Հարցազրույցներ

Մարտ 26, 2010թ. 10:30

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «News.am» լրատվական գործակալության հարցին Հարց. Ըստ որոշ լրատվամիջոցների, Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իր մասնակցությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին պայմանավորվածություն է ձեռք բերվել ցեղասպանության վերաբերյալ քննարկումների մասին: Արդյոք համապատասխանում են իրականությանը այդ պնդումները: Պատասխան. Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի նախկին արտգործնախարարը այդպիսի բան կարող էր […]


Մարտ 3, 2010թ. 11:21

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: -Եվ հայկական,  և թուրքական կողմերից հնչում են կարծիքներ, թե հայ-թուրքական բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում: Ինչպե՞ս կգնահատեք ներկա իրավիճակը: -Եթե Թուրքիայի քաղաքական-պետական շրջանակները շարունակեն վարել այն  քաղաքականությունը, որ որդեգրել ու մինչ օրս շարունակում են իրականացնել, ապա չի բացառվում , որ այդ գործընթացը […]


Մարտ 1, 2010թ. 14:25

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցազրույցը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի հետ -Գրեթե ամեն ամիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է ռազմական ճանապարհով Արցախյան հիմնախնդրի լուծման մասին: Եվ ամեն անգամ հայկական  կողմն այն  մեկնաբանում է որպես  ներքին սպառման համար արված հայտարարություն: Բայց, արդյո՞ք, այդպես է: -Եվ  Ալիևը, և  Ադրբեջանի բարձրաստիճան շատ պաշտոնյաներ տարբեր ամբիոններից մշտապես […]


Մարտ 1, 2010թ. 10:37

Հարցազրույց Կարեն Վրթանեսյանի հետ – Փետրվարն ավանդաբար հայ-ադրբեջանական տեղեկատվական պայքարի սրման ժամանակաշրջան է։ Ի՞նչ կասեք այս տարվա իրադարձությունների մասին։ -Այս տարին էլ բացառություն չէ։ Վերջին օրերին թե´ ԶԼՄ-ներում, թե´ համացանցային ֆորումներում ու բլոգերում, զանազան սոցիալական ցանցերում դիմակայությունը թեժացել է։ Պատկերը հետևյալն է. շատ հայեր՝ խիստ վրդովվելով տեղեկատվական դաշտում ադրբեջանական կողմի սադրանքներից, փորձում են արդարանալ, «աշխարհին» […]


Փետրվար 26, 2010թ. 16:09

« Սումգայիթյան ոճրագործությունը Ադրբեջանի կողմից հստակ ծրագրված ոճիր էր` ուղղված արցախահայության  ինքնորոշման իրավունքի արդար պահանջի դեմ: Պահանջ, որ իրականացվեց Խորհրդային Միության սահմանադրության ու օրենքների շրջանակներում, որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի սահմանադրական իրավունք»: ArmAr.am էլեկտրոնայաին օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀԿ  խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը ` տալով սումգայիթյան ոճրագործության գնահատականը: Քաղաքական գործիչի դիտարկմամբ, ադրբեջանցիները առիթը բաց չթողեցին հայության […]


Փետրվար 26, 2010թ. 11:55

Այս օրերին ադրբեջանցիներն իրենց տարերքի մեջ են. կեղծ ու սուտ տեղեկատվություն տարածելու հսկայական դաշտ է բացվել. այս անգամ արդեն Խոջալուի ու Սումգայիթի իրադարձությունների շուրջ։ Անդրադառնալով Խոջալուում, Սումգայիթում ու Բաքվում, նաև՝ Մարաղայում ու Արցախի մի շարք բնակավայրերում տեղի ունեցած իրադարձությունների մասին ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությանը` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը  ArmAr.am էլկտրոնային օրաթերի լրագրողի հետ […]


Փետրվար 25, 2010թ. 15:41

ArmAr.am-ի հարցերին պատասխանում է xocali.net կայքի համահեղինակ, փորձագետ Սամվել Մարտիրոսյանը – Ադրբեջանը իր հերթական վայնասունն է բարձրացրել, այսպես կոչված, Խոջալուի դեպքերի մասին: Հակիրճ կարո՞ղ եք ներկայացնել, թե  իրականում ինչ է տեղի ունեցել 1992-ին Խոջալուում: -Եթե լինենք հակիրճ, ապա տեղի է ունեցել Ադրբեջանի ղեկավարության կողմից կատարված միտումնավոր քայլ, որի հետեւանքով Խոջալուի խաղաղ բնակչությունը հայտնվեց պատերազմական գործողությունների […]


Փետրվար 22, 2010թ. 16:45

ArmAr.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը: –Պարոն Սահակյան, վերջին շրջանում այն կարծիքն է շրջանառվում, որ հայ-թուրքական արձանագրությունները մտել են փակուղի: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը։ -Ես համաձայն չեմ այդ կարծիքների հետ մեկ օբյեկտիվ և հասկանալի պատճառով. գործընթացը շարունակվում է, հարցը քննարկվում է,  երկու երկրների նախագահների ու բարձրաստիճան […]


Փետրվար 22, 2010թ. 09:30

ArmAr.am-ը ներկայացնում է երիտասարդ ստեղծագործողներին: Երիտասարդ ստեղծագործող, նկարիչ Առնո Կուռի կտավներում մարդիկ զուրկ են ձեռքերից և ոտքերից, իսկ թե ինչով է դա պայմանավորված և որքան ժամանակ է նա սկսել ստեղծագործել` տեղեկացանք նրա հետ զրույցից: -Առնո, որքա՞ն ժամանակ ես զբաղվում նկարչությամբ: -Պրոֆեսիոնալ նկարչությամբ սկսել եմ զբաղվել 15 տարեկանից` շուրջ 10 տարի: Սակայն դպրոցական տարիներից սկսել եմ […]


Փետրվար 18, 2010թ. 14:52

Ինչպես հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քննարկման կդրվի  Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևը:  Այս խնդրի շուրջ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու  Կիրո Մանոյանը։ -Պարոն Մանոյան, ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր, ի՞նչ ընթացք կունենա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս […]