Քաղաքականություն

Մարտ 25, 2010թ. 15:21

Միացյալ Նահանգներում գործող «Վուդրո Վիլսոն» հետազոտական կենտրոնը պետության, գործարար սեկտորի, գիտության, արվեստի և մի շարք այլ բնագավառներում ակտիվ գործունեության և աջակցության, ինչպես նաև երկխոսության ծավալմանը նպաստելու համար տրվող մրցանակն այս անգամ որոշել է շնորհել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին և թուրքական Doğuş («Դողուշ») հոլդինգի ղեկավարող խորհրդի նախագահ Ֆերիթ Շահենքին: Վերջապես, Դավութօղլուն  մրցանակ ստացավ,որը սկիզբ է լինելու, […]


Մարտ 25, 2010թ. 15:03

«Խորհրդարանն ու ընդդիմությունն այնքան ուժ չունեն, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վրա ազդեն»: Այս մասին ասել է  «Հայկական ընտրություն» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը: «ՀԱԿ-ը համարյա համաձայն է, խորհրդարանական ընդդիմության դաշնակցական թևն էլ համաձայնության քայլեր անում է: Արձանագրությունների հեղինակ Հայաստանի դեմ պայքարի ապակառուցողական քննադատության տարբերակն անթույլատրելի է ու մերժելի»,- ասաց Աղայանը: Նրա դիտարկմամբ, իշխանափոխության խնդիրն այսօր […]


Մարտ 25, 2010թ. 14:53

Այսօր Երևան է ժամանելու Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը, որի կազմում են ֆեդերացիայի նախագահ տիկին Սուեր Բելասենը, գործադիր տնօրեն պարոն Անտուան Բերնարը, արտաքին կապերի բաժնի տնօրեն տիկին Իզաբել Շեբան և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն տիկին Ալեքսանդրա Կուլաևան: Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ կունենա 2010 թվականի ապրիլին Երևանում կայանալիք Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի […]


Մարտ 25, 2010թ. 13:53

Այսօր վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է  ՀՅԴ երկօրյա խորհրդաժողովը, որի թեման է «Սոցիալիստական մոտեցումներ Հայաստանի մարտահրավերներին. Գլոբալ հեռանկարներ-տեղական իրողություններ»: Համաժողովին հրավիրված են և մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Արգենտինայի, Հունաստանի, Չիլիի, Իրանի, հայաստանյան սփյուռքի քաղաքական շրջանակների, գիտական հաստատությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ: «Նպատակն է հստակեցնել սոցիալիստական գաղափարախոսության ընդհանուր սկզբունքները, կարևորել միջազգային փորձի ներդրումը Հայաստանում, որտեղ […]


Մարտ 25, 2010թ. 13:29

Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թահիփ Էրդողանը հանդիպելու է այդ երկրի հայկական համայնքի հայտնի անձանցից մեկի` Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ,  Սուրբ փրկիչ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ  Պետրոս Շիրինօղլուի հետ: Թուրքական լրատվամիջոցները որպես նշված հանդիպման շարժառիթ մատնանշում են անցած շաբաթ Լոնդոնում հնչեցրած Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, հարկ եղած […]


Մարտ 25, 2010թ. 13:00

Անկարայում գործող MetroPoll հետազոտական կենտրոնի վերջին հարցման արդյունքների համաձայն թուրքերի 48 տոկոսը կողմ է Հայաստանից Թուրքիա  անօրինական ներգաղթածների արտաքսման Էրդողանի գաղափարին: Հարցվածների միայն 34 տոկոսն է հայտարարել, որ կտրականապես դեմ է Էրդողանի լոնդոնյան հայտարարություններին: Հայաստանցիների արտաքսման ամենաջերմ կողմնակիցները երիտասարդներն են. հետազոտությանը մասնակցած 18-24 տարեկան երիտասարդների 55 տոկոսն ասել է, որ հայաստանցի միգրանտներին պետք է վտարել […]


Մարտ 25, 2010թ. 11:40

Վաղը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ-պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նույն օրը նախատեսված են Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Մարտին Բարտակի և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնազրույցը, ՀՀ և ՉՀ պատվիրակությունների հանդիպումը: ՊՆ վարչական համալիրում նախատեսված է երկկողմ համաձայնագրի ստորագրման արարողություն, որից […]


Մարտ 25, 2010թ. 09:30

Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև Ազգային նոր պահպանողական շարժումն այսօր բողոքի ցույց է կազմակերպելու է ` ի պաշտպանություն ջավախքահայության։ Շարժման ներկայացուցիչները  ՄԱԿ – ի ներկայացուցչությանը պատրաստվում են նաև նամակ հանձնել: «Այսօր ոչ միայն հայաստանյան իշխանություններն, այլև միջազգային հանրությունը պիտի իր բողոքի ձայնը բարձրացնի` կանխելու Վրաստանի սահմանապահների կողմից հայ ազգաբնակչության հանդեպ նվաստացուցիչ քայլերով իրականացվող մարդու իրավունքների զանգվածային […]


Մարտ 24, 2010թ. 18:45

Հայաստանն անընդունելի է համարում Թուրքիայի հետ երկխոսությունը` հղում անելով Հայոց ցեղասպանության ճանաչումից խուսափելու գործելաոճը: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր սիրիական Դեյր Զորում ունեցած ելույթում: Խոսելով այն մասին, որ չնայած Ցեղասպանության արհավիրքին` Հայաստանը պատրաստ է հարևան երկրի հետ երկխոսության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման` միաժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է. «Մենք չենք ընդունում […]


Մարտ 24, 2010թ. 18:09

«Հայ համայնքի առաջնորդ գոյություն չունի: Ոչ ֆորմալ տեսանկյունից Հրանտ Դինքը կարող էր համարվել, սակայն վերջինիս մահից հետո, նման տրամաչափի անձ հայ համայնքում գոյություն չունի»,- Panorama.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը` «մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը կհանդիպի հայ համայնքի առաջնորդ Պետրոս Շիրինօղլուի հետ»,- ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Թուրքագետի կարծիքով, պարզապես Թուրքիային պետք է […]