Փետրվարի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին, նրա ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Միջոցառման մասնակիցները՝ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախյան կառույցի պատասխանատուներ, Արթուր Մկրտչյանի գաղափարակից ընկերներ և հարազատներ, […]
ԼՂ Հանրապետություն
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ։ Հանդիպումիր անմիջապես հետո ԱՀ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։ ArmAr.am-Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար է.Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը համաձայն է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթղթի հիմքում դրվեն Մադրիդյան նորացված առաջարկները։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչ ասել է Մադրիդյան նորացված առաջարկ, որին Ադրբեջանն […]
«Մենք զգուշավոր լավատեսություն ունենք հակամարտության կարգավորման հետագա զարգացման վերաբերյալ»,- այսօր ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ նշեց ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը: Նրա խոսքերով, Ղազախստանի նախագահությամբ ԵԱՀԿ-ն մտադիր է լրացուցիչ ազդակներ հաղորդել խաղաղ կարգավորման գործընթցին` միաժամանկ վստահ լինելով, որ «խնդրի լուծումն առաջին հերթին գտնվում է հակամարտության մեջ ներգրավված կողմերի ձեռքում: Մյուս բոլոր մասնակիցները օգնականներ են, […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը. -Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար է.Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը համաձայն է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթղթի հիմքում դրվեն Մադրիդյան նորացված առաջարկները։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչ ասել է Մադրիդյան նորացված առաջարկ, որին Ադրբեջանն էլ է համաձայնություն տալիս: -Քանի որ Արցախի Հանրապետությունը չի մասնակցում […]
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությունում քննարկվել են հանրապետության բնակավայրեր հրավիրված մասնագետներին պետական աջակցության ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կարևորելով ծրագիրը` կառավարության ղեկավարը նշեց այն ճշտորեն իրագործելու անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը ներկա շրջվարչակազմերի ղեկավարներին համապատասխան պարզաբանումներ տվեցին սոցիալական ապահովության և առողջապահության նախարարներ Ն.Ասծատրյանը […]
Քիչ առաջ Երևանի Գոլդեն Փելես հյուրանոցում ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպում-առանձնազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ։ Հանդիպումից անմիջապես հետո, Արցախի Հանրապետության նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցեց իր տպավորությունը. «Այս հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում, որովհետև սա` ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցելությունն էր տարածաշրջան։ Բացի այդ՝ Ղազախստանը նոր է ընդունել ԵԱՀԿ-ի նախագահությունը, և մեր […]
Մադրիդյան «թարմացված» նոր անվանում ստացած սկզբունքները հունվարի 25-ից հետո դարձել են հարավկովկասյան դիվանագիտության խաղաքարտերից: Թեև երկու շաբաթ էր տրվել կողմերին` սկզբունքներին ծանոթանալու և առաջարկներ ներկայացնելու համար, բայց արդեն 4 շաբաթ անց կոնկրետ հայտարարություն կամ առաջընթաց այդ առումով չկա: Փետրվարի 15-ին, սակայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարությամբ հանդես եկավ, թե իր երկիրն ընդունում է […]
ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի թվում են եղել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և հայ-թուրքական հարաբերությունները. «Հաշի առնելով Ղազախստանի կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` ես պարոն Սաուդաբաևին ներկայացրի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը և մեր կողմից […]
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գործառույթները: Քննարկվել են երկու […]
Փետրվարի 15-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից: Քննարկման հիմնական թեման 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցն էր։ Այդ կապակցությամբ լսվեցին մշտական հանձնաժողովների նախագահների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի […]




