TOP

Սեպտեմբեր 23, 2013թ. 23:34

Իրողությունն այն է, որ Թուրքիայում ցանկացած կառույց՝ լինի հասարակական, թե քաղաքական հետազոտական կենտրոն, կտրված չէ պետությունից, անկախ նրանից, թե որտեղից են նրանք ֆինանսավորվում, եթե անգամ Եվրոպայից, ապա միևնույն է, նրանք չեն կարող ինքնուրույնաբար տնօրինել իրենց քայլերը:


Սեպտեմբեր 22, 2013թ. 18:46

Մեր ամբողջ պատմությունը եղել է անկախություն ձեռքբերելու գործընթաց, բոլոր դարաշրջաններում՝ արտաշիսյանների ժամանակից սկսած մինչև հիմա, քանի՜ արքայական հարստություն ենք փոխել, մեր մղած պատերազմիների մեջ միշտ եղել է անկախության ձգտումը՝ Հռոմից, Պարսկաստանից, արաբներից, թուրքերից, այսինքն, անկախության, ազատության գիտակցումը, որ հատուկ է բոլոր նորմալ մարդկանց, հայի գեների մեջ ամրացած ու անջնջելի ցանկություն է: Այլ բան է, որ դեռ չգիտենք՝ ինչպե?ս այն օգտագործել:


Սեպտեմբեր 20, 2013թ. 01:50

Չեմ զլանա ու անընդհատ կկրկնեմ, որ մեզանում խեղաթյուրված է հայրենիք, հայրենասիրություն հասկացությունները: Այն հաճախ նույնացնում են գավառամտության հետ: ԱՄՆ քաղաքացին հպարտությամբ կարող է ասել՝ ես սիրում եմ իմ հայրենիքը, բայց եթե հայ մարդն է դա ասում՝ արժանանում է արհամարանքի…


Սեպտեմբեր 19, 2013թ. 23:11

«Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը, տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները եւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրները, կայացվել է նման որոշում: Մաքսային միությանն անդամակցությունը հնարավորություն կտա ավելի խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչը կհանգեցնի նաեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը»


Սեպտեմբեր 18, 2013թ. 22:49

Բայց գուցե մարդիկ, ովքեր կարդացել են Գառն ու գայլը, շարունակում են վախենա?լ…: Ուզում ենք համոզված լինել, որ այդպես չի լինի: Հայաստանի իշխանությունը չի կարող գնալ այնպիսի քայլի, որը կարող է վտանգել մեզ համար ամենից կարևոր արժեքը՝ մեր անկախությունը:


Սեպտեմբեր 13, 2013թ. 10:26

Ռուսամետ ե?ն հայերը, թ?ե արևմտամետ: Այս արհեստական ու վտանգավոր այս հարցադրումը դեռ անկախության առաջին տարիներից ոչ միայն համառորեն շրջանառվեց մեզանում, այլ դարձավ նոր- նոր ձևավորվող հասարակական-քաղաքական ուղղությունների ու հոսանքների տարանջատման հիմնական պատճառը: Երկու <մետերի> մեջ բաժանվածներն իրենց այդպես էլ կոչեցի՝ ռուսամետներ ու արևմտամետներ, մոռանալով ամենակարևորի՝ հայամետության մասին:


Սեպտեմբեր 11, 2013թ. 08:31

Այդ ուժային կենտորնները պետք է հասկանան, որ մեր ազգի և պետության ազգային անվտանգության խնդիրը լուծվում է ոչ թե սմերչներով կամ չինական ինչ-որ հեռահար մասսայական ոչնչացման զենքեր ունենալու փաստով, այլ` ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալով:


Սեպտեմբեր 11, 2013թ. 00:20

Մոսկովյան հայտնի իրադարձություններից հետ, խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը մարտականորեն տրամադրված ընդդիմադիր պատգամավորները, մեկը մյուսի հետևից բարձրաձայնում էին՝ <երկիրը աշխարհաքաղաքական փոփոխությունների նախաշեմին է ու մենք իրավունք չունենք կարծիքներ չհայտնելու>: Օրենսդիրները վիրավորված էին՝ շրջանցվել է խորհրդարանը, իրենք շարունակում են մնալ <բանից անտեղյակ>, ուրեմն իշխանությունը պետք է հարգի օրենսդիր մարմնին և տա մտահոգիչ <ինչո?ւ>-ների պատասխաները:


Սեպտեմբեր 6, 2013թ. 09:10

Արևմուտքը թույլ է տվել երկու կոպտագույն սխալ, նախ ինքն իր հանդեպ` հրաժարվել է քրիստոնեական կարգախոսերից ու արժեքներից, և հիմա էլ փորձում է մեզ տանել իր հակաքրիստոնեական, հակամարդկային գաղափարախոսության հետևից, որտեղ արտոնյալներ են աղանդավորները, միասեռականերն ու տարատեսակ այլասեռված տարրեր:


Սեպտեմբեր 4, 2013թ. 23:51

Սերժ Սարգսյանը ստորագրեց այդ փաստաթղթերի տակ, նշանակում է, որ մեզ համար այս կարևորագույն հարցում Պուտինը կոնկրետ խոստումներ է տվել: