Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին Երևանում կդիմավորեն բողոքի ակցիաներով։ Մասնավորապես ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Հայազն» կուսակցությունը և այլ հասարակական ակտիվիստներ որպես պահանջատեր դուրս կգան բողոքի ցույցի։ Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ Դավութօղլուին բողոքի ցույցով դիմավորելու աշխատանքներ արդեն տարվում են։ «Այս պահին դեռևս ճշտվում են, թե […]
Ցեղասպանություն
Ստրկամտությունից, ինքնիշխանության կորուստից խոսում են նրանք, ովքեր տառապում են այդ բարդույթով, նրանք, ովքեր այլ դեսպանատների ու միջազգային կառույցների հետ իրենց հարաբերություններն այդ հիմքի վրա են կառուցում, և թող իրենց արշինով մեզ չչափեն:
Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր, մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված […]
Աշխարհի 110 երկրներում գործող 349 եկեղեցիների շուրջ 560 միլիոն անդամ ունեցող այս ամենաազդեցիկ էկումենիկ կազմակերպությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին՝ 2015 թվականին նախատեսվող Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների պատշաճ կազմակերպման եւ միաժամանակ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու նրա համար արդարացի հատուցման հասնելու հարցերում։
Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող մարդը բազմիցս է աշխարհի ամենաբարձր ամբիոններից շարքային ստեր ասում, աշխարհի «աչքերին» նայելով կեղծիքը ներկայացնում որպես իրականություն:
Սա Թուրքիայի կառավարության կողմից 1920-ական թվականներին Պոլսո Հայոց պատրիարքարանին Հայոց ցեղասպանության ժամանակ թալանված եկեղեցական որոշ իրերի հանձնման մասին տարօրինակ պատմությունն է:
Սա Թուրքիայի կառավարության կողմից 1920-ական թվականներին Պոլսո Հայոց պատրիարքարանին Հայոց ցեղասպանության ժամանակ թալանված եկեղեցական որոշ իրերի հանձնման մասին տարօրինակ պատմությունն է:
Թեև հաճախ է խոսվում Արդարադատության միջազգային դատարանում (Միջազգային դատարան) Թուրքիայի դեմ հայկական պահանջատիրության հետապնդման մասին, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայց ներկայացնելու հնարավորությունը հազվադեպ է նշվում՝ չնայած վերջինիս բացահայտ առավելություններին:
Խորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ. — Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Այդ տարածաշրջանում մեր ամենամեծ […]
Եգիպտոսի հասարակության մեծ մասը դեռ վերջերս տեղյակ չէր Հայոց ցեղասպանության մասին, սակայն վերջին շրջանում երկրում հատկապես լրագրողների կողմից մեծ աշխատանք է տարվել այդ մասին հասարակության լայն զանգվածներին իրազեկելու համար: Այս մասին երեկ ասաց եգիպտացի հեռուստալրագրող Մոհամեդ Մանտուրը: «Եգիպտոսում Հայոց ցեղասպանության մասին սկսեցին բարձրաձայնել հատկապես այն ժամանակ, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը սկսեց միջամտել Եգիպտոսի ներքին գործերին: […]




