Տնտեսություն

Հունվար 18, 2010թ. 13:41

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կիսել հաջողության իր գաղտնիքը տարբեր համալսարանների ուսանողների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը`  տեղեկացնում է, որ ուսանողների վերլուծական մտածողությունը զարգացնելու ինքնատիպ քննարկում է ծավալվել Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ): Կառավարման կարևոր հմտություններից են ժամանակի ճիշտ և օգտակար տնօրինումը, թիմային աշխատանքի կազմակերպումն ու արդյունքները վերլուծելու կարողությունը: Գործունեության սկզբից այդ տրամաբանությունը կարևորող ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը, ոչ պատահականորեն, հետաքրքրել է նաև […]


Հունվար 16, 2010թ. 17:00

Եվրասիա միջազգային համալսարանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը փոխգործակցության համաձայնություն են ձեռք բերել: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, իր ղեկավարած կառույցը Ռալֆ Յիրիկյանին առաջարկել է կորպորատիվ փաթեթ` ընկերության աշխատակիցների երեխաներին հնարավորություն տալով ուսանել համալսարանի կազմում գտնվող նախակրթականից մինչև բարձրագույն կրթական հաստատություններում: Ռ. Յիրիկյանը նշեց, որ ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես շարունակելու է […]


Հունվար 16, 2010թ. 09:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, որ Ամանորի նախաշեմին` 2009թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից ուղարկվել է 1,865,976 կարճ հաղորդագրություն, իսկ 2010 թ. հունվարի 1-ին` 2,019,725-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից կատարվել է 7,657,761, իսկ  2010-ի հունվարի 1-ին ևս 8,535,018 ելքային զանգ: Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է նաև, […]


Հունվար 14, 2010թ. 17:19

Կառավարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ  հունվարի 14-ին Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգը: Վերջինիս նպատակն է ստեղծել Հայաստանը ինդուստրիալ ուղղվածությամբ երկիր դարձնելու համապատասխան միջավայր` տարեցտարի ավելացնելով արդյունավետության մասնաբաժինը ՀՆԱ  կառուցվածքում, ինչպես նաեւ ձևավորել արտահանման ուղղվածություն ունեցող զարգացած արդյունաբերական համակարգ: Տիգրան Սարգսյանը նշել է, որ  ընդունված որոշումը սկիզբ է դնում մի մեծ գործընթացի, […]


Հունվար 14, 2010թ. 17:15

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009թ. հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրին, ՀՀ եւ ԱԶԲ միջեւ 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված շրջանակային ֆինանսավորման համաձայնագրին եւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին»: Ծրագիրն ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիները եւ ճանապարհային ենթակառույցները: Այն հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապը Իրանի եւ […]


Հունվար 12, 2010թ. 15:19

Հայտարարություն է տարածել «Սիլ Կոնցեռն»-ը, որում, մասնավորապես, ասվում է. «Ինչպես հայտնի է, վերջերս լուծարման գործընթացում գտնվող «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքը ուղղակի գործարքով օտարվեց Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը: «ՍԻԼ-կոնցեռնը» բազմիցս հայտարարել էր, որ «Բջնին» սնանկ ճանաչելն ի սկզբանե նպատակ ուներ խլել Սուքիասյան ընտանիքին պատկանող գույքը: «ՍԻԼ Կոնցեռնը» լիազորված է հայտարարել, որ Սուքիասյանները «Բջնի» […]


Հունվար 12, 2010թ. 14:01

Ըստ ИА REGNUM  գործակալության՝ հունվարի 14-ին, Վրաստանի Բաթում քաղաքում կայանալու է էներգետիկ գագաթաժողով, որտեղ քննարկվելու է Կասպյան տարածաշրջանից եվրոպական երկրների տարածքով, համաշխարհային շուկա էներգակիրների մատակարարման խնդիրը: Վրաստանի էնեգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի  խոսքերով, բացի այդ, քննարկվելու է նաև «Սարմատիա» կոնսորցիումի աշխատանքը, ինչպես նաև միջոցառման շրջանակներում հռչակագիր կընդունվի «Հարավային հոսանք» նախագծի վերաբերյալ: Միջոցառմանն արդեն իրենց մասնակցությունը հաստատել […]


Հունվար 11, 2010թ. 17:15

Հունվարի 10-ին` ժամը 19:00-ի սահմաններում, խախտվել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջեւան հատվածը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հայաստանի քաղաքացի, 1958 թ. ծնված Եղիշե Գեւորգյանը կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ, չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, «Երազ» ավտոմեքենայով հատել է սահմանը եւ ադրբեջանական կողմից ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի ներքո անցել Նախիջեւանի […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 19:51

«2009-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից կարելի էր նաև օգուտներ քաղել»,-ArmAr.am էլեկտրոնայի օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց   տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ տնտեսագետի, Հայաստանը  չօգտվեց ընձեռված հնարավորությունից, մինչդեռ կարելի էր, ձեռնարկությունները վերազինել նոր սարքավորումներով, որը թույլ կտար դառնալ ավելի մրցունակ  և հնարավորություն կտար ավելի պատրաստված դուրս գալ ճգնաժամից: Բայց սրանով հանդերձ, պրն. Մանասերյանը համոզված է, որ դեռ […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 19:27

«ՎիվաՍել–ՄՏՍ–ը ցանկանում է ժպիտ տեսնել բոլորի աչքերում»,- Ռալֆ Յիրիկյան ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Հայաստանի առաջատար բջջային օպերատորի   հատկացրած ավելի քան 6 միլիոն դրամի աջակցության շնորհիվ լուծվել է 15-ամյա վաղեմության խնդիրը: Կառուցման օրվանից տանիքի խնդիր ունեցող Վանաձորի տիկնիկային թատրոնը ձերբազատվել է այդ հոգսից: Շենքը, որտեղ գործում է Վանաձորի տիկնիկային թատրոնը, սկզբում շահագործվել է որպես ծաղկի սրահ: 1993 թվականին, քաղաքային […]