Ցեղասպանություն

Մարտ 23, 2010թ. 12:04

Թուրքիայում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, երկրի մտավորականությունը մասնատված է երկու բանակի. մարդիկ, որոնք գտնում են, որ ամեն կերպ պետք խոչընդոտել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին, և մտավորականներ, որոնք համոզված են, որ Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչմամբ միայն հնարավոր կլինի  սեփական երկիրը փրկել կործանումից: Եվ ահա, թուրքական Taraf թերթը մարտի 22-ի համարում տպագրվել է 14 ընթերցողների համատեղ […]


Մարտ 22, 2010թ. 17:08

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Ցեղասպանության հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բացման խոսքում վարչապետը մասնավորապես նշել է. «ՙՏեղյակ եք, որ հասարակական կազմակերպությունների, Հանրային խորհրդի եւ Ազգային Ժողովի հետ ծրագրել ենք պատշաճ ձեւով կազմակերպել Ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումները: Այս աշխատանքները սկսել ենք դեռեւս անցած տարվանից, երբ նախարարությունները եւ գերատեսչությունները, […]


Մարտ 22, 2010թ. 16:20

Բավական երկար ժամանակ է, որ թուրք հասարակության մեջ սկսել է շրջանառվել այն  կարծիքը, որ եթե. «ԱՄՆ նախագահ Օբաման արտաբերի  ցեղասպանություն բառը, թուրքերս կազատվենք այդ հոգսից»: Այս խնդրին անդրադառնում է նաև թուրքական մամուլն ու փորձում  կանխատեսումներ անել, թե ինչ կլինի, եթե, այնուհանդերձ, դա տեղի ունենա: «Sabah»-ը գրում է. « Ենթադրենք ապրիլի 24-ին Օբաման ասի ցեղասպանություն բառը, […]


Մարտ 22, 2010թ. 13:17

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. – Պարոն Կիրակոսյան, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ինքը սպառնացել է Թուրքիայից հայերին բռնի տեղահանել` իբրեւ թե միջազգային հանրության ուշադրությունը Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների վրա գրավելու համար: Ինչպե±ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Պատասխան. – Խոսելով իբրեւ թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա […]


Մարտ 22, 2010թ. 12:15

Վերջերս «Haberturk» հեռուստաալիքով թողարկված «Պատմության կուլիսներում» հաղորդման ժամանակ թուրք դերասանուհի Փելին Բաթուն, խոսելով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածի մասին, ուղիղ եթերում հչեցրել է ցեղասպանություն բառը: Դա զայրացրել էր հաղորդման համահեղինակներ Մուրաթ Բարդաքչին և Էրհան Աֆյոնջուին: Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի տեղեկացմամբ` նման կերպ արտահայտվելու պատճառով թուրք դերասանուհին վտանգավոր պատմությունների մեջ է ընկել: Բաթուն հայտնել […]


Մարտ 20, 2010թ. 11:42

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցական կառույցներում անցկացվել է հերթական քննարկումը` ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրների շուրջ: Թուրքական «Հյուրրիյեթ»-ի փոխնցմամբ ելույթով հանդես է եկել վարչապետ Էրդողանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազզային ճանաչման գործընթացին և իր խոսքն ուղղելով իր պապերի ձեռքով ցեղասպանության ենթարկված ժողովրդի ժառանգներին,  քոչվոր նախնիների գործելոճին հավատարիմ Էրդողանը սպառնացել է հայությանը, թե.«Դուք դրա համար թանկ […]


Մարտ 19, 2010թ. 19:06

Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ճանաչել ու դատապարտել են աշխարհի հետևյալ երկրները, Ուրուգվայ (1965թ.), Կիպրոսի Հանրապետություն (1982թ.), Արգենտինա (1993թ.), Ռուսաստանի Դաշնություն (1995թ.), Կանադա (1996թ.), Հունաստան (1996թ.), Լիբանան (1997թ.), Բելգիա (1998թ.), Իտալիա (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիա (2001թ.), Շվեյցարիա (2003թ.), Սլովակիա (2004թ.), Հոլանդիա (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիա (2005թ.), Վենեսուելա (2005թ.), Լիտվիա (2005թ.), Չիլի (2007թ.), Շվեդիա […]


Մարտ 19, 2010թ. 18:50

Բուլղարիայի խորհրդարան հերթական անգամ ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ: Novinite. com կայքէջի փոխանցմամբ` օրինագիծը խորհրդարան է ներկայացրել պահպանողական «Օրենք, կարգ և արդարություն» (RZS) կուսակցությունը: RZS կուսակցության առաջնորդ Յանե Յանևի խոսքով` իրենց նպատակն է հասնել նրան, որ Բուլղարիան կոնսենսուսի գա ողբերգական իրադարձությունների վերաբերյալ իր գնահատականի հարցում և Միացյալ Նահանգների և Շվեդիայի օրինակով հստակ արտահայտվի հօգուտ […]


Մարտ 19, 2010թ. 16:00

Կոնվենցիան հաստատվել և առաջարկվել է ստորագրության, վավերացման եւ մասնակցության ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 260 A (III) 9 դեկտեմբերի 1948թ. Բանաձեւով, ուժի մեջ է մտել 12 հունվարի 1951թ. Պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Աuամբլեան իր 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձեւում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղաuպանությունը հանցագործություն է եւ հակաuում […]


Մարտ 19, 2010թ. 14:30

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական խնդիրները 100 տարվա պատմություն ունեն, նշեց, որ հայ-թուրքական խնդիրներն, ավելի ճիշտ՝ արյունոտ պատմություն ունեն, և Հայերի ցեղասպանության փաստն ընդունելուց ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո միայն թուրքերը շահեկան իրավիճակում կհայտնվեն, որովհետև միայն դրանից հետո նրանց վրայից ինչ-որ չափով կմաքրվեն արյան հետքերը ։ […]