Հարգարժան Զորի Հայկի Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր հանդիսանում են իրենց հայրենակիցների հպարտությունն ու պարծանքը, ում ամբողջ կյանքը հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին անմնացորդ ծառայելու վառ օրինակ է: Արցախում բարձր ենք գնահատում Ձեր հավատարմությունն ու նվիրվածությունը ազգային-ազատագրական […]
ԼՂ Հանրապետություն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում. Շնորհակալություն, պարո՜ն Ռոբերթսոն, Ես առաջին անգամ եմ «Չեթթըմ Հաուս»-ում և ուրախ եմ հյուրընկալվելու այսպիսի հեղինակավոր հաստատությունում: Երբ ինձ փոխանցում էին այստեղ ելույթ ունենալու հրավերը, ես դեռ չգիտեի, որ այս քննարկումը վարելու է իմ վաղեմի բարեկամն ու, եթե կարելի է ասել, «զինակիցը»` սըր Ռոբերթսոնը: Հիմա ինձ […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել Բորիս Առուշանյանին քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի): Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2010 թվականի փետրվարի15-ից: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 25-ի եռակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, թե Երևանը և Բաքուն երկշաբաթյա ժամկետում համանախագահներին պետք է ներկայացնեն իրենց դիտարկումները Մադրիդյան առաջարկությունների այն կետերի առնչությամբ, որոնց շուրջ կողմերի միջև առայժմ չկա փոխըմբռնում: Այսօր արդեն լրացել է Յու. Մերզլյակովի նախանշած երկշաբաթյա ժամկետը, արդյո՞ք այսօր […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը -Թուրքական դիվանագիտական խաղերը շարունակվեցին նաև ՀՀ ՍԴ որոշումից հետո։ Թուրքիան, որն անընդմեջ, ամեն առիթով նախապայմաններ է առաջ քաշում, հիմա ինքն է «որոշել» ինչ-ինչ նախապայմաններ «տեսնել»։ Ձեր կարծիքով Հայաստանի ՍԴ որոշման մեջ, եթե այն դիտարկենք թուրքական կողմի տեսանկյունից, ի՞նչը կարելի է որպես նախապայման համարել։ -Իհարկե ակնհայտ […]
Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, Քաղաքական սոցիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Սմիռնովը: Նրա կարծիքով, «հնարավոր ռազմական գործողությունները կհանգեցնեն օտար պետությունների միջամտությանը, որոնք հիմա հետաքրքրված են Կովկասում իրենց ներկայությամբ»: Ըստ նրա, «Ռուսաստանը Ամերիկայի և եվրոպացիների հետ կփորձի հակամարտութունը պահել այն վիճակում, որում հիմա այն գտնվում է»: Միևնույն ժամանակ քաղաքագետը կարծում է, որ Մոսկվային, ինչպես և […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել <<Save the children>> կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանի հետ: Այդ մասին հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքներին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ շահագրգռված է հանրապետությունում կազմակերպության գործունեության ընդլայնման հարցում:
Փետրվարի 6-ին կայացել է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին վկայականներ տվող հանձնաժողովի հերթական` այս տարվա առաջին նիստը: Բռնադատվածի կարգավիճակ ստանալու համար հանձնաժողովին հայտ էին ներկայացրել 4 քաղաքացի: Քննարկման արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել բոլոր 4 դիմումներին: Այսպիսով, ևս 4 քաղաքացի ստացավ բռնադատվածի կարգավիճակ, նրանց տրվեցին համապատասխան վկայականներ: ԼՂՀ կառավարության […]
Հիմք ընդունելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գլխավոր հարկադիր կատարող Արայիկ Վարդանյանի` երկարամյա ծառայությունից հետո կենսաթոշակի անցնելու կապակցությամբ դիմումը` ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանն այսօր հրաման է ստորագրել Արայիկ Վարդանյանին աշխատանքից ազատելու մասին: Նախարարի մեկ այլ հրամանով ԴԱՀԿ ծառայության պետ, գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել ԱԱԾ նախկին աշխատակից Սամվել Շահրամանյանը: Նորանշանակ պետին ծառայության աշխատակիցներին […]
«Ցանկացած բանակցային գործընթաց փոխզիջման կարիք ունի հարցերը լուծելու համար։ Ինձ համար շատ հեշտ կլինի, լինելով արցախցի, ասել, որ ընդհանրապես այդ հարցը չենք քննարկում։ Ես ասում եմ, բայց ասում եմ որպես անհատ, իսկ հիմա պատասխանում եմ որպես քաղաքական գործիչ և օբյեկտիվ մարդ։ Դուք երբևիցե տեսե՞լ եք բանակցային որևիցե գործընթաց, որը չենթադրի փոխզիջումներ։ Այլ բան է, թե […]




