Միայն վերջին օրերի ընթացքում Թուրքիայից ստացվող լրահոսը բավական է պատկերացնելու քաղաքական տեխնոլոգիաների այն ճոխ «բազմազանությունը», որ փորձարկվում է այդ երկրի կողմից 2015-ի ապրիլի 24-ին ընդառաջ։ Դրանց ընդհանուր ուղղվածությունը ակնհայտ դարձավ նախագահ Ռ.Էրդողանի փարիզյան վերջին այցի ընթացքում արված հայտարարություններից ու մեսիջներից։ Թուրքիան ցանկանում է, որ ֆրանսիական կողմը 2015-ին ընդառաջ «չմիջամտելու» կեցվածք որդեգրի, որովհետեւ զգուշանում է Հայոց […]
NKR
Հաճախ է ասվում, թե կան բազմաթիվ իրավական հիմքեր Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքներ ներկայացնելու համար: Ինչպես հայտնի է, ներկայումս ընդդեմ Ադրբեջանի Եվրոդատարանում գրանցված են երկու գործեր, որոնցով խախտվել են Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Մեկը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանի գործն է: Գերեվարվելուց մեկ ամիս անց Սարիբեկյանը […]
Թուրքերը մի օր կանգնելու են համաշխարհային դատարանի առաջ և պատասխան են տալու հայ ժողովրդի նկատմամբ կատարած իրենց ոճիրների համար: Մենք այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ տանենք
Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»:
Համագործակցելով «Իսլամական պետության» հետ Սեպտեմբերի 21-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր Էլ Զոր քաղաքի հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը իրեն «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» կամ ուղղակի «Իսլամական պետություն» հորջորջող ահաբեկչական խմբավորման կողմից, բազմաթիվ հարցականներ է ծնում, որոնք բացահայտելու համար հարկավոր է վերականգնել վերջին շաբաթների Մերձավոր-Միջին Արեւելքի իրադարձությունների ժամանակագրությունը։ Ակնհայտ է, որ Իսլամական պետություն կոչվող խոշոր […]
Հայաստանը պատրաստվո՞ւմ է հանդես գալ վճռական քայլով, այն է` աշխարհին հստակ բացատրել իրողությունը և Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հետ կանչել սեփական ստորագրությունները հայ-թուրքական հայտնի արձանգրություններից:
”Արաբական գարունն” անդառնալիորեն վնասեց Մերձավոր Արևելքի հայ համայնքները: Հայերը Մերձավոր Արևելքում հեռանկար չունեն և ճիշտ կլինի, որ նրանք Հայաստան գան, եթե ուզում են հայ մնալ:
«Մենք չպետք է կուլ տանք այս ոսկորը, որովհետև այն, ինչ կատարվում է Սևան Նշանյանի հետ, եթե մենք չբարձրաձայնենք այսօր, Սևանը կարող է ինչ-որ պահի Հրանտ Դինքի ճակատագրին արժանանալ», – ասաց Սևան Նշանյանի իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ, լիբանանահայ գրող Սաքո Արյանը: Թուրքիայում, փաստորեն, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Հայոց ցեղասպանության մասին խոսելու, այլախոհության համար մարդիկ կա՛մ սպանվում են, ինչպես Հրանտ Դինքի պարագայում, կա՛մ հալածվում, ինչպես Թաներ Աքչամը, կա՛մ հայտնվում են բանտում, ինչպես Սևան Նշանյանը:
Աշխարհի 110 երկրներում գործող 349 եկեղեցիների շուրջ 560 միլիոն անդամ ունեցող այս ամենաազդեցիկ էկումենիկ կազմակերպությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին՝ 2015 թվականին նախատեսվող Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների պատշաճ կազմակերպման եւ միաժամանակ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու նրա համար արդարացի հատուցման հասնելու հարցերում։
Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող մարդը բազմիցս է աշխարհի ամենաբարձր ամբիոններից շարքային ստեր ասում, աշխարհի «աչքերին» նայելով կեղծիքը ներկայացնում որպես իրականություն:




