականաբար, որևէ հայտարարություն չեմ կարծում, […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 12:04

Սպիտակ տանը Թուրքիայի վարչապետի ջերմ ընդունելությունը, մեղմ ասած, զարմանքով ընդունվեց ոչ միայն հայերիս շրջանում, այլև նույն ԱՄՆ-ի դաշնակից եվրոպական երկրներում: Բարակ Օբաման երկժամյա առանձնահատուկ ընդունելություն կազմակերպեց Էրդողանի պատվին, համատեղ ասուլիսի ժամանակ էլ վերջինիս անվանեց «լավագույն ընկեր», իսկ թուրքի ներկայացրած պետությունը` «մեծ երկիր»: Դեկտեմբերի 7-ի Ամերիկան ու նրա ղեկավարը և վերջինիս թուրք գործընկերը շատ նման էին […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 11:42

Հայ – թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներն ստիպում են մեզ մեր շրջապատի նկատմամբ դառնալ առավել զգայուն։ Նկատի ունենալով մեր Հայրենիքի գլխին կախված մեծ աղետը, որն առայժմ երևում է օգոստոսի 31-յան զույգ արձանագրությունների տեսքով, ակամայից ինքդ քեզ թումանյանական հարց ես ուղղում. «ինչի՞ց սկսվեց էս ամեն ինչը… »։ Յուրաքանչյուր սերունդ իր միջից ծնում է քաղաքագետների ու քաղաքական գործիչների […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 10:59

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ ղարաբաղյան խնդիրն ինքնին շատ կարևոր է, և այն չի կարող կապակցվել որևէ այլ հարցի կամ խնդրի հետ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հետ կապված բանակցային գործընթացով և իր ակտիվ մասնակցությունն է ունենում Մինսկի խմբի աշխատանքներում։ «Մեր դիրքորոշումն այն է, որ  ղարաբաղյան խնդիրը ոչ […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 19:25

Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների մերձեցմանն ու շարունակելու է նպաստել այդ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ դեկտեմբերի 9-ին ելույթ ունենալով եվրոպական եւ ասիական ԶԼՄ-ների համաժողովում: «Մենք դրական ենք վերաբերվում, որ 20-րդ դարում կուտակված ահռելի խնդիրները դուք փորձում եք լուծել՝ փոխադարձ զսպվածություն եւ փոխզիջման որոնում ցուցաբերելով»,- նշել է […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 13:56

Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր առկա է այն անհանգստությունը, թե, արդյո՞ք, մեր իշխանությունները հստակ հաշվարկել են այն հնարավոր քայլերը,   որոնք պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը, եթե Թուրքիայի մեջլիսը որոշի, առաջին` մերժել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը և երկրորդ` խուսափի ողջամիտ  ժամկետներում դրանց վավերացումից: ArmAr.am-ի հետ հեռախոսազրույցում` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց,   «Կարծում եմ, որ այդ հաշվարկը մեր […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 12:02

ԱՄՆ նախագահ Օբաման նոյեմբերի 20-ին Ամերիկայի հայկական կազմակերպություններին հղած իր նամակում «Ցեղասպանություն» տերմինի հետ դարձյալ խայտառակ բառախաղերի էր դիմել: Այս դեպքում, ծայր աստիճան միամիտը միայն կարող է կարծել, թե նա կճանաչի Հայոց Ցեղասպանությունն իր պաշտոնավարման մնացած ժամկետում: Նախագահական քարոզարշավի ընթացքում, երբ սենատոր Օբաման շարունակ խոստումներ էր տալիս Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, հայ գործիչները լարված հետևում […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 17:03

Հայտնի է, որ Թուրքիայի վարչապետը ԱՄՆ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո՝  լրագրողների հետ ասուլիսի ընթացքում խուսափել է պատասխանել այն հարցին, թե, արդյո՞ք, Բարաք Օբամայի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Այս առիթով ArmAr.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նկատեց, որ Թուրքիայի վարչապետը, բնականաբար, այդ հարցին չէր պատասխանի, քանի որ, ըստ Դեմոյանի, այս […]