Ջավախք

Հոկտեմբեր 26, 2009թ. 18:35

«Կար ժամանակ, երբ ժողովուրդն արևին ՎԱՀԵ էր կանչում: Ժողովուրդն ու Արևը դեռ Ջավախքում են»: Այս խոսքերը Ջավախքի մասին նոր վավերագրական «Վահե» ֆիլմի բնաբանն են: 33 րոպեների ընթացքում ֆիլմի հեղինակները ներկայացրել են Ջավախքում առկա խնդիրները. Հայաստանից տարվող դասագրքերը չեն թողնում հասցնել Ջավախք, վրացիներն անխնա ոչնչացնում են հայկական վիմագրերը, վրացական իշխանությունը սահմանափակում է  հայերեն լեզվի  կիրառումը, հայկական […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 15:00

2009թ. հոկտեմբերի 16-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը ներկայումս պահվում է Ռուսթավիի №6 խիստ ռեժիմի գաղութում, իր փաստաբան Ստեփան Ոսկանյանին փոխանցել է իր հայտարարությունը  դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ:  Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունն ամբողջությամբ: Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի հայտարարությունը դատական նիստերին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ 2009թ. հուլիսի 23-ին Վրաստանի վերաքննիչ դատարանում մեկնարկեցին իմ […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 13:00

Ջավախահայությունն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ`սահմանների, լեզվի, տնտեսական և անգամ կրոնական: Այս խնդիրների մասին է մեր  զրույցը «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ: «Լոռեցի միամիտ գյուղացու, իր հողի վրա աշխատելիս  ձերբակալել և տարել են Թիֆլիս, պատճառաբանելով, թե  խախտել է սահմանը» Հայ-վրացական սահմանը դեռևս հետխորհրդային տարիներից  սահմանազատման չի ենթարկվել: Դեռ գործում է խորհրդային տարիների […]


Սեպտեմբեր 23, 2009թ. 09:37

Երեկ armar.am էլեկտրոնային թերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն բանին, որ հանդիպումը փակ դռների հետևում է կայացել, այնուամենայնիվ, արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ…


Սեպտեմբեր 19, 2009թ. 14:55

2009թ. սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի քրեական գործերով վերաքննիչ դատարանում կայացավ ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր  դատավճռի բողոքարկման երկրորդ դատալսումը: Դատական նիստին ներկա «Երկիր» միության դիտորդները արձանագրել են հետեւյալ իրողությունները. 2009թ. օգոստոսի 17-ին Վահագն Չախալյանի հայ փաստաբան Ստեփան Ոսկանյանին մերժվել էր այցելել իր պաշտպանյալին բանտում: Սեպտեմբերի 18-ի դատական նիստում փաստաբանը փորձել է […]


Սեպտեմբեր 11, 2009թ. 20:15

Մեզանում մամուլի և հասարակության ակտիվ քննարկման նյութ է դարձել հայ-վրացական կամ, ավելի  ճշգրիտ, ՀՀ-Վրաստան սահմանային վեճերի խնդիրը։ Այն որոշ դեպքերում հասարակական քննարկումների դաշտից տեղափոխվեց անգամ գիտական-ակադեմիական դաշտ,  խնդրին արձագանքեցին նաև գիտնականներ, քարտեզագիրներ և այլն։ Սույն հոդվածի շրջանակներում անդրադառնալով խնդրի իրավական կողմին՝ բացահայտելու ենք մի շարք դրույթներ, որոնք մինչ օրս թյուրըմբռնումների տեղիք են տվել ոչ միայն […]


Սեպտեմբեր 10, 2009թ. 17:14

«Ի՞նչու ես տանում այս ամսագրերը», «Ու՞ր ես տանում», «Որտեղի՞ց քեզ այս գիրքը», «Դուք իրավունք չունեք գրքերը Ձեզ հետ   Ջավախք տանել, չի թույլատրվում, դրանք պետք է թողնեք այստեղ՝ մեզ մոտ»… և այլն. նման խոսակցություններ կարող եք ամեն օր լսել   Հայաստան-Վրաստան սահմանային բոլոր անցակետերում, երբ  Ջավախք կամ Վրաստան մեկնող հայ ուղևորների ձեռքում վրաց  սահմանապահները «հայտնաբերում են»  գրքեր, […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 15:51

Վիրահայությունը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին նախագահ Սերժ Սարգսյանն ի թիվս այլ հարցերի խոսել է նաև հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Նրա խոսքերի համաձայն, Վրաստանի հետ ևս Հայաստանը շարունակել է քաղաքական երկխոսությունը բարձրագույն մակարդակում: «Փոխանակել ենք պաշտոնական այցեր նախագահների մակարդակով: Հենց այս պահին ակտիվ […]


Օգոստոս 24, 2009թ. 16:49

Ֆրանսիայում գործող հայկական հեղինակավոր «Չոբանյան» հաստատությունն իր մտահոգությունն է հայտնել ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի շուրջ ընթացող վերջին զարգացումների կապակցությամբ: Ս.թ. օգոստոսի 13-ին «Չոբանյան» հաստատությունը «Վահագն Չախալյանը մահվան սպառնալիքի տակ» վերնագրված նամակ է հղել Ֆրանսիայի Ազգային ժողովում «Ֆրանսիա-Վրաստան» բարեկամական խմբի նախագահ Դենիել Պոլին: Ստորև ներկայացնում ենք նամակի թարգմանությունը`կատարված «Երկիր» միության կողմից: ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ ՄԱՀՎԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ […]


Օգոստոս 17, 2009թ. 15:16

«Ոսկե Ծիրան»–ը անիվների վրա՝ Ջավախքում»  ծրագրի շրջանակներում երեք օր առաջ Ախալքալակում ցուցադրվել է վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի (նկարում) «Մյուս ափը» ֆիլմը վրացերեն լեզվով, հայերեն լուսագրերով: Այդ մասին հաղորդում է Tert.Am տեղեկատվական կայքը: Հաջորդ օրերին Ախալքալակի՝ երկար ընդմիջումից հետո վերաբացված կինոթատրոնում ցուցադրվեցին հայկական ֆիլմեր. Աշոտ Մելքոնյանի՝ «Դեպի Արարատը» և Հարություն Խաչատրյանի՝ «Սահմանը»։ Ջավախահայերի հետ հանդիպումներին վրացական […]