Տնտեսություն

Դեկտեմբեր 23, 2009թ. 11:14

Կրկին ամանորյա եռուզեռ է: Մեզանում, որպես կանոն, նախատոնական եռուզեռն սկսվում է շուկաներից: Դեռ նոյեմբերին մարդիկ տոնական սեղանների ծախսերի ցուցակ են կազմում, եւ ըստ այդմ գնումներ անում: Եւ նորություն չէ , որ տոներից հետո վերջնահաշվարկ անելիս, միևնույնն է, պարզվում է, որ գերածախս են արել: Տոնական ճոխ սեղան ունենալը յուրաքանչյուր հայի ցանկությունն է այս օրերին, ու նա […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 10:00

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել է թվով 10 նոտարների կողմից իրականացված նոտարական գործողությունների համապատասխանությունը մեր երկրի օրենսդրության պահանջներին։ Ուսումնասիրությամբ բացահայտվել են բազմաթիվ ու տարաբնույթ խախտումներ։ Մասնավորապես, պարզվել է, որ նոտարները անշարժ գույքի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ գրավի գործարքներ վավերացնելիս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ ձեւով չեն պարզել գույքի նկատմամբ այլ անձանց […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 09:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՋիԷնՍի-Ալֆա ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է ստանում դիվերսիֆիկացնել դեպի իր սեփական արագագործ օպտիկամանրաթելային մալուխային ցանց տվյալների փոխանցման կապուղիները: Պայմանագրով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը,Երևանից մինչև հայ-վրացական սահմանը ձգվող օպտիկա-մանրաթելային մալուխային համակարգի հատվածում, ձեռք կբերի ՋիԷնՍի-Ալֆա ընկերության օպտիկական մալուխներ: ՋիԷնՍի-Ալֆա-ի համակարգի հյուսիսային հատվածը կգործարկվի ծրագրի իրականացման երկրորդ փուլում` 2010 թվականին: Ավելի վաղ` այս տարվա նոյեմբերի […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 18:42

Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավարդյանն այսօր 2009- թ. ամփոփումը ներկայացրել է հաշվետու տեսանյութով: Ֆիլմում, սակայն, ներկայացվեցին միայն ձեռքբերումները: Իսկ ո՞րն է դրանցից ամենագլխավորը` հարցին, նախարարը պատասխանեց. «Ամենակարեւորը ՀՀ- ում սերմնաբուծության զարգացումն է, տոհմային անասնաբուծության զարգացումը, մեքենատրակտորային կայանների կայացումը եւ հակակարկտային կայանների համակարգի զարգացումը»,- ասաց նախարարը։ Նա նաև նկատեց, որ տարին իր հիմնական բացթողումը ևս ունեցավ. «Նպատակ […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 18:00

ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ամփոփելով տարին ասել է. «Ներկայումս ՀՀ կողմից էլերկտրաէներգիայի արտահանում Թուրքիա չի իրականացվում, բայց արդեն իսկ բավարար կապեր են ձեռք բերվել թուրքական տարբեր ընկերությունների հետ»: Նախարարն ասել է, թե «Թուրքական էներգետիկ համակարգը մեզ համար բավական լավ շուկա է: Եթե սահմանները բացվեն Հայաստանի համար բարենպաստ պայմաններ կապահովվեն` էլեկտրաէներգիայի արտահանման տեսանկյունից»: Նա […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 16:01

Հիմնադրամը օգոստոսից իրականացնում է դպրոցների կահավորման իր երկրորդ խոշոր ծրագիրը, որի շահառուներն են ԼՂՀ Ստեփանակերտ, Շուշի քաղաքների եւ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի, Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանների 85 դպրոցները: Ծրագրի հովանավորն է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմինը: Դպրոցական կահույքը` ավելի քան 1000 ուսուցչական աթոռ, 1300 ցուցադրական լաբորատոր և 100 քարշիչ պահարան, պատրաստվում է Գյումրիի «Հայ-ամերիկյան […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 15:39

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է վերանայել մոտեցումները, հրաժարվել կարծրատիպերից և որդեգրել կառավարման առավել քաղաքակիրթ մշակույթ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ  կորպորատիվ պատասխանատվության էությանն ու դրանով առաջնորդվելու կարևորությանը ծանոթացել են  Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Կայուն զարգացումն սկսվում է կորպորատիվ պատասխանատվությունից, իսկ այդ պատասխանատվությունը` կրթությունից: Դրանում հատկապես մեծ է մանկավարժների դերը, ովքեր  զբաղվում են սերունդների […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 09:00

21-ը դեկտեմբերին բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Մեդիամաքս» լրատվական գործակալության ղեկավարներն այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց և սաներին նվիրեցին երաժշտական գործիքներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դպրոցին նվիրեց  8 ջութակ, 2 ֆլեյտա, ինչպես նաև  մեկական սոպրանո սաքսոֆոն և սինթեզատոր: «Մեդիամաքսը»  ևս ունեցավ իր համեստ ներդրումը` դպրոցին նվիրելով երկու կիթառ: Համատեղ այցելությունը կայացավ «Ռոքն օգնում […]


Դեկտեմբեր 21, 2009թ. 13:42

Այսօր կայացած ասուլիսում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն ասել է, թե  Հայաստանի հանրապետության քաղաքացիների կողմից ՀՀ նախագահին ուղղված դիմում-բողոքների թիվը գնալով ավելանում է: Այսպես. 2009 թ. ընթացքում ՀՀ նախագահին դիմել է 15 հզ-ից ավելի մարդ, 2008 թ-ին` 13 հզ., իսկ 2007 թ-ին դիմումների թիվը եղել է ընդամենը 4 հզ.: Ի դեպ, ամենաշատ դիմումները […]


Դեկտեմբեր 21, 2009թ. 11:15

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդրի առաջին նիստին: Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 9-ին։ Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի մոտ10 մլրդ դոլար։ Դրանից 7,5 մլրդ դոլար բաժին կհասնի Ռուսաստանին, 1 մլրդ դոլար Ղազախստանին, 10 մլն դոլար Բելառուսին,  իսկ մյուս երկրներինը, այդ թվում […]