Այսօր գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և ՀՀ ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Վերջինով առաջարկվում է սահմանել, որ հարկ վճարողի կողմից ներկայացված բողոքները, որոնց մասով հարկային կամ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովները ընդունել են դրանք մերժելու կամ մասնակի բավարարելու որոշումներ, պետք է քննարկվեն ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում ստեղծված գանգատարկման հանձնաժողովի […]
Տնտեսություն
Կառավարության հավանությունն է ստացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը, որով սահմանվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանելու սկզբունքներն ու կարգը և այլ իրավահարաբերություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս օրենքը կարևորագույններից է և լուրջ նշանակություն է ունենալու մեր երկրի տնտեսական զարգացման համար։ Այդ նկատառումով նույնիսկ առաջարկվում է Հայաստանում ստեղծել ընդերքի առանձին […]
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին պարտավորեցրել մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, ս.թ. սեպտեմբերի 6-ից ՀՀ […]
Այս շաբաթ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն էապես համալրեց իր շարքերը: Միության նոր անդամներ են դարձել բջջային խոշորագույն օպերատոր VIVACell MTS, ինչպես նաև Publicus Hepta (HP ներկայացուցիչ), Essential Solutions, AcTrade-Soft, Sabio Strategc Solutions, Intracall ընկերությունները: Մինչ այդ միության անդամ էին հանդիսանում «Orange Արմենիան», «Արմինկո», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինստրումենթս Քորփորեյշն», «Յունիքոմփ», «Այքան Քոմունիքեյշնս», «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի», «Ապագա Տեքնոլոջիս», […]
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, թե այս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և հարկային, և մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել մոտ 464 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45,9 մլրդ դրամով /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/: Ընթացիկ տարվա 8 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի […]
Խոսելով տնտեսությունում անցած 7 ամիսների ընթացքում արձանագրված 4 տոկոս տնտեսական աճի մասին՝ վարչապետը նշել է, որ…
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ), գործադիր փոխնախագահ և գլխավոր տնօրեն Լարս Թանելին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներգրավվածությունը Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես` էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության արժեթղթերի շուկայի ձևավորման ոլորտներում։ Կառավարության […]
Օգոստոսի 26-ին տեղի ունենացավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Սոցիալ–տնտեսական» հանձնաժողովի հերթական նիստը «Գյուղատնտեսության խնդիրները և զարգացման հեռանկարը» թեմայով բանախոսությամբ Վարդան Հայկազյանի: Վերջինս նշել է, թե գյուղատնտեսությունը մի բնագավառ է, որտեղ արտադրությունն ու իրացումը ստեղծում են հորիզոնական հարթություն, իսկ սոցիալական խնդիրները` դրանցով պայմանավորված, բարձրացնում կամ իջեցնում են այդ հարթությունը: «Սա միշտ հնարավորություն […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) գործադիր փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Լարս Թանելի հետ: Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման, ՄՖԿ-ի հետ ինչպես խորհրդատվական, այնպես էլ ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանը ողջունել է մեր երկրում Կորպորացիայի գործունեության ակտիվացումը եւ պատրաստակամությունը` միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցելու Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների զարգացմանը: […]
Այսօր Հայաստանի կառավարությունը հաստատել է Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արփա-Սևան» թունելի վերականգնման վարկային ծրագրի գումարով թունելի վերականգնման աշխատանքի ձեռքբերման համար անցկացված մրցույթի արդյունքները 11798546320 ՀՀ դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Արփա-Սևան» ԲԲԸ-ն։ Այս ընկերությունը ներկայացրել էր մրցույթի երեք կազմակերպություններից ամենացածր գնային առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: 14:35:05




