Թուրքիայում շարունակվում են թեժ քննարկումները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց Ցեղասպանության բանաձևի շուրջ: Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության` «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, ելույթ ունենալով իր «ԺՀԿ»-ի խորհրդարանական խմբակցության ժողովում, հայտարարել է.« Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել: 1890 թվականից ի վեր, այն ժամանակ, երբ դեռևս 1915-ը չկար, […]
Ցեղասպանություն
Ժխտողականությունն ուղեկցում է բոլոր ցեղասպանություններին։ Իրականացրած ոճիրը քողարկելու, այն ժխտելու քաղաքականությունը հատուկ է բոլոր ցեղասպաններին, եւ Թուրքիան, անշուշտ, դրա վառ օրինակն է։ Ժխտողականությունը Թուրքիայում իրականացվում է պետական մակարդակով։ Ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների հանրագիտարանը Հայոց ցեղասպանության ժխտումն անվանում է «սեփական անցյալը ժխտելու՝ պետության ամենաբացահայտ օրինակը»։ Այսօր Թուրքիայում գրեթե բոլոր պատմագիտական կազմակերպությունները, խոշորագույն թերթերը, հեռուստատեսությունն ու […]
Թուրքական Haberturk հեռուստաընկերության ուղիղ եթեր հեռարձակվող TEKE TEK հաղորդման ժամանակ 1915-ի դեպքերի շուրջ բանավիճել են թուրքական հայտնի Taraf թերթի ստամբուլահայ թղթակից Սեւան Նիշանյանը եւ թուրքական պատմագրության մեծանուն կեղծարար, «Թուրքական պատմագիտական ընկերության» նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: Սեւան Նիշանյանը նշել է, որ այդ ժամանակաշրջանում աշխարհում շատ կոտորածներ են եղել եւ ոչ ոք մաքուր չէ, իսկ տվյալ պարագայում […]
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում Հայերի Ցեղասպանության բանաձևի ընդունմանը «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստում չի ընդունվի Ցեղասպանության մասին բանաձևը, որ դրա հավանականությունը հիմա ավելի քիչ է, քան մի քանի տարի առաջ էր։ Նրա կարծիքով դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ «հայ-թուրքական արձանագրություններն իրենց սև գործն անում են»։ «Հայ-թուրքական […]
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո արևմտյան լրատվամիջոցները ակտիվորեն սկսեցին վերլուծել կատարվածը: Հարկ է նկատել, որ այս տարի արևմտյան մամուլի կողմից խնդրի նկատմամբ առկա ուշադրությունը աննախադեպ էր: Միաժամանակ, հետաքրքիր են շեշտադրումները. գրեթե բոլոր վերլուծաբանների քննադատության թիրախը Թուրքիան է. թուրքական իշխանությունների անզուսպ պահվածքի մասին գրում են բոլոր թերթերը: […]
Օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի է ունեցել Amnesie Internationale կազմակերպության հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտման քաղաքականությանը: Մտավորականության և արվեստի մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Ելույթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում, Հովհաննես Գևորգյանը կանգ է առել 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային […]
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո, անմիջապես հաջորդ օրը Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ իրենք ջանքեր կգործադրեն, որպեսզի այդ բանաձևը Կոնգրեսի Լիագումար նիստում քվերակության չդրվի։ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Քլինթոնի այս հայտարարությունը, բացի այդ հնարավո՞ր է, որ Օբաման «վետտո» դնի այս բանաձևի վրա՝ դրանով փակելով դեպի լիագումար նիստ բոլոր ճանապարհները»։ Պատասխանելով ArmAr.am էլեկտրոնային […]
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո, անմիջապես հաջորդ օրը Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ իրենք ջանքեր կգործադրեն, որպեսզի այդ բանաձևը Կոնգրեսի Լիագումար նիստում քվերակության չդրվի։ «Ինչպե՞ս կմեկնաբանեք Քլինթոնի այս հայտարարությունը, բացի այդ հնարավո՞ր է, որ Օբաման «վետտո» դնի այս բանաձևի վրա՝ դրանով փակելով դեպի լիագումար նիստ բոլոր ճանապարհները», պատասխանելով ArmAr.am էլեկտրոնային […]
ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձանաժողովում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկմանն ու քվերակությանը, ինչպես հայտնի է, ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, անկախ պատգամավոր Կորյուն Նահապետյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։ «Հենակետ» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատգամավորներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը ներկայացրին տեղի ունեցածը։ […]
Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի Հայաստանից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Մեհմեդ Նեզիր Քարաբաշը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձեւի ընդունման փաստը: Թուրքական Haber27-ի փոխանցմամբ՝ Քարաբաշը նշել է, որ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը երբեք Թուրքիայում […]




