Ուժերի համախմբման մասին անվերջ խոսում ենք, սակայն գործնական հարթության մեջ քայլերը դեռ տեսանել չեն: Այս անգամ էլ ոչինչ չտվեց օրերս Հայաստանում կազմակերպված Հայոց ցեղասպանության հերթական գիտաժողովը. հնչեցին նույնաբովանդակ ելույթներ և ոչ մի գործնական առաջընթաց:
Ցեղասպանություն
Մարտի 26-ին դաշնային դատավոր Դոլի Մ. Ջին անարդարացիորեն՝ իրավասության բացակայության պատճառաբանությամբ, մերժեց ամերիկահայերի ներկայացրած հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նրանց բռնագրավված կալվածքների փոխհատուցման պահանջով: Փաստաբաններ Պերճ Բոյաջյանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրյանը և Բրայան Կաբատեկը 2010 թվականի հուլիսի 29-ին խմբային դատական հայց էին ներկայացրել՝ Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) և այն […]
Եվ անպատիժ մնացող այս քաղաքագետ-պատմաբաններն այնպիսի լկտիությամբ են ստում, որ երբեմն շվարում ես, քանի որ այդ այլակերպ տխմարություններին համապարփակ պատասխան տալն իրոք անհնարին է:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին, որում ասված է. «Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հրատապ խնդիր է մեր հետագա անելիքներին, մասնավորապես աշխարհի տարբեր անկյուններում անցկացվելիք միջոցառումների օրակարգի մշակմանը, նաեւ բացթողումներին անդրադառնալը, որոնց վերացումը մեզ հնարավորություն կտա, առավել […]
Երևանում այսօր մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: Գիտաժողովի բացման խոսքում նշեց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, այն նպատակ է հետապնդում Մեծ Եղեռնի հարյուրամյակի նախօրեին քննարկումներ սկսել և եզրակացություններ տալ երեք հիմնական ուղղություններով տարվող աշխատանքներին: Առաջինը՝ Հայոց ցեղասպանության […]
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ 2009-ի հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունների կետերը վերցված են Եվրոպական պառլամենտի 1987-ի հունիսի 18-ին ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւի դրույթներից Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ստորագրված Արձանագրությունների ի հայտ գալուց ի վեր, որոնք, ի դեպ, սխալմամբ կոչում են հայ – թուրքական արձանագրություններ, եւ դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո […]
Բայց, արդյո՞ք հայերս, անհրաժեշտ չափով գիտակցում ենք հարևան երկրում շարունակ մեծացող վտանգը որպես լուրջ մարտահրավեր մեր ազգային անվտանգությանը։ Սխալված չենք լինի, եթե ասենք` ո’չ, կամ գրեթե ոչ:
Ինչո՞ւ, ե՞րբ և ո՞ւմ կողմից շրջանառության մեջ դրվեց “Քրդական միություն”, “քրդական գավառ”, “Քրդստան” հասկացությունները… Ո՞րն է դրանցում երևութականը, և որը` իրականը, բուն խնդիրը: Հարցեր, որոնց հստակ պատասխանը, վերլուծական հենքը, իր ժամանակին տվել է Րաֆֆին: Սակայն, նրանք, ովքեր հայոց մեջ պարտավոր էին սերտել և հասկանալ իրերի իսկությունը, ովքեր պետք է վտանգները դիմագրավելու հակաքայլեր մշակեին, նախահարձակ լինելու […]
Հայոց ցեղասպանության մասին ականատեսների վկայություններն ի մի բերած «Կապույտ գիրքն» ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան, տեղեկացնում է «Ակօս»-ը։ Գիրքը խորհրդարան էր ուղարկվել նաև 4 տարի առաջ, սակայն խորհրդարանի խոսնակի «խնդրանքով» այն խորհրդարանի շենքից ներս չէր մտցվել։ Երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն հիշեցրել է 4 տարի առաջ տեղի ունեցածը։ «Դպրոցական երեխաների նման՝ պատգամավորներին […]
«Արդեն պահն է, որ մենք, բոլորս ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրականությունները: Մեր հայրերը եւ նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների եւ եզդիների ջարդերում»:




