Ինչպես հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քննարկման կդրվի Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևը: Այս խնդրի շուրջ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ -Պարոն Մանոյան, ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր, ի՞նչ ընթացք կունենա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս […]
Ցեղասպանություն
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բըրնսը փետրվարի 18-ին Սիրիայից կժամանի Անկարա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet-ը: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյան Անկարայում կքննարկի PKK-ի դեմ համատեղ պայքարի, Իրանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության օրինագծի վերաբերյալ խնդիրները։ ArmAr.am
Թուրքական լրատվամիջոցները սկսել են տեղեկություններ հրապարակել այն մասին, թե «Եվրատեսիլ» 55-րդ միջազգային երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի երգում կան ձևակերպումներ, որ ակնարկում են Հայոց ցեղասպանությունը: Մասնավորապես «Sabah» թերթը, վկայաբերելով Մոլդովան ներկայացնող երգչի երգի բառերը գրած կոմպոզիտոր Յաքուփ Մութլուի դիտարկումները, գրում է, թե, օրինակ, երգի առաջին տունն ինչպիսի ակնարկներ է պարունակում: Այսպես` «Տարիներ […]
Ինչպես հայտնի է, Շվեդական խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում քվեարկության է դնելու Օսմանյան Թուրքիայում հայերի եւ ասորիների դեմ իրականացված Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը։ Թուրք խորհրդարանականներին վիճակված է ճամպրուկներն առած աշխարհի այս անկյունից այն անկյունը նետվել` կասեցնելու Հայոց Ցեղասպանության ճանաչման մեծ թափ ստացած գործընթացը: Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի ղեկավարած պատվիրակությունն այսօր Շվեդիայում է: Հիմա […]
Թուրքական մեջլիսի Արտաքին կապերի հանձնաժողովի անդամները հանդիպել են Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ: Նշված հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ իրենց մտահոգությունը հայտնելու համար իրենք հանդիպում են կազմակերպել ԱՄՆ դեսպանի հետ: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk»-ը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ, Ջեֆրին կարևորել է Վաշինգտոնի և Անկարայի միջև տեսակետների փոխանակումը և ասել. […]
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկեց է Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին: Հարկ է արձանագրել մի շատ կարևոր հանգամանք, որ Մեծ Բրիտանիայի գլխավոր քաղաքական ատյանը, փաստորեն, պաշտոնապես ընդունեց Հայոց Ցեղասպանության փաստը: Հիշեցնենք, որ այս փաստաթղթի ներքո` Համայնքների պալատի 640 անդամներից ստորագրել են 204-ը: Սակայն, քանի որ պալատի անդամներից 51-ը նաև […]
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին. Այս մասին հայտնում է Ֆրանսիայում հայ համայնքի Nouvelles d’Arménie թերթի թղթակից Ժան Էքյանը: Այս շաբաթ Համայնքների պալատի (բրիտանական խորհրդարանի ստորին պալատը)՝ Օսմանյան Թուրքիայում հայերի եւ ասորիների ցեղասպանությունների փաստը ճանաչած անդամների թիվը հասել է 254-ի: Հարկ է նշել, որ 646 պատգամավորներից 495-ը ունեն ընտրվելու […]
Թեհլիրյանը Լեփսիուսին տեսել է 1921թ. հունիսին Բեռլինում` իր դատավարության ժամանակ վկայություն տալիս: Լեփսիուսի խոսքը մեծապես ազդեց դատարանի վրա. Սողոմոն Թեհլիրյանը ազատ արձակվեց: Յոհաննես Լեփսիուսը բողոքական քահանա էր, փիլիսոփայության և աստվածաբանության դոկտոր: 1895թ. Ֆրիզդորֆում ստեղծվում է «Գերմանա-հայկական առաքելությունը», որի նպատակն էր լուսավորություն տարածել Օսմանյան Թուրքիայի ժողովուրդների մեջ, քարոզել ավետարանական ճշմարտություն, օգնություն ցույց տալ հայությանը: Իսկ այդ […]
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Ալ Ջազիրա հեռուստատեսությանը ՀԱՐՑ. Պարոն Նախագահ, արձանագրությունները երկու երկրների կողմից վավերացվելուց հետո, որո՞նք են լինելու հաջորդ քայլերը, ո՞րն է լինելու գործընթացի, այսպես ասած, այն «երջանիկ ավարտը», որին դուք ցանկանում եք հասնել: ՊԱՏԱՍԽԱՆ: Այդ արձանագրությունները գտնվում են իմ աշխատակազմում, և Երևան վերադառնալուց հետո ես դրանք ուղարկելու եմ Ազգային ժողով` վավերացման […]
Շվեդիայում գտնվող թուրքական պաշտոնական պատվիրակությունը Հայոց Ցեղասպանության հարցով անակնկալի է եկել: Թուրքական այդ պատվիրակությունը գլխավորող Մուրաթ Մերջանը, ով հանդիսանում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, լրագրողներից տեղեկացել է, որ Շվեդայի խորհրդարանում շուտով քննարկվելու է Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթը: Թուրք լրագրողներից մեկը Մուրադ Մերջանին հարցրել է, թե ինչպես […]




