Հարցազրույցներ

Սեպտեմբեր 9, 2009թ. 17:57

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին խնդրեցինք անդրադառնալ օգոոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև` «դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» ստորագրված արձանագրությունների  առավել վիճահարույց կետերին: – Արձանագրությունների համաձայն Հայաստանը և Թուրքիան ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա չի՞ նշանակում իրավա­կան հիմք չունեցող քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովուրդին պարտադրված Կարսի պայմանագրի […]


Սեպտեմբեր 9, 2009թ. 14:58

Բացառիկ հարցազրույց Լոս-Անջելեսի UCLA համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար, շոտլանդացի պրոֆեսոր Պիտեր Քաուի հետ –         Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական մերձեցումը կարող է երկրորդ պլան մղել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ընդունման հարցը –         Անշուշտ, ցանկալի է բարիդրացիական հարաբերությունների ստեղծումը հարևան երկրների միջև, մասնավորապես Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը կնպաստի տնտեսության զարգացմանը, ինչու չէ […]


Սեպտեմբեր 9, 2009թ. 10:45

Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանի հետ –        Ակնհայտ է Թուրքիայի ձգտումը`  հարավ-կովկասյան տարածաշրջանում  առաջնորդի դեր ստանձնելու հարցում: Ինչո՞վ է դա պայմանավորված: – Ադրբեջանական և միջինասիական գազը և նավթը դեպի Եվրոպա տեղափոխելու նպատակով բավականին մեծ էներգետիկ կոմունիկացիոն ծրագրեր են մշակվում, որը կարող է Թուրքիայի համար լուրջ տնտեսական ներարկումների աղբյուր դառնալ և բարձրացնել նրա […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 20:01

«Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Ափրամյանը վերջերս է վերադարձել` դեռ    խորհրդային տարիներին Վրաստանի կազմում թողնված Հյուսիսային Լոռու հայկական գյուղերից`  խնդրեցինք ներկայացնել այնտեղ տիրող իրավիճակը: -Պրն. Ափրամյան, ո՞ր գյուղերում եք եղել. Ի՞նչ հիմնավորմամբ են Խորհրդային տարիներին այդ գյուղերը հայտնվել Հայաստանի Հանրապետության կազմից դուրս: – Նախ ասեմ, որ Հյուսիսային Լոռու 4 շրջաններում, բացի Դմանիսից, ներկայումս կա […]


Օգոստոս 15, 2009թ. 20:01

Մեր հյուրն է Հայաստանում վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր հայր ԱԼԵՔՍԱՆԴՐԸ — Վրաստանում այսօր հիմնահատակ քանդվում կամ վրացացվում են հայոց եկեղեցիները, ոչնչացվում հայկական խաչքարերը, տապանաքարերից ջնջվում են հայատառ արձանագրությունները: Տեր հայր, ինչո՞վ կբացատրեք վրաց հոգևորականության կողմից հայ ժողովրդի մշակութային արժեքների անխնա ոչնչացման այս մոլուցքը: — Քանի որ ես անձամբ չեմ տեսել, թե Վրաստանում ինչ է կատարվում […]


Օգոստոս 14, 2009թ. 20:23

Վերջերս ճանաչողական այցով Հայաստան էին ժամանել մի խումբ թուրք երիտասարդներ, խմբի ղեկավար, <Հասարակական կամավորներ՚>թուրքական հիմնադրամի անդամ Վոլկան Փիրինչչիի հետ էլ կայացավ մեր հարցազրույցը: – Տեղեկացա, որ այցելել եք Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիր, ի՞նչպիսին են տպավորությունները: – Խիստ տպավորված եմ Ցեղասպանության թան•արանով: Տեղի է ունեցել ողբերգություն, մի ժողովուրդի կողմից ցեղասպանության է ենթարկվել մեկ այլ ժողովուրդ, իսկ […]


Օգոստոս 9, 2009թ. 20:17

Հարցազրույց ԱԺ նախկին խոսնակ Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ – ՄԱԿ–ի կանոնադրությունը և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը անվերապահորեն սահմանում են ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ միջազգային փաստաթղթերում ի՞նչ կերպ է ներկայացված տարածքային ամբողջականության սկզբունքը, որն այսօր այդչափ կարևորվում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում: – 1990-ականների սկզբից Հայաստանում ձևավորվեց մի կարծրատիպ, թե տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայություն ունի ինքնորոշման իրավունքի […]