Շվեդիայից հետ կանչված Թուրքիայի դեսպանը շուտով վերադառնալու է Ստոկհոլմ մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը` Ռիկսդագը, քվերակությամբ ընդունեց Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, պոնտոսցի հույների, ասորիների և կելտերի ցեղասպանությունները ճանաչող ու դատապարտող օրինագիծ: Թուրքական կառավարությունն իր սովորույթի համաձայն, ի նշան բողոքի, Ստոկհոլմից հետ կանչեց իր դեսպանին` Զերգյուն Քորություրքին: Սակայն, ինչպես պարզվում է, Թուրքիայի իշխանությունները փոշմանել են ու որոշել […]
Քաղաքականություն
Մարտի 25-26-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Մոսկվա` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի եւ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով: ArmAr.am
Ամեն օր հազարավոր հոդվածներ են տեղադրվում համացանցում, սակայն դրանցից շատ քչերն են մեզ ապշեցնում: Նախորդ շաբաթ մի ցնցող լուր հայտնաբերեցի, որը տեղադրված էր թուրքական լուրերի խոշորագույն «Turkish Forum» կայքէջում, հետևյալ վերնագրով՝ «Սիեռա Լեոնեում մոռացված դեսպանը Հայոց ցեղասպանության բանաձևն օգտագործում է իր խնդիրները լուծելու համար»: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ անհավատալի հոդվածի թարգմանությունը. «Վերջին տարիներին մի […]
Մարտի 23-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ: Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի եւ Լիբանանի բարեկամական հարաբերություններն ու Բեյրութի եւ Երեւանի միջեւ օդային ուղիղ կապի առկայությունը լավ հնարավորություն են ստեղծում փոխայցելությունների իրականացման, տուրիստական փաթեթների պատրաստման, գործարար համաժողովների, մշակութային […]
Թուրքական «Սթար» (Star) լրատվական կայքը վկայակոչելով կառավարության աղբյուրները հայտնում են, որ մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թահիփ Էրդողանը հանդիպելու է այդ երկրի հայկական համայնքի ակնառու անձանցից մեկի` Սուրբ փրկիչ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ: Թուրքական լրատվամիջոցները որպես նշված հանդիպման շարժառիթ մատնանշում են անցած շաբաթ Լոնդոնում հնչեցրած Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, հարկ եղած […]
Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը շարունակել է հանդիպումները Սիրիայի ղեկավարության հետ: Նա հանդիպել է նաեւ Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրիի հետ: Քննարկվել են հայ-սիրիական տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են տնտեսության ոլորտում հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը եւ այդ գործում կարեւորել գործարար շրջանակների շփումների ակտիվացումը համաժողովների, ցուցահանդեսների եւ նմանատիպ այլ […]
Ֆրանսիայում` Նիկոլա Սարկոզիի կողմից իրականացվող տնտեսական և սոցիալական բարեփոխումների դեմ համազգային գործադուլ է տեղի ունենում Գործադուլը սպառնում է կաթվածահար անել երկրի երկաթուղային տրանսպորտը: Այսօր Ֆրանսիայում աշխատանքի դուրս չեն եկել հազարավոր մարդիկ: Նրանք բողոքում են կենսաթոշակային համակարգի պլանային բարեփոխումների, բյուջետային ծախսերի կրճատման, ինչպես նաև` ազգաբնակչության գնողունակության նվազման դեմ: Գործադուլի առավել ակտիվ մասնակիցների թվում են ուսուցիչների արհմիությունները, […]
ՀՅԴ-ն մարտի 25- 26-ը նախաձեռնել է միջազգային խորհրդաժողով, որտեղ համակողմանիորեն անդրադարձ կկատարվի Հայաստանում առկա սոցիալ- տնտեսական մարտահրավերներին` նշելով նաեւ դրանց հնարավոր լուծումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրել է կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Վերջինիս ձեւակերպմամբ` փորձ է արվելու տալ Հայաստանի սոցիալ- տնտեսական իրավիճակի ախտաճանաչումը եւ առաջարկվելու են հնարավոր լուծումներ: Ըստ Ռուստամյանի` հնչելու […]
Տիկնայք եւ պարոնայք, Սիրելի բարեկամներ, Ինձ համար պատիվ է հանդես գալ Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ Դամասկոսի համալսարանում: Սիրիան հայ ժողովրդի պատմության մեջ ուրույն տեղ ունեցող եւ մեզ շատ մոտ երկիր է. ՙմոտ՚ ասելիս նկատի չունեմ միայն աշխարհագրորեն, այլեւ ավանդական բարեկամությամբ, ճակատագրի ընդհանրությամբ, ժողովուրդների խառնվածքով եւ բազում-բազում այլ թելերով: Այսօր ուզում եմ այս առիթն օգտագործել՝ […]
Նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հյուրընկալվել է Սիրիայի հնագույն բարձրագույն ուսումնական հաստատությունում` Դամասկոսի համալսարանում: ՀՀ Նախագահն այնտեղ հանդես է եկել հայ-սիրիական հարաբերությունների թեմայով դասախոսությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ, քննարկել հայ-սիրիական միջխորհրդարանական կապերի զարգացմանը եւ միջազգային կառույցներում համագործակցությանն առնչվող հարցեր: ArmAr.am




