Ցեղասպանություն

Հուլիս 6, 2013թ. 12:17

Համաժողովի հարգելի մասնակիցներ Թույլ տվեք, նախ գոհունակություն հայտնել, որ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվել է իրավաբանների ներկայացուցչական և խիստ կարևոր այս համաժողովը, որն իմ խորին համոզմամբ կարող է լույս սփռել Հայոց ցեղասպանության իրավական շատ կնճռոտ հարցերի վրա և լուրջ ազդակ դառնալ Հայոց ցեղասպանության, և ընդհանրապես, հայկական հարցի իրավական ուսումասիրության համար: Խիստ […]


Հուլիս 4, 2013թ. 00:20

Հունգարիայի դատարանի որոշումը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով խիստ չի եղել: Նման կարծիք հայտնեց երեկ Հունգարիայի սահմանադրական դատարանի նախագահ Պետեր Պացոլաին։ «Նա գիշերով սպանել է իր գործընկերոջը, հետեւաբար, իմ կարծիքով, հունգարական դատարանի որոշումն ամենեւին խիստ չէր: Խնդիրն այստեղ այն է, որ վեց կամ յոթ տարվա բանտարկությունից հետո Հունգարիան փոխանցեց Սաֆարովին Ադրբեջանին, որ նա իր բանտարկությունը […]


Հուլիս 4, 2013թ. 00:13

Թուրքիան պետք է գլուխ խոնարհի, ծնկի իջնի եւ ներողություն խնդրի Հայոց ցեղասպանության իրագործման համար: Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: «Ստամբուլյան նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար դոկտոր Դավութօղլուի ելույթը, մասնավորապես վերջինիս այն խոսքերը, թե Ստամբուլը հանդիսացել է կայսրության մայրաքաղաք, շատ լավ մտքերի հանգեցրեց: […]


Հունիս 13, 2013թ. 23:36

Ուկրաինայի խորհրդարանի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման հարցի բարձրացումն այդ ուղղությամբ հայկական սփյուռքի բազմամյա ջանքերի տրամաբանական շարունակությունն է: Այս մասին Analitika.at.ua-ին հայտնել է ուկրաինացի փորձագետ, «Պոլիտիկա» միջազգային նախագծերի վերլուծական կենտրոնի համակարգող Օլեգ Սմիրնովը: «Վերջին ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դարձել է համաշխարհային միտում, եւ Ուկրաինան բացառություն չէ: Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նման օրինագծի […]


Հունիս 12, 2013թ. 01:59

Մեկնաբանելով Ուկրաինայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ներկայացված բանաձեւը, Ուկրաինայի նախագահին կից Հումանիտար խորհրդի անդամ Լարիսա Սկորիկն, ասել է, որ ինքն անձամբ վաղուց է սպասել դրան: «Համոզված եմ, որ հայերի ցեղասպանության ճանաչումը միանգամայն անհրաժեշտ է», – ասել է Լարիսա Սկորիկը «Անալիտիկա» լրատվականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ այն փաստը, որ օրինագծի հեղինակները տարբեր քաղաքական […]


Հունիս 11, 2013թ. 00:33

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հռոմի Պապի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը: Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Թուրքիան առաջարկել է թուրք եւ հայ պատմաբանների մասնակցությամբ համատեղ հանձնաժողով ստեղծել, Հայաստանի եւ այլ երկրների արխիվներում 1915թ. դեպքերը ուսումնասիրել եւ ապա հետազոտության արդյունքները միջազգային հանրությանը ներկայացնել: Սակայն հայկական կողմի հայացքը պատմությանը կողմնակալ է եւ […]


Հունիս 11, 2013թ. 00:23

Շաբաթ օրը` հունիսի 8-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպվեց հերթական սեմինարը: Այս անգամվա սեմինարի բանախոսն էր Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Ավագյանը: Սեմինարին մասնակցեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, Պատանի պատմագետների ակումբի անդամները, թուրքագետներ, գիտնականներ և ուսանողներ: Ստորև ամփոփ ներկայացնում ենք բանախոսի դասախոսության հիմնական ասպեկտները: Արսեն Ավագյանը […]


Հունիս 10, 2013թ. 21:36

Մասաչուսեթսի նահանգապետ (ԱՄՆ) Դևալ Պատրիկը Մերիմաք Վալեյի շրջանի (գտնվում է Նյու Հեմփշիրի և Մասաչուսեթսի նահանգների տարածքում, ներառում է Քոնքորդ, Մանչեսթեր, Նաշուա քաղաքները) 101-ամյա բնակիչ, Մեծ Եղեռնի ականատես Նելլի Նազարյանին պարգևատրել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հավաստագրով: Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարկվող Armenian Weekly պարբերականը, նահանգապետի անունից հավաստագիրը Նելլի Նազարյանին փոխանցել են նահանգային իշխանությունների և հայ […]


Հունիս 6, 2013թ. 00:24

«Մի ժողովուրդ, մի հասարակություն, որն իր մեջ ուժ չի գտել ուղիղ նայելու սեփական անցյալին եւ արդարացիորեն գնահատելու այն, բացահայտելու, դատապարտելու սեփական պատմության մութ էջերը եւ դրանով իսկ ազատվելու այդ ծանրությունից, դատապարտված է անհանգստության: Այսօր Թուրքիայում անընդհատ խմորումներ են տեղի ունենում, ոտնձգություններ ազգային, կրոնական փոքրամասնությունների հանդեպ: Վերջերս Բուխարեստում տեղի ունեցած ֆորումը ընդունեց մի հայտարարություն ուղղված Լեվանտի […]


Հունիս 6, 2013թ. 00:12

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետ ընտրվելուց ի վեր, առաջին անգամ կարդինալ Բերգոլիոն հրապարակավ արտահայտել է իր հայտնի դիրքորոշումը: «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն էր»,- հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այս հայտարարությամբ Հռոմի Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հանդես է եկել երկուշաբթի առավոտյան` ընդունելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց պատրիարք-կաթողիկոս Ներսես Պետրոս 19-րդի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությանը: Պատրիարքին ուղեկցող […]