Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Հայերի Ցեղասպանության հարցի առնչությամբ այլևս ոչինչ չի քննարկելու: «Այն, ինչ պետք էր քննարկել, շատ մանրակրկիտ քննարկվել է։ Ասելու որևէ բան չի մնացել: Ամեն ինչի մասին խոսել ենք, շատ հարցերի շուրջ ներկայացրել ենք մեր բարի նպատակներն ու կարծիքները։ Կովկասում տիրող իրավիճակը բոլորի համար ակնառու […]
Ցեղասպանություն
Թուրքիան կդառնա նացիստական Գերմանիան, եթե հայ միգրանտներին երկրից վտարելու որոշում կայացնի. կարծիք է հայտնել թուրքական «Հուրիեթ» թերթի թղթակից Յըլմազ Օզիդիլը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը Թուրքիայում ապօրինի ապրող հայաստանցիներին վտարելու հնարավորության մասին: Նրա կարծիքով` սխալ է այն կարծիքը, թե հայերը թուրքերից «խլում են» աշխատատեղերը: Լրագրողը նաեւ անիմաստ է համարում Ցեղասպանության հարցով պատմական հանձնաժողովի ստեղծումը: «Պատմաբաններն այդ […]
Թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) թերթը հրապարակել է Թուրքիայի պետնախարար և եվրաանդամակցության գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը գերմանական «Der Spiegel» ամսագրին տված հարցազրույցը: Շարունակվո՞ւմ է, արդյոք, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, ինչպես նաև` եթե ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի արձագանքը, ձեր երկրից կհեռացնե՞ք ամերիկյան ռազմաբազաներն ու դո՞ւրս կգաք ՆԱՏՕ-ից` լրագրողի տարողունակ հարցերին Բաղըշ պատասխանել է. «Դա կթողնեմ […]
«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանի սպառնալիքները Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները»,- ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետի դիտարկմամբ, նման հայտարարություններն ավելի են արդիականացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Տիգրան Սարգսյանի […]
Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունելուց հետո Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆիլդը «չդիմանալով» թուրքական շանտաժին զանգահարել է Էրդողանին ու հայցել վերջինիս ներողամտությունը: Սակայն ի տարբերություն Շվեդիայի վարչապետի` Թուրքիային ուղղված ռևերանսներին, Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Սվենդ Էրիկ Օստբերգը հայտարարել է, որ Շվեդիայի վարչապետի բացատրությունը Էրդողանին՝ հակասում է Շվեդիայի օրենքներին։ Օստերբերգը նշել է.«Վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆիլդը հայտարարության մեջ գրում է, […]
Հանրահայտ է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն, հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի` վնասելով իրենց իսկ շահերը: Գիտակցելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է, թուրքական իշխանությունները ջղաձգորեն նախապատրաստվում են ոգեկոչումների […]
Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, քանի որ ճիշտ չէ, որ պատմական անցքերի առնչությամբ որոշումներ կայացնեն քաղաքական գործիչները: Այս մասին Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է քառօրյա այցով Ղազախստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն` մեկնաբանելով Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը: «Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Ճիշտ չէ, որ գործից անտեղյակ քաղաքական […]
Տեղահանություն եւ ոչ թե կոտորած, քաղաքացիական պատերազմի վարկածը Ըստ թուրք պատմաբանների՝ հայերի անհետացումն իրենց բնակության վայրերից տեղի է ունեցել մեծ մասամբ ոչ թե ծրագրված զանգվածային ոչնչացման, այլ ընդամենը ռազմաճակատի գոտուց հայ բնակչության մի մասի տեղափոխման պատճառով, քանի որ քրիստոնյա հայերն անհուսալի տարր էին Ռուսաստանի դեմ պատերազմի րևթացքում։ Ըստ թուրքերի՝ ճանապարհին տեղահանվողների մի աննշան մաս զոհվել […]
Ադրբեջանցի կոմունիստները պաշտոնական Բաքվին հորդորում են պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ գործունեության դադարեցում: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի արտահերթ նիստի ժամանակ, որի օրակարգի գլխավոր հարցը եղել է ամերիկացի օրենսդիրների ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, Միացյալ Նահանգների հասցեին հնչել է սուր քննադատություն: «Միացյալ Նահանգները երբեք չի ունեցել հիմնական ընկերներ կամ ռազմավարաիկան բարեկամներ: Այս երկիրը միշտ հետապնդում է […]
Բավարար չէր, որ Միացյալ Նահանգների նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնը դրժել էին Հայոց ցեղասպանության իրողությունը վերահաստատելու իրենց նախընտրական խոստումը, անցյալ շաբաթ նրանք էլ ավելի նվաստացան, երբ Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ նա և Նախագահը դեմ են Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվելուց հետո: Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե […]




