Ցեղասպանություն

Փետրվար 13, 2010թ. 08:40

Հոլանդական «ASPEKt» հրատարակչությունը լույս է ընծայել Էնթոնի Հոլսլախի «Արարատի ապառաժներում» աշխատությունը: Վեց գլխից բաղկացած աշխատության մեջ Էնթոնի Հոլսլախը, հիմնվելով պատմական փաստաթղթերի, ականատեսների վկայությունների, հարցազրույցների, պատմությունների վրա ներկայացվում է Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետեւանքները: Հեղինակը պատմում է Արշիլ Գորկու կյանքի, աշխատանքների մասին, խոսում հայերի ինքնության, հավաքական հիշողություն հասկացողության մասին, ներկայացնում է գաղթը, սփյուռքի ձեւավորումն ու կապը […]


Փետրվար 11, 2010թ. 18:05

Ստոկհոլմ այցելած  Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության անդամներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ շուտով Շվեդիայի խորհրդարանի օրակարգ է մտնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։ Ըստ թուրքական Milliyet օրաթերթի, Ստոկհոլումում թուրք լրագրողներն այս առնչությամբ հարցեր են ուղղել պատվիրակության ղեկավար՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանին։ Մերջանը, անակնկալի գալով, պատասխանել է, որ նման բան գոյություն չունի։ […]


Փետրվար 11, 2010թ. 12:02

Երեք տարի առաջ քեմալիզմի քարոզչությամբ զբաղվող միությունների Շվեյցարիայում կազմակերպած ժողովի ժամանակ երեք թուրք հասարակական գործիչներ հայտարարել էին, որ Հայոց ցեղասպանություն չի եղել: Նրանց նկատմամբ իսկույն քրեական գործ հարուցվեց: Նախօրեին ավարտվեց մեղադրյալի աթոռին հայտնված այդ արկածխնդիր թուրքերի դատավարությունը: Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացնում է, որ շվեյցարական դատարանի որոշմամբ` Բեռնի և Ցյուրիխի թուրքական քեմալիստական միությունների նախագահներ Էթհեմ […]


Փետրվար 11, 2010թ. 11:02

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ազդեցիկ անդամներից մեկը` ծագումով հրեա սենատոր Ժոզեֆ Լիբերմանը, Ամերիկայի հայկական համագումարին հղած իր նամակում մեծապես կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից` համարելով դա ոչ միայն երկրի արտաքին քաղաքականության առանցքային հարց, այլ նաև ներազգային բարոյականության տեսանկյունից էական հանգամանք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Լիբերմանն ընդգծել է, որ նախորդ դարասկազբին […]


Փետրվար 10, 2010թ. 17:57

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում. Շնորհակալություն, պարո՜ն Ռոբերթսոն, Ես առաջին անգամ եմ  «Չեթթըմ Հաուս»-ում և ուրախ եմ հյուրընկալվելու այսպիսի հեղինակավոր հաստատությունում: Երբ ինձ փոխանցում էին այստեղ ելույթ ունենալու հրավերը, ես դեռ չգիտեի, որ այս քննարկումը վարելու է իմ վաղեմի բարեկամն ու, եթե կարելի է ասել, «զինակիցը»` սըր Ռոբերթսոնը: Հիմա ինձ […]


Փետրվար 10, 2010թ. 14:34

Փետրվարի 9-ին, Ցյուրիխի վերաքննիչ դատարանը հաստատեց երեք թուրք գործիչների նկատմամբ դատարանի որոշումը: 2007-ին, Ալի Մերկանը հայտարարել էր, որ հայոց ցեղասպանությունը «միջազգային պատմական սուտ է»: Նա տուգանվել է 4500 ֆրանկով: 2008-ին  մեկ այլ թուրք գործիչ` Դոգու Պերնցեկը տուգանվել էր նման հայատարարություների համար: Շվեյցարիա-Հայաստան Ասոցացիայի նախագահ Սարգիս Շահինյանն ասել է, որ բավարարված է դատարանի որոշմամբ: Այս մասին տեղեկացնում […]


Փետրվար 10, 2010թ. 10:10

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 13-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ`Վաշինգտոնին ներկայացնելու Անկարայի մտահոգությունները: Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Սինիրօղլուն հայ-թուրքական կարգավորման գործընթացի շահագրգիռ կողմ հանդիսացող Վաշինգտոնին նախ ներկայացնելու է Անկարայի դիրքորոշումը Հայաստանի սահմանադրական դատարանի` արձանագրությունների սահմանադրականությանը վերաբերող որոշման առնչությամբ: Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, սա թուրք դիվանագետի այցի միակ նպատակը չէ: Սինիրօղլուն ամերիկյան կողմին […]


Փետրվար 9, 2010թ. 20:00

Իսրայելի Կնեսետը վաղուց պետք է քննարկման դներ եւ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը. Հայտարարել է Կնեսետի պատգամավոր, «Մերեց» կուսակցության նախագահ Հայիմ Օրոնը: «Մեզ` հրեաներիս համար, որ գիտենք, թե ինչ է Հոլոքոստը եւ պայքարն այն հերքողների դեմ, պետք է անընդունելի լինի Հայոց ցեղասպանության փաստի անտեսումը»,- ասել է նա` հույս հայտնելով, որ մի օր Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայիմ […]


Փետրվար 9, 2010թ. 16:07

«Աքսա» Ֆրանսիական ապահովագրական ընկերության կողմից ցեղասպանության զոհերի ժառանգներին տրվող փոխհատուցման գումարների հետ կապված հարցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը նկատի ունենալով` ՀՀ արդարադատության նախարարությունն օրեր առաջ դիմել է «Աքսա» կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին: Վերջինս հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: […]


Փետրվար 9, 2010թ. 14:11

«Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի հայ ժողովրդից»,- ըստ «Armenia Today»-ի` կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների ինստիտուտի Կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Զախարովը: Նա զուգահեռներ է անցկացրել Բաքվում եւ Սումգայիթում իրականացված հայկական ջարդերի եւ 1915 թվականի Ցեղասպանության միջեւ: Քաղաքագետի կարծիքով` ադրբեջանական քաղաքներում իրականացված ջարդերի արմատները 20-րդ դարասկզբի Օսմանյան Թուրքիայում են, […]