ԼՂ Հանրապետություն

Փետրվար 12, 2010թ. 14:56

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին Աբխազիայի Հանրապետության իշխանությունների հրավերով ժամանել է Սուխում եւ մասնակցել Նախագահի պաշտոնում վերընտրված Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Իր շնորհավորական խոսքում Արցախի Հանրապետության ղեկավարը արդյունավետ աշխատանք է մաղթել Սերգեյ Բաղապշին, բարեկեցություն եւ խաղաղություն` Աբխազիային ու նրա ժողովրդին: ArmAr.am


Փետրվար 12, 2010թ. 11:15

1990թ. փետրվարի 12-ին    ՀԽՍՀ ԳԽ որոշում ընդունեց «1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշումը անօրինական ճանաչելու մասին»: Իսկ ի՞նչ է իրենից  ներկայացնում այդ որոշումը: Այսպես. 1921 հուլիսի 5-ին թ ՌԿ(բ)Կ Կովբյուրայի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը մարզային ինքնավարության կարգավիճակով հանձնվեց  Խորհրդային Ադրբեջան կոչվող արհեստածին պետությանը: Բնականաբար, հարց է ծագում` իսկ ունե՞ր, արդյոք, ՌԿ(բ)Կ Կովբյուրոն նման որոշում […]


Փետրվար 12, 2010թ. 10:00

«Արցախ ՀԷԿ»  բաց բաժնետիրական ընկերությունն արդեն 1111 բաժնետեր ունի: Ընկերության կանոնադրական կապիտալը 5 մլրդ 100մլն-ից աճել է գրեթե 6 մլրդ դրամի: Հավաքված գումարները ուղղվել են նոր հիդրոէլեկտրակայանների շինարարությանը: «Արցախ ՀԷԿ»-ի բաժանորդները արդեն հնարավորություն ունեն գնահատելու կատարված աշխատանքների 1-ին արդյունքները: Իսկ դրանք առավել քան տեսանելի են: Հաթերք գյուղի մերձակա բարձունքին կառուցված Թրղե– 1-ով մեկնարկեց Արցախում փոքր […]


Փետրվար 11, 2010թ. 14:30

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն անդրադարձավ երեկ Մեծ Բրիտանիայում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին: Հոգեբանի կարծիրքով, արևմտյան քաղաքական վերնախավը լավ տեղեկացված չէ հայ-ադրբեջանական հակամարտության արմատներին. «Լավագույն դեպքում նրանք կարող են տեղյակ լինել Արցախյան խնդրին: Երեկ առաջին անգամ բարձր ամբիոնից խոսվեց Ադրբեջանի կազմում ժամանակին հայաթափման քաղաքականության զոհ դարձած մեկ այլ երկրամասի` Նախիջևանի մասին: […]


Փետրվար 11, 2010թ. 14:10

Փետրվարի 8-ից 12-ը Մոսկվայում  անց է կացվում «Պրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսը, որում ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև ԼՂՀ-ն։ «Արցախյան ինվեստիցիոն» ֆոնդն ու «Ստեփանակերտի կոնյակի գործարանը» միջազգային հեղինակավոր այդ ցուցահանդեսում ներկայացնում են Արցախի արդյունաբերական, ինչպես նաև «Արցախֆրուտ» ընկերության ապրանքների տեսականին։ Այս փաստը հերթական անգամ ջղաձգումների մեջ է գցել  ադրբեջանցիներին։ Նրանք որպես բողոքի նշան ցուցահանդեսի բացման […]


Փետրվար 11, 2010թ. 10:45

Արցախի Հանրապետության պատվիրակությունը ներկա կլինի Աբխազիայի վերընտրված նախագահ Սերգեյ Բաղապշի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը: Այն կանցկացվի փետրվարի 12-ին Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում: Այս մասին հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը: Ըստ հաղորդվող տեղեկատվության, ինագուրացիայի արարողությանը ներկա կլինեն բազմաթիվ հյուրեր, այդ թվում` ՌԴ վարչակազմի ներկայացուցիչներ, Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարության, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի պատվիրակությունները, ինչպես նաև ՌԴ Դաշնային ժողովի […]


Փետրվար 11, 2010թ. 10:11

Սերժ Սարգսյանը Լոնդոնում առանձին հանդիպում է ունեցել նաև իր աշխատանքային այցի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների և ճանաչված հասարակական գործիչների հետ: Նախագահ Սարգսյանը անգնահատելի է համարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի տնտեսական առաջընթացի, Մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև Սփյուռքի հայկական գաղթօջախներում հայապահպանության գործում նրանց կողմից տարվող տևական աշխատանքը: «Վստահ եմ, որ մեր […]


Փետրվար 10, 2010թ. 20:44

Փետրվարի 10-ի առավոտյան եռօրյա այցով Լիբանան է ժամանել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նա հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մայրավանքում. տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը: Նույն օրը Գեորգի Պետրոսյանին, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի ուղեկցությամբ, ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: Առաջիկա օրերի ընթացքում ԼՂՀ արտգործնախարարը հանդիպումներ կունենա ավանդական քաղաքական կուսակցությունների լիբանանյան պատասխանատու մարմինների, ինչպես […]


Փետրվար 10, 2010թ. 19:27

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթթըմ Հաուս»-ում, ելույթ ունենալով, անդրադարձել է ադրբեջանական կողմից անվերջ հնչող պատերզմի կոչերին. «Հայաստանն ու Ղարաբաղը երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի: Մենք ատում ենք պատերազմը, ատում ենք ողջ հոգով և դրա համար մենք ունենք լրջագույն պատճառներ. մեր սերունդը ստիպված է եղել ուղիղ նայելու […]


Փետրվար 10, 2010թ. 19:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել Բորիս Առուշանյանին քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետըª 6 տարի)£ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2010 թվականի փետրվարի15-ից: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ