ԼՂ Հանրապետություն

Մարտ 14, 2011թ. 11:54

ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին Հարց. Այսօր Հյուրիեթ պարբերականը հրապարակել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցը, որտեղ նա խոսում է իբրեւ թե Բաքվի եւ Անկարայի կողմից ներկայացված եւ քննարկման առարկա հանդիսացող ղարաբաղյան կարգավորման իրենց համատեղ վարկածի մասին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: Պատասխան. Պարոն Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երեւակայության […]


Մարտ 10, 2011թ. 17:33

Մարտի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախատեսում էր երկու դիտարկում անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք և Ակնա բնակավայրի մերձակայքում` Ասկերանի ուղղությամբ: Թանձր մառախուղով պայմանավորված վատ տեսանելիության պատճառով առաջին դիտարկումը չի կայացել: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ […]


Մարտ 9, 2011թ. 16:20

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 9-ին Փարիզում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Եվրոպական պետություններում եւ ԱՄՆ-ում մեր հանրապետության մշտական ներկայացուցիչների եւ դիվանագիտական գործուղման մեջ գտնվող ԱԳՆ աշխատակիցների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահն ընդգծել է հյուրընկալ երկրներում մեր ներկայացուցչությունների աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատուկ […]


Մարտ 9, 2011թ. 12:25

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ եւ հանդիպել նրա մի խումբ անդամների հետ: Բակո Սահակյանը կարեւորել է Ֆրանսիայի դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման գործում՝ միաժամանակ ընդգծելով Արցախի շահագրգռվածությունը Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր թեւի հետ համագործակցության մեջ: Նախագահը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման […]


Մարտ 8, 2011թ. 17:30

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական ծրագրերի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված <<1994 թ. զինադադարից 17 տարի անց. ո՞ւր է հասել Լեռնային Ղարաբաղն այսօր>> կոնֆերանսին եւ հանդես եկել ելույթով: Երկրի ղեկավարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի նախապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախում պետականաշինության գործընթացին, ինչպես նաեւ շոշափել է ԼՂՀ միջազգային […]


Մարտ 8, 2011թ. 17:14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Ֆրանսիայի Ազգային ժողով եւ հանդիպել մի խումբ պատգամավորների հետ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Ազգային ժողովի դերակատարությունը մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ այն համարելով կարեւոր թե քաղաքական եւ թե մարդասիրական տեսանկյուններից: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան […]


Մարտ 5, 2011թ. 19:30

Նախագահները, ի լրումն դրանում նախատեսված միջոցառումների, պայմանավորվեցին վստահության հետագա ամրապնդման հետևյալ քայլերի մասին…


Մարտ 5, 2011թ. 10:06

Ղարաբաղյան հակամարտությունը Հայկական Հարցի մեկ կարևոր բաղադրիչն է և, ըստ այդմ, ամբողջությամբ առնչվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կամ, այլ կերպ ասած, Հայկական հարցի լուծման իրավական հիմնախնդիրներին:


Մարտ 4, 2011թ. 16:56

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին ստորագրել է  <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին>>, <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին>>, <<Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>>, <<Կրթության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ […]


Մարտ 4, 2011թ. 12:43

«Հակամարտությունը սառեցված է համարվում, բայց հաճախ են սահմանային գծերում տեղին ունենում հրադադարի խախտման միջադեպեր, լինում են զոհեր: