2010թ. մարտի 27-ին Ախալքալաքում կայացավ «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը, որին մասնակցեցին կառույցի 200-ից ավել նախկին և ներկա անդամներ
Ջավախք
Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև Ազգային նոր պահպանողական շարժումն այսօր բողոքի ցույց է կազմակերպելու է ` ի պաշտպանություն ջավախքահայության։ Շարժման ներկայացուցիչները ՄԱԿ – ի ներկայացուցչությանը պատրաստվում են նաև նամակ հանձնել: «Այսօր ոչ միայն հայաստանյան իշխանություններն, այլև միջազգային հանրությունը պիտի իր բողոքի ձայնը բարձրացնի` կանխելու Վրաստանի սահմանապահների կողմից հայ ազգաբնակչության հանդեպ նվաստացուցիչ քայլերով իրականացվող մարդու իրավունքների զանգվածային […]
2010թ. ապրիլին ԱՄՆ-ում անցկացվելիք մարդահամարի շրջանակներում տեղի իրավաբանները կոչ են անում հայերին անպայման լրացնել մարդահամարի քարտերը և նշել հայ լինելը: Ըստ ֆեդերալ (դաշնային) օրենքի, եթե որևէ բնակավայրում տվյալ էթնիկ խմբի անդամները զգալի թիվ են կազմում (մինչև 40%), ապա իշխանությունները պարտավոր են շտապօգնության, ոստիկանության, քաղաքապետարանի (նահանգապետարանի), հրշեջ ծառայության և այլնի մեջ ունենալ այդ լեզվով խոսող մարդիկ: […]
Սամցխե-Ջավախքի նահանգապետ Լաշա Չկադուան ընդունել է թուրքական հարեւան Արդահան շրջանի նահանգապետ Մուսթաֆա Թաքմենին: Այս մասին հայտնում է Georgia Online լրատվականը: Այցի նպատակն է խորացնել հարաբերությունները Սամցխե-Ջավախեթի եւ Արդահան շրջանների միջեւ: Աշխատանքային հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու սահմանապահ շրջանների միջեւ առեւտրա-տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ կրթության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում համագրոծակցությանն առնչվող հարցեր: ArmAr.am
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան. «Ջավախքում հայ բնակչության խնդիրները բարձրացվել են հունվարի 26-ին Երեւանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում» (փետրվար 03, 2010): Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վոլոդյա Բադալյան. «Հայ–վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի օրակարգում չի եղել նաև Ջավախքի հարցը» (հունվար 26, 2010)։ 2010թ. հունվարի 26-ին Երևանում անցկացված հայ-վրացական տնտեսական համագործակցության […]
« Հունվարի 26-ին Հայաստանում էր գտնվում Վրաստանի վարչապետի գլխավորած միջկառավարական հանձնաժողովը, և արդյո՞ք այդ քննարկումների ժամանակ հայկական կողմը հնչեցրել է հետևյալ հարցադրումները, թե ի՞նչ քայլեր են արվում Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցուն կարգավիճակ տալու և հայոց լեզուն Ջավախքում տարածաշրջանային լեզու ճանաչելու ուղղությամբ»։ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցն ուղղված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ըստ պատգամավորի, մասնավորապես, […]
Պատմվածք «Ի՞նչ կզրցիս, հըբը Աշոտիս աղջկանը ճեյեզին բուրդը վե՞վ տի էնե» (Ջավախքի բրբ.` Ի՞նչ ես խոսում, բա Աշոտիս աղջկա օժիտի բուրդն ո՞վ է պատրաստելու), սա Ջավախքի N գյուղում միայնակ ապրող Արուս տատիկի զայրացկոտ պատասխանն էր բոլորի այն հարցին, թե ինչպես և ինչու է նա միայնակ այդքան ոչխար և այլ անասուններ պահում: Մի քանի տարի էր, […]
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին տված հարցազրույցում, մեկնաբանելով ջավախքահայերի «Երկիր» միության կողմից այսօր տարածած հաղորդագրությունը, նշեց, որ խնդիրը վերաբերում է 2008թ. հուլիսի 17-21-ը տեղի ունեցած իրադարձություններին, երբ ջավախքահայ քաղաքական մի շարք ակտիվիստների նկատմամբ շուրջկալներ, ձերբակալություններ կազմակերպվեցին, և որի ընթացքում ոստիկաններ սպանվեցին։ «Դրան հաջորդեց դատավարությունների շարք. ձերբակալվեց և […]
Վրացական իշխանությունները նախաձեռնել են նոր դատավարություններ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ Գուրգեն Շիրինյանի եւ Արամ Բատոյանի նկատմամբ: Այսպես, 2009թ. հոկտեմբերին Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման դատապարտվեց Գուրգեն Շիրինյանը՝ 2005թ. մարտին ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Այս նոր դատավճիռն ընդունվել է նրա նկատմամբ արդեն իսկ գործող 17 տարի ազատազրկման դատավճռի պայմաններում, որն […]
Խորհրդի հիմնադիր հայտարարությունը Ջավախքահայությունն ամեն օր վրացական իշխանությունների կողմից ենթարկվում է քաղաքական, լեզվական, մշակութային, կրթական, կրոնական եւ սոցիալ-տնտեսական հողի վրա խտրական վերաբերմունքի. Այսպես` – Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի զրկված են օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացումից: – Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հայության ներքին հանրային-քաղաքական և վարչական կյանքը կառավարվում եւ ուղղորդվում […]




