Ադրբեջանի համար սևեռուն նպատակ է դարձել՝ աշխարհին ներկայանալ որպես հին ավանդույթներ ունեցող երկիր։ Գերնպատակին հասնելու միակ ճանապարհը սրանց համար, անշուշտ, Արցախն ամեն գնով իրենց «ձեռքում» պահելն է, որպեսզի Արցախի անվան տակ իրենց վերագրեն Արցախի ունեցածը, այսինքն` իրենց չունեցածը։ Բանը հասել է նրան, որ սրանք հիմա էլ սկսել են խոսել գորգագործության հնագույն այն ավանդույթների մասին, որ, […]
ԼՂ Հանրապետություն
16 տարի առաջ` 1994-ի փետրվարի 18-ին, ԼՂՀ պաշտպանական բանակին հաջողվեց իր վերահսկողության տակ վերցնել Քարվաճառի հյուսիսային հատվածը, ներառյալ Օմարի լեռնանցքը: Ներկայացնում ենք մի հատված` ԼՂՀ պաշտպանական բանակի իրականացրած ռազմական գործողությունների մասին. Մինչ այդ, փայլուն կերպով իրականացնելով պաշտպանական ռազմագործողությունը, ԼՂՀ պաշտպանական բանակի հարավային խմբավորումը հունվարի 12-ին անցավ հակահարձակման եւ ոչնչացրեց ադրբեջանական ռազմական հենակետերը Կորգան, Աշաղի Աբդուռահմանլու […]
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, որտեղ համանախագահում են Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան: Ելնելով այդ հանգամանքից՝ ԵԱՀԿ-ում նախագահող երկրները, դրանց առաջնորդները մշտապես պատրաստակամություն են հայտնել իրենց աջակցությունը բերելու Մինսկի խմբի համանախագահներին` հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ղազախստանի նախագահ պարոն Նազարբաեւը, որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի առաջնորդ, ով նաեւ քաջատեղյակ […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է ղարաբաղյան հարցը լուծել «ուժային ճանապարհով»: Հաճախակի դարձած այդ հայտարարություններն, ի վերջո, ռուս վերլուծաբաններին մղել են ուսումնասիրելու, թե իրականում ի՞նչ կարող է անել Ադրբեջանը: «vpk-news.ru»-ն հրապարակել է Կոնստանտին Չուպրինի «Պատերազմ հանուն Ղարաբաղի. մարտական գործողությունների վարկածային սցենարի վերլուծություն» հոդվածը, որտեղ նշվում են Ադրբեջանի հարձակման հավանական ուղղությունները, […]
«Այս տեսքով մենք դեմ ենք արձանագրություններին եւ դեմ ենք լինելու, քանի որ դրանք մեր երկրի ապագայի համար վտանգ են ներկայացնում եւ նախապայմաններ ունեն: Եթե վերապահումներով այդ վտանգները չեզոքացվեն, ոչ մի խնդիր չկա վավերացնելու համար, քանի որ դրանք նաեւ համահունչ կլինեն ՍԴ որոշմանը»,- այսօր հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն […]
Անցած տարվա կտրվածքով, ԼՂՀ Ազգային ժողովի եւ աշխատակազմի պահպանման ծախսերը 2009թ. նախահաշվով կազմել են 207 663,5 հազ. դրամ: Արտասահմանյան պաշտոնական գործուղումների կենտրոնացված հոդվածով նախորդ տարում Ազգային ժողովին հատկացվել է 19 310.966 դրամ: Ընդհանուր նախահաշվի գումարը կազմել է 226 974,5 հազ. դրամ, դրամարկղային կատարումը` 215 005,2 հազ. դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման բյուջեն կատարվել է 94,7%-ով: […]
«Ազգային ժողովի գործունեության ուղղություններից է միջխորհրդարանական կապերի ոլորտը։ Այս առումով շահեկանորեն առանձնանում է մեր համագործակցությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ՝ Արցախ–Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի միջոցով», -ասել է Արցախի Հանրապետության ԱԺ խոսնակ պրն Աշոտ Ղուլյանը: 2009թ. գումարվել են հանձնաժողովի երկու նիստեր. փետրվարի 19-ին՝ Ստեփանակերտում և դեկտեմբերի 15-ին՝ Երևանում, ընդ որում՝ երկուստեք գործադիր իշխանությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։ Բացի […]
Ղարաբաղի կարգավորման գործընթացի ներկա վիճակը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի պատկերացմամբ այսպիսին է. «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծվել է «ուշագրավ» վիճակ: Սոչիի հանդիպումից հետո Ռուսաստանը ԵԱՀԿ նախագահող Ղազախստանի եւ Իրանի միջոցով, փորձեց սկսել զուգահեռ գործընթացներ, որպեսզի հասնի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի փոփոխության: Բայց այդ փորձերը, կլինեն ապարդյուն եւ Ղարաբաղի գործընթացի հարցերը կլուծվի Վաշինգտոն-Մոսկվա […]
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը երեկ հրավիրված լիագումար նիստում հանդես է եկել ելույթով ուր խոսել է ԼՂՀ Ազգային Ժողովի գործունեության արդյունքների մասին: Նա ասել է. «Խորհրդարանի գլխավոր գործառույթը օրինաստեղծ աշխատանքն է, ուստի հարկ է փոքր ինչ հանգամանորեն կանգ առնել այդ ասպարեզում մեր կատարած աշխատանքի վրա։ Անցած ինը նստաշրջանում, ընդհանուր առմամբ, գումարվել են Ազգային […]
Փետրվարի 17-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Համաձայն ԱԺ կանոնակարգի, նոր նստաշրջանը սկսվեց ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ։ Ապա նիստը հաստատեց նստաշրջանի, ինչպես նաև ընթացիկ լիագումար նիստի ներկայացված օրակարգերը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունը: Խորհրդարանը նպատակահարմար գտավ […]




