TOP

Հունվար 19, 2014թ. 20:22

Մեր ընթերցողին ենք ներկայացնում պատմաբան և ազգագրագետ,ԵՊՀ դասախոս, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փորձագետ Թամարա Վարդանյանի 2007թվականին գրած հոդվածը. այսօր այն առավել քան արդիական է ու լրջորեն մտորելու տեղիք է տալիս:


Հունվար 15, 2014թ. 01:23

Թուրքիայի կառավարությունը, նրա լոբբիստական ընկերությունները և թուրք-ամերիկյան կազմակերպությունները միլիոնավոր դոլարներ են ծախսել Կոնգրեսի անդամներին և նրանց աշխատակիցներին Թուրքիա տանելու համար, ամբողջությամբ վճարելով ուղևորությունների հետ կապված բոլոր ծախսերը` նրանց հավատարմությունը գնելու մտադրությամբ:


Հունվար 15, 2014թ. 00:58

Հայաստանի անկախացումից ի վեր, ՀՀՇ-ի ձեռքով մեզանում ներդրված ազատական մոդելի կամ վայրի լիբերալիզմի կործանարար քաղաքականության մասին բազմից է ասվել, փոխարենը, երբևէ չի դրվել դրանից ազատագրվելու խնդիր: Լևոն Շիրինյանը հրավիրելով շահագրգիռ կողմերի ուշադրությունը, հայտարարում է…


Հունվար 11, 2014թ. 21:57

Կանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:


Հունվար 10, 2014թ. 00:44

Շատ կարևոր հարց եք բարձրացնում, չեմ թաքցնի՝ մտահագություններ ունեմ: Բոլոր երկրների հետ հարաբերվելիս ՝ լինի թշնամի, թե ռազմավարական գործընկեր, մեր քայլերը պետք է բխեն միայն մեկ տրամաբանությունից` պետական, ազգային պատվախնդրությունից: Եթե լինենք զգոն ու խոհեմ, հաստատ կհաջողենք, հակառակ դեպքում, դրախտում էլ մեզ համար վատ է լինելու:


Դեկտեմբեր 25, 2013թ. 20:34

Թուրքական կոռուպցիոն սկանդալ, որի արդյունքում մեղադրանք ներկայացվեց 24 պաշտոնյաների, ձերբակալվել են նախարարների որդիներ, գործեր են հարուցվել նախարարների դեմ, իսկ կասկածյալները մեղադրվում են կաշառակերության, ոսկու մաքսանենգ վաճառքի, փողի լվացման մեջ: Սարքովի սկանդալնե՞ր, թե՞ իրականություն, ի՞նչ ազդեցություն այն կունենա Թուրքիայի ներքաղաքական գործընթացների վրա:


Դեկտեմբեր 20, 2013թ. 00:26

Եթե ՄԻԵԴ-ի համար ընդունելի է, որ կան հանցագործություններ, որոնց ժխտումն ինքնին հանցագործություն է, հետեւաբար այս մոտեցումը պետք է կիրառվի նաեւ Հայոց ցեղասպանության պարագայում, իսկ եթե չի կիրառվում, ուրեմն անտարակույս կայացված որոշումը քաղաքական պատվեր էր:


Դեկտեմբեր 18, 2013թ. 23:43

Տարածաշրջանի շուրջ ընթացող «մեծ խաղում» Ղարաբաղյան հակամարտությունը պահպանելու է իր առաջնակարգ դերակատարությունը մինչեւ այն պահը, քանի դեռ նրա հիմնական խաղացողներից որեւէ մեկը չի «շոշափել» ստատուս քվոյի փոփոխության ի՛ր հնարավորությունը։ Եվ հենց այդ պահին էլ համանախագահների արտաքուստ միասնական կեցվածքը փլուզվելու է «թղթե տնակի» նման։


Դեկտեմբեր 18, 2013թ. 23:40

Թուրքական հմայքի արշավը լավ տպավորություն թողեց միայն նրանց վրա, ովքեր շատ տոգորված լինելով հայ-թուրքական հաշտեցմամբ, նույնիսկ խղճի խայթ չեն զգում, երբ դահիճին հավասարեցնում են զոհին:


Դեկտեմբեր 18, 2013թ. 23:21

Ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել Եվրոպայից: Շատ ծանր վիճակում է Բուլղարիան , ուր և՜ ձեռնարկություններն են փակվել, և՜ գյուղատնտեսությունն է հայտնվել քայքայման եզրին, որովհետև բուլղարական շուկան լցված է եվրոպական այլ պետությունների անհամեմատ էժան արտադրանքով: