ԼՂ Հանրապետություն

Փետրվար 8, 2010թ. 20:01

ԱՄՆ պետդեպարտամենտը հնարավոր է համարում Ղարաբաղյան կարգավորման հարցում տարածքային ամբողջականության պահպանման եւ ազգերի ինքնորոշման իրավունքի համադրումը. Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Նրա խոսքերով` Վաշինգտոնը կարեւորում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, որը խաղաղություն կբերի տարածաշրջան: Դիվանագետի կարծիքով` բանակցությունների ձեւաչափը ներկա պահին ճիշտ է, Մինսկի խմբի աշխատանքը` արդյունավետ: «Ճիշտ կլինի […]


Փետրվար 8, 2010թ. 17:00

Քաղաքագետ, Ժողովրդավարության և խաղաղության երևանյան կենտրոնի ղեկավար Արմեն Մինասյանը զրուցել է լրագրողների հետ և անդրադարձել մի շարք հարցերի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը Նախ` նշեմ, որ հարցազրույցն անհրաժեշտ է բաժանել երկու մասի: Առաջին հատվածում Ադրբեջանի նախագահը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, իսկ երկրորդում` Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Ընդ […]


Փետրվար 8, 2010թ. 15:21

Էլեկտրաէներգիայի արտադրություն եւ բաշխում, գազիֆիկացում, տրանսպորտ եւ կապ: Ահա նման ընդգրկուն եւ պատասխանատու ոլորտներ են վերահսկվում  ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության կողմից: Իսկ թե ինչ է արվել նշված ուղղություններում անցած մեկ տարվա ընթացքում` ոլորտի պատասխանատուներն  օրերս ներկայացրեցին հանրապետության նախագահին: Հաշվետու հանդիպմանը ներկա էին նաեւ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Էներգետիկայի […]


Փետրվար 6, 2010թ. 13:20

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում  նկարահանվել է Արցախյան գոյամարտի պատմությանը նվիրված առաջին գեղարվեստական կինոնկարը` «Կրակող տունը»: Նախատեսվում է, որ այն սկիզբը կդառնա իրական փաստերի վրա հիմնած գեղարվեստական կինոնկարների շարքի: Այս մասին տեղեկացնում է aysor.am կայքը` հղում անելով «Կավկազսկի ուզել»-ին Կինոնկարը նկարահանվել է Արցախյան գոյամարտի մասնակից, արցախցի գրող և լրագրող Աշոտ Բեգլարյանի համանուն պատմվածքի հիման վրա և ներկայացնում […]


Փետրվար 6, 2010թ. 13:00

«Բոլոր աղանդներն էլ վտանգավոր են, սակայն հատկապես մեծ վտանգ են ներկայացնում այն աղանդները, որոնց մասին հասարակությունը լայն պատկերացում չունի». ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ հոգևոր սպասավոր, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն Գարիկ սարկավագ Ասրյանը: «Ընդհանրապես, ընդունված է ամենավտանգավորը համարել եհովայի վկաներին, բայց այս աղանդի մասին հասարակությունն արդեն որոշակի […]


Փետրվար 6, 2010թ. 09:30

Ամերիկյան քաղաքական վերլուծաբանները որոշել են առավել քան լրջորեն զբաղվել`  կովկասյան երկրների հիմնախնդիրներով, բնականաբար,  առաջնորդվելով ամերիկյան հետաքրքրությունների շահերով: Լա՞վ է, թե՞ վատ: Ինչպես ասում են` քաղաքականության մեջ «լավ»-ն ու «վատ»-ը խիստ հարաբերական են, և պայմանավորված այդ պահին թելադրվող կոնկրետ շահերով: Մի բան հստակ է, երբ   գերտերություններն իրենց քաղաքական հետաքրքրություններն առավել քան սևեռում են այս կամ […]


Փետրվար 5, 2010թ. 19:21

Ժողովրդի անվտանգության եւ խաղաղ ապրելու իրավունքի ապահովումը ԼՂՀ իշխանությունների գերխնդիրն է. ըստ «Ռեգնում» գործակալության` Արցախյան պատերազմում զոհվածների թանգարանում ասել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Ղարաբաղյան կարգավորման բանալին Ստեփանակերտում է, եւ մենք այն ոչ ոքի չենք տա: Ինչքան ուժեղ, կազմակերպված ու համախմբված լինենք, այնքան մեծ հնարավորություններ կունենանք այդ բանալին ճիշտ օգտագործելու»,- նշել է նա: […]


Փետրվար 5, 2010թ. 18:55

Ռուսաստանը բոլոր երկրներին կոչ է անում հրաժարվել միմյանց հակառակվելու արտաքին քաղաքականությունից եւ նոր մոտեցում ձեւավորել արդի հիմնախնդիրների լուծման համար. օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ,  դիմելով Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին` ՌԴ նախագահը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս […]


Փետրվար 5, 2010թ. 16:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` արդյունավետ ու բարեխիղճ աշխատանքի համար եւ ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը պարգեւատրվել է  «Երախտագիտություն» մեդալով: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ArmAr.am


Փետրվար 5, 2010թ. 15:55

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը 2010 թվականի մայիսի 23-ին նշանակելու մասին: ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն