Ցեղասպանություն

Մարտ 1, 2010թ. 16:30

Աշխարհի տարբեր երկրներում շարունակվում են  կազմակերպվել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ իրականացված ոճիրի  զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Փետրվարի 27-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի են ունեցել Սումգայիթի զոհերի հիշատակի 22-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` կազմակերպված գերմանահայ համայնքային կազմակերպությունների կողմից: Բեռլինի Սբ. Լուիզեն եկեղեցիում տեղի է ունեցել սգո պատարագ, այնուհետեւ Շարլոտենբուրգի թաղապետարանի դահլիճում կազմակերպվել է Սումգայիթի զոհերի հիշատակի […]


Մարտ 1, 2010թ. 15:50

Ինչպես տեղեկացրել ենք, թուրքական լրատմամիջոցները թուրք հանրությանն ահազանգում են, որ ամերիկյան հայտնի «CBS» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ է թողարկել: Հաղորդման ընթացքում նշվել է, որ Սիրիայի Դեր Զորի անապատում կոտորվել է շուրջ 450 հազար հայ: «Կոտորածի ապացույցներ ամեն քայլափոխի կան: Դրանք գտնելու համար հարկավոր է ընդամենը մի քիչ փորել […]


Մարտ 1, 2010թ. 15:42

Փետրվարի 28-ին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում կայացել է հոգեհանգստյան արարողություն` նվիրված սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողությունից հետո Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել համազգային հանդիպում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, «Արարար» օրաթերթի խմբագիր Ահարոն Շխրդմյանը, Լիբանանի հայ առաքելական թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը: Բանախոսները ներկայացրել են մանրամասներ 1988-1990թթ. […]


Մարտ 1, 2010թ. 13:25

Թուրքական լրատմամիջոցները թուրք հանրությանն ահազանգում են, որ ամերիկյան հայտնի «CBS» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «60 րոպե» ծրագրի շրջանակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսանյութ է թողարկել: Հաղորդման ընթացքում նշվել է, որ Սիրիայի Դեր Զորի անապատում կոտորվել է շուրջ 450 հազար հայ: «Կոտորածի ապացույցներ ամեն քայլափոխի կան: Դրանք գտնելու համար հարկավոր է ընդամենը մի քիչ փորել անապատի հողը»,- ասվել […]


Փետրվար 27, 2010թ. 16:35

Քիչ առաջ բազմաթիվ երիտասարդներ վառվող մոմերը ձեռքին երթով բարձրացան դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սումգայիթյան զոհերի հիշատակին: Երթի կազմակերպիչը «Միասին» երիտասարդական շարժումն է: Կազմակերպիչները տեղեկացնում են, որ  երթից հետո շարժման մասնակիցները նամակներ են հանձնելու միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ երևանյան գրասենյակներին՝ պահանջելով գնահատական տալ 22 տարի առաջ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում կատարված իրադարձություններին: «Բազմաթիվ երիտասարդների […]


Փետրվար 27, 2010թ. 16:01

Աշխարհի տարբեր քաղաքներում այս օրերին տեղի են ունենում հայ համայնքների ներկայացուցիչների երթեր ու ցույցեր ադրբեջանական դեսպանատների և ներկայացուցչությունների մոտ` ընդդեմ 22 տարի առաջ Սումգայիթ քաղաքում կազմակերպված, բայց ցայսօր անպատիժ մնացած եղեռնագործության: Այսօր համահայկական բողոքին իրենց ձայնն են միացրել նաև հունահայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Աթենքում Ադրբեջանի ներկայացուցչության դիմաց պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները: ArmAr.am


Փետրվար 26, 2010թ. 17:58

Շվեդիայի խորհրդարանը մարտի 17-ին քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Այդ օրը քվեարկվելու է նաեւ ասորիների եւ կելտերի ցեղասպանության ճանաչումը։ Շվեդիայի ադրբեջանա-թուրքական կազմակերպությունները հավաքել են 5 հազար ստորագրությամբ նամակ եւ փոխանցել ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մոնա Սահինին։ ArmAr.am


Փետրվար 26, 2010թ. 16:09

« Սումգայիթյան ոճրագործությունը Ադրբեջանի կողմից հստակ ծրագրված ոճիր էր` ուղղված արցախահայության  ինքնորոշման իրավունքի արդար պահանջի դեմ: Պահանջ, որ իրականացվեց Խորհրդային Միության սահմանադրության ու օրենքների շրջանակներում, որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սահմանադրական իրավունք»: ArmAr.am էլեկտրոնայաին օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը ` տալով սումգայիթյան ոճրագործության գնահատականը: Քաղաքական գործիչի դիտարկմամբ, ադրբեջանցիները առիթը բաց չթողեցին հայության […]


Փետրվար 26, 2010թ. 14:35

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ կապված Սումգայիթյան Ցեղասպանության 22-րդ տարելիցի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ուղիղ 22 տարի առաջ այս օրը Ադրբեջանի հայաշատ Սումգայիթ քաղաքում սկսվեց այն, ինչ սերունդներն հիշելու են իբրև հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն: Այդ երկրի քաղաքական իշխանության բացարձակ աջակցությամբ և պատվերով ազերի վայրագ ամբոխը հարձակվեց խաղաղ ապրող […]


Փետրվար 26, 2010թ. 14:00

22 տարի է անցել այն օրից, երբ ադրբեջանական խաժամուժը հերթական ոճրագործությունն իրականացրեց. հիմա արդեն Սումգայիթում ապրող հայ ազգաբնակչության նկատմամբ։ Անդրադառնալով այս իրադարձություններին` ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը նշեց, որ Խոջալուի մասին հեքիաթներով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել ադրբեջանաբնակ հայության ցեղասպանությունից: «Այս օրերին մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ոճրագործության և ադրբեջանահայության ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը` […]