Տնտեսություն

Դեկտեմբեր 29, 2009թ. 18:50

21-րդ դարի առաջին տասնամյակի ավարտին աշխարհը բազմաթիվ փոփոխությունների առաջ կանգնեց: Համաճարակներն ու ֆինանսատնտեսական ճգնաժամը մոլորակի գլխավոր մարտահրավերներից էին, որոնց դեմ պայքարը, ցավոք, շարունակվելու է նաև 2-րդ տասնամյակում: Պայքարի ու քաղաքականության հավերժական այս շրջապտույտում երևույթներն ու իրադարձությունները այնքան արագ են փոխարինում իրար, որ մարդիկ չեն էլ հասցնում հասկանալ` ինչ կատարվեց, ինչու կատարվեց ու ինչպես արձագանքել: Երևույթներ […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 12:00

«Հայաստանի արտաքին պարտքը իր բարձրակետին կհասնի 2013-2014թթ», -այս մասին այսօր լրագրողներին է տեղեկացրել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Իսկ 2009թ սեպտեմբերի 30-ի դրությամբ այն կազմում է 1045,6 մլրդ դրամ: Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանն ակնկալում է Եվարամիությունից 100 մլն եվրոյի չափով բյուջետային վարկ ստանալ, որից 35 մլն կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով: Այժմ Հայաստանը բանակցություններ է […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 18:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը,  տեղեկացնում է, որ 2009 թ. դեկտեմբերի 24-ից հունվարի 31-ը բոլոր կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն, ամեն անգամ ստանալով զանգ ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցերից, խոսակցության յուրաքանչյուր րոպեի դիմաց ստանալու բոնուս` 1 րոպե անվճար ներցանցային խոսելաժամանակ: Բոնուսի առկայության դեպքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում կատարած զանգերի դիմաց նախ սպառվում է բոնուսային խոսելաժամանակը, և միայն դրա զրոյանալուց հետո գումարը […]


Դեկտեմբեր 26, 2009թ. 09:15

Մարզերի և Երևանի  լավագույն ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկան կանցնեն բջջային կապի  առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում: Ընկերության գլխամասային գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր է ստորագրվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, և Երևանն ու մարզերը ներկայացնող բարձրագույն ուսումնական ինը հաստատությունների միջև`ի դեմս այդ բուհերի ռեկտորների: Այդ բուհերն են` Հայկական  պետական մանկավարժական համալսարանը, Երևանի մենեջմենթի համալսարանը, Երևանի […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 17:49

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի.« Հայաստանը 2010 թվականին է մտնում կայունության հիմնադրամում ունենալով 54 միլիարդ դրամ, նաեւ ունենալով 80 միլիարդ դրամ մնացորդ»:  Հայաստանի վարչապետի համոզմամբ, դա բավարար պաշար է, որպեսզի Հայաստանը պատրաստ լինի տնտեսական ճգնաժամի հավանական զարգացումներին: Նա միաժամանակ նշել է, որ թեև նկատվում են համաշխարհային տնտեսության վերականգնման միտումներ, այդուհանդերձ, դժվար է կանխատեսել 2010 թվականի զարգացումները: […]


Դեկտեմբեր 25, 2009թ. 15:51

Դեկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ  2010թ պետական բյուջեի մասին օրենքը։ ArmAr.am


Դեկտեմբեր 25, 2009թ. 10:33

Հասարակական տրանսպորտում կանգնած ուղևորների փոխադրումը մեզանում  սովորական երևույթ է: Քաղաքային իշխանությունները, ինչքան էլ «մեծ» ջանքեր գործադրեցին խնդրի լուծման համար, այնուամենայնիվ գերբեռնված երթուղայինները չդադարեցին երևանյան համայնապատկերի «զարդը» լինելուց: Մարդիկ նորից տեղափոխվում են, ինչպես ձկները տակառում: Դրանցից օգտվելը իսկական փորձություն է: Պարզ է, որ կանգնած բոլորն էլ հոգնում են, բայց միաժամանակ չեն ուզում ուշանալ աշխատանքից, դասից: Բայց, […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 17:42

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» և ՙԾխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքների նախագծերին: Սույն ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է հարկման այլընտրանքային համակարգերից աստիճանական անցում […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 16:31

Հայաստանյան քաղաքական գործիչները շարունակում են իրենց տարեվերջյան հանդիպումները լրատվամիջոցների ներկացուցիչների հետ ու փորձում վերգնահատել անցնող տարին: «Հայացք» մամուլի ակումբի այսօրվա հյուրը «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էր: Գնահատելով  2009թվականը վերջինս նկատեց. «Դրական եմ համարում տարին այնքանով, որ չկրկնվեց մարտի մեկը: Եվ սա քաղաքական միակ դրական արդյունքն էր, որ ես կարող եմ նշել»։ «Ժառանգություն» կուսակցության […]


Դեկտեմբեր 24, 2009թ. 13:20

«Սիրիայի հետ պատմական ստորագրություն». այս վերտառությամբ թուրքական «Hurriyet»-ը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Թուրքիայի ու Սիրիայի միջև ճգնաժամ առաջացնող ջրի խնդիրը վերջապես լուծվել է: Երկու երկրների միջև կնքվել է Սիրիայի Տիգրիս գետից ջրօգտագործման և Ասի գետի վրա համատեղ արգելափակոց կառուցելու մասին պայմանագիր: «Haberler» լրատվական կայքն էլ տեղեկացնում է, որ Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու […]