«Արտահերթ ընտրություններ անցկացնելու համար պետք է լինի համապատասխան իրավիճակ` քաղաքական լուրջ ճգնաժամ, անկառավարելի իրավիճակ: Այժմ իրավիճակն այնպիսի չէ, որ անհրաժեշտ լինի արտահերթ ընտրություններ անցկացնել, թեև նման հեռանկարը չի բացառվում».,-ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը: «Ցանկացած քաղաքական ուժ պետք է պատրաստ լինի ընտրություններին: ՀՅԴ-ն, պատրաստ է ընտրությունների, եթե ցանկացած պահի […]
Քաղաքականություն
Սիրիայի Արաբական Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել սիրիական «Al Watan» թերթին:Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը, որը տրամադրել է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Հարց. Ձերդ Գերազանցություն, մեկ տարի առաջ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտոնական այց կատարեց Հայաստան: Այցի վերջում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Ինչպե՞ս եք Դուք գնահատում երկկողմ հարաբերությունների […]
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նամակ է հղել Բուլղարիայի խորհրդարանական Սոցիալ-դեմոկրատական և Սոցիալիստական կուսակցություններին: «Հարգելի ընկերներ, առաջիկայում Բուլղարիայի խորհրդարանը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինագիծը: Բուլղարիան և հերոսական բուլղար ժողովուրդը շատ լավ պետք է հասկանա մեզ` հայերիս, քանի որ Բուլղարիան նույնպես հարյուրավոր տարիներ տառապել է Օսմանյան Թուրքիայի լծի ներքո, կրել անասելի զրկանքներ: Բուլղար […]
Թուրք-ամերիկյան միությունների համագումարը (ATAA) նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` պահանջով, որ վերջինս հանրության առջև հանդես գա հայտարարությամբ, թե Հայոց ցեղասպանության բանաձևը չի ներառվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի` հիշյալ նամակում նշված է եղել նաև այն, թե իբր հայերի ապստամբության ժամանակ արևելյան Անատոլիայում սպանվել է ավելի քան 1 մլն օսմանցի […]
ArmAr.am-ը դեռ նոյեմբերի 18-ին գրել էր այն մասին, որ Ֆրանսիայի Նանս քաղաքի քոլեջներից մեկի թուրք աշակերտը` 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել էր այն պատճառով, որ իր ստեղծագործական շարադրության մեջ Հայոց Ցեղասպանության փաստը ժխտող մտքեր էր արտահայտել: Հիշեցնենք, քոլեջի պատմության ուսուցիչը աշակերտներին հանձնարարել էր շարադրություն գրել Հայոց Ցեղասպանության մասին: Թուրք աշակերտը, որ մինչ այդ բանավիճել էր […]
Սիրիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Համատեղ ասուլիսին ալ-Ասադը նշել է, որ Սիրիան հիանալի հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջարկել է Դամասկոսի միջնորդությունը: Ալ-Ասադը Սերժ […]
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները շարունակում են նորանոր առաջարկներ ներկայացնել իշխանություններին` թե ինչպե՞ս դիմակայել Հայոց Ցեղասպանության միջազգային արշավին, ի՞նչ նոր մարտավարություն մշակել այս ուղղությամբ, և ի՞նչ ընթացք տալ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացին: «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ – CHP) կուսակցության պատգամավորներ Սուհա Օքթայը, Քեմալ Քըլըչդարօղլուն և Քեմալ Անադոլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ – TBMM) նախագահությանը առաջարկ են ներկայացրել այս հարցերի […]
Պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ խոսել է նաև տարածաշրջանային խնդիրներից: Երկու երկրների նախագահների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Associated Press»-ի, լրագրողի հարցին, թե ինչ փուլում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Սերժ Սարգսյանն ասել է. «Ես փնտրում եմ լուծումներ, որոնք հնարավորություն կտան […]
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով մարտի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Սիրիա է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Նախօրեին երկու երկրների նախագահները առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկոսության առկա մակարդակը: Սերժ Սարգսյանն ու Բաշար ալ-Ասադը անդրադարձել են Սիրիայի […]
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի տապալվել կամ ձախողվել: Նման կարծիք հայտնեց մարտի 22-ի ասուլիսում ՀՀ Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «ՀՀԿ» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը: «Հայ-թուրքական գործընթացը շատ բարդ է, եւ ձգձգումներ կլինեն, ինչի ականատեսը եւ լինում ենք»,- նշեց նա, հավելելով, որ գործընթացը շարունակվում է, եւ, հավանական է, […]




