Հայ-թուրքական հարաբերություններ

Դեկտեմբեր 14, 2009թ. 17:36

ՍԴ-ի կողմից հայ-թուրքական արձանագրությունների  քննարկման  օրը` հունվարի 12-ին և դրան նախորդող օրերին, ՀՅԴ Գերագույն մարմինն այս խնդրում  համակիր բոլոր կուսակցությունների ու կազմակերպությունների, բոլոր նրանց հետ, ովքեր դեմ են Արձանագրությունների` այս բովանդակությամբ, վավերացմանը, նախատեսում է բողոքի միջոցառումների կազմակերպում։ Վահան Հովհաննիսյանը շեշտեց, որ այս խնդրում ՀՅԴ դիրքորոշումը հստակ հայտնի է. այն է՝ արձանագրությունների վավերացման տապալում։ Իսկ այդ […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 17:28

Եվրոպական ինտեգրացիա Հ/Կ նախագահ Կարեն Բեքարյանն այսօր «Դե Ֆակտո» մամուլի ակումբում  հրավիրված մամլո ասուլիսում ամփոփելով 2009թվականը, նշեց, որ տարին ընթացավ հայ- թուրքական գործընթացների ներքո: Հետևապես.« Հայ-թուրքական հարաբերություններն ամփոփելու և վերլուծելու ճիշտ ժամանակն է» : Նա նկատեց, թե այժմ կարելի է ուշադրություն սևեռել Էրդողանի` Միացյալ նահանգներ կատարած այցելության, ինչպես նաև Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից քրդական կուսակցության […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 16:31

Մոդուս վիվենդիե կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հոդվածը ի պատասխան Վաշինգթոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի առնվազն անբարոյական հայտարարության` «Իմ նախնիները երբեք ցեղասպանություն չեն իրականացրել»: Մեզանից շատերի մոտ բնական հարց է ծագում. «Այդ դեպքում ո՞վ է անխնա սպանել ու կոտորել մեր նախնիներին… և ինչո՞ւ է Թուրքիան արդեն 90 տարի զավթած պահում Հայաստանի Հանրապետության առնվազն 75%-ը…»: Մի […]


Դեկտեմբեր 14, 2009թ. 15:59

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում՝ ներկայացնելով 2009թ. քաղաքական առանձնահատկությունները, կորուստներն ու ձեռքբերումները նշեց, որ անցնող տարում կորուստներն ակնհայտորեն ավելի շատ էին։ Նրա խոսքով՝ տնտեսական դաշտում, չնայած կառավարության ճիգերին, հաջորդ տարվա բյուջեն զարգացման ու կայունության բյուջե չի կարելի անվանել, այն ավելի շատ գոյատևման բյուջե է։ Այդ հանգամանքը […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 19:00

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ ArmAr.am-ի խնդրանքով մեկնաբանելով  ՀՀ նախագահի ելույթը նշեց, որ այնտեղ ակնհայտ էին պաշտոնական Երևանի հիասթափությունն ու նախազգուշացումները, սակայն դրանով հանդերձ քաղաքական գործիչն այն կարծիքին է, որ . «Դրանք այլևս ուշացած են, որովհետև շատ ավելի վաղ չպետք է թույլ տրվեր, որ իրավիճակն այս աստիճանի հասներ, և ընդամենը մնար այն սպառնալիքը, […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 18:20

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ինքն իրեն ու նաև ողջ աշխարհին համոզել, թե Հայոց ցեղասպանությունը հայերի հորինվածքն է: Ու իր կեղծիքը իրականության տեղ անցկացնելու համար հայտարարում է, թե  աշխարհի 20 երկրներ եւ ԱՄՆ նահանգների մեծ մասը կեղծիքը ճշմարտության տեղ են ընդունել: Էրդողանը կոչ է արել Հայաստանին պատմաբանների համար բացել իր արխիվները եւ ապացույցներ […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 17:42

ՀՀ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը՝ գնահատելով ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունը նշեց, որ ինքը հատկապես դրական է գնահատում ելույթում հնչած այն միտքը, որ մենք կարող ենք հակադարձ վերաբերմունք ձևավորել Էրդողանի կողմից հաճախակի հնչող հայտնի հայտարարությունների  նկատմամբ։ Մասնավորապես, երբ Թուրքիայի վարչապետը սկսում է հաճոյանալ Ադրբեջանին ու հայատարարել, թե` քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հիմնախնդիրը` Հայաստան-Թուրքիա սահմանը […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 19:08

Թուրքիան այս անգամ ևս կարողացավ իր տեսակետներն ընդունելի դարձնել Ամերիկայի նախագահին, և դա է հուշում այն, որ Օբաման գովաբանեց Թուրքիայի պահվածքը,  Օբաման Էրդողանի ներկայությամբ չկրկնեց Ցեղասպանության մասին իր տեսակետը, որ օրերս նամակով հայտնել էր ամերիկահայ համայնքին. «Փաստարկ» ակումբում այս կարծիքն է հայտնել  ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա  համոզմամբ` […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 17:42

Այսօր Լատվիայի հանրապետության և Հայաստանի նախագահների համատեղ ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր լատվիացի գործընկերոջ հետ  քննարկել են նաև տարածաշրջանային հակամարտությունների հետ կապված խնդիրներ և եկել միասնական եզրակացության, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի գործադրման, բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցություննեի միջոցով՝ միջագային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ ՀՀ նախագահն իր երախտագիտությունն է […]


Դեկտեմբեր 10, 2009թ. 16:52

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականն այսօր կրկին անդրադարձել է Վաշինգտոն Թուրքիայի վարչապետի այցի մանրամասներին: Ըստ պարբերականի, Միացյալ նահանգների նախագահը Էրդողանին ակնարկել է, որ եթե հայ–թուրքական արձանագրությունները չվավերացվեն, հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումն ամերիկյան Կոնգրեսի կողմից դժվար կլինի կասեցնել: «Ցյուրիխյան արձանագրությունները թուրքական մեջլիսը պետք է վավերացնի օր առաջ»,- Ռեջեփ Թաիփ Էրդողանին ասել է Սպիտակ տան ղեկավարը` հիշեցնելով նաեւ, […]