TOP

Նոյեմբեր 26, 2013թ. 01:46

Իրան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորման դեպքում բարդ իրավիճակ կստեղծվի ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի համար: Նախ՝ Արեւմուտքի համար զգալիորեն կնվազի Թուրքիայի արժեքը, այն կկորցնի իր տարածաշրջանային դերը, չնայած առանց այն էլ կորցրել է սիրիական զարգացումներից հետո: Միաժամանակ կնվազի նաեւ Ադրբեջանի քաղաքական դերակատարումը։


Նոյեմբեր 26, 2013թ. 01:09

1991-ին Մ.Մելքոնյանը, «Ավո» կեղծանվամբ, հայ ազատագրական պայքարի անկոտրուն գաղափարներով, մեկնում է Հյուսիսային Արցախ, և սեպտեմբերի 14-18-ը մասնակցում է Էրքեջի, Բուզլուխի և Մանաշիդի ազատագրական մարտերին:


Նոյեմբեր 20, 2013թ. 23:04

Նախընտրելի կլինի, որ նման օրինագծերը խորհրդարանի քննարկմանը ներկայացվեն բոլոր խմբակցությունների համաձայնությունն ապահովելուց հետո միայն: Այլապես, երբ խորհրդարանական ընդդիմադիր մի քանի պատգամավորներ այս հարցն օրակարգ են բերում մեծամասնության ցանկությանը հակառակ, ապա թվում է, որ նրանք զուտ հատվածական շահեր են հետապնդում՝ սխալ ազդանշան ուղարկելով Ադրբեջանին ու աշխարհի մյուս երկրներին, թե իբր Հայաստանը դեմ է Արցախի անկախությանը:


Նոյեմբեր 19, 2013թ. 22:21

Ուկրաինային հասկացրել են, որ եթե դու փոխում ես քո տնտեսական համագործակցության վեկտորը, քո շուկան, ուրեմն քո նոր գործընկեր ԵՄ-ն պետք է փոխհատուցի կորսված ռուսական շուկայի դիմաց: Իսկ այդ փոխհատուցումը կազմում է հսկայական գումարներ, ինչը Եվրոպան երբեք չի տրամադրի Ուկրաինային:


Նոյեմբեր 12, 2013թ. 23:23

«Մեր մեծերի արվեստագետների անունների, նման խայտառակ կիրառումը տգիտության հետեւանքն է։ Դրանից հետո ո՞ր երեխան կասի, թե Թումանյանը, Քոչարը, Կոմիտասը կամ Մեսրոպ Մաշտոցն իրականում ովքեր են եղել, եթե նրանց անուններն ամեն օր կարդում է այդ խորտկարանների շեմին, եւ նրանց մասին իր պատկերացումները ձեւավորվում են սննդի միջոցով»


Նոյեմբեր 12, 2013թ. 23:09

Թե ինչու Ալբերտ Մկրտչյանը չմասնակցեց ռուսաստանյան հաղորդմանը` կարելի է գլխի ընկնել: Եղբոր անունը ոչ ճշմարտացի փաստերի հիման վրա նկարահանած ֆիլմում վարկաբեկելուց հետո նա դժվար թե երկրորդ անգամ ցանկություն հայտներ մասնակցելու հերթական շոուին, որի ժամանակ նորից պետք է ընկնեին սենսացիայի հետեւից ու խեղաթյուրված փաստերը իրականի տեղ ներկայացնեին:


Նոյեմբեր 1, 2013թ. 00:20

Սա Թուրքիայի կառավարության կողմից 1920-ական թվականներին Պոլսո Հայոց պատրիարքարանին Հայոց ցեղասպանության ժամանակ թալանված եկեղեցական որոշ իրերի հանձնման մասին տարօրինակ պատմությունն է:


Հոկտեմբեր 18, 2013թ. 21:27

Փաստորեն միջազգային կառույցները ոչ միայն աչք են փակում Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքների կոպտագույն խախտումների առաջ, այլեւ դառնում հայ զինվորին հայրենիք վերադառնալու իրավունքից զրկելու Ադրբեջանի հանցակիցը:


Հոկտեմբեր 17, 2013թ. 22:21

Մենք մտահոգ ենք մեր ազգի վաղվա օրով, որովհետև այդ գաղափարը (խոսքը գենդերի մասին է), որը հնարավորություն է տալիս սեռափոխության, նշանակում է ազգի կործանում…


Սեպտեմբեր 26, 2013թ. 00:36

Հայկական երկու հանրապետությունները մեկ միասնություն են, մեկ օրգանիզմ ու ցանկացած նման փորձ, լինի հյուսիսից, թե հարավից, արևելքից, թե արևմուտքից, ձախողման է դատապարտված: