Քաղաքականություն

Մարտ 22, 2010թ. 13:57

«Մենք առաջարկում ենք շտկել սխալները: Այո, սխալ է տեղի ունեցել և ճիշտ կլինի քաջություն ունենալ այդ սխալը ուղղել, և մենք դա ուղղում ենք», -այսօր հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Ի՞նչ սխալի մասին է ակնակրում  պարոն Զոհրաբյանը. Ինչպես նկատում է պատգամավորը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Լեռնային Ղարաբաղը դուրս […]


Մարտ 22, 2010թ. 13:17

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. – Պարոն Կիրակոսյան, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ինքը սպառնացել է Թուրքիայից հայերին բռնի տեղահանել` իբրեւ թե միջազգային հանրության ուշադրությունը Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների վրա գրավելու համար: Ինչպե±ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Պատասխան. – Խոսելով իբրեւ թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա […]


Մարտ 22, 2010թ. 12:15

Վերջերս «Haberturk» հեռուստաալիքով թողարկված «Պատմության կուլիսներում» հաղորդման ժամանակ թուրք դերասանուհի Փելին Բաթուն, խոսելով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածի մասին, ուղիղ եթերում հչեցրել է ցեղասպանություն բառը: Դա զայրացրել էր հաղորդման համահեղինակներ Մուրաթ Բարդաքչին և Էրհան Աֆյոնջուին: Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի տեղեկացմամբ` նման կերպ արտահայտվելու պատճառով թուրք դերասանուհին վտանգավոր պատմությունների մեջ է ընկել: Բաթուն հայտնել […]


Մարտ 22, 2010թ. 11:25

Թուրքիայում սկսում են առավել ակտիվանալ ընդդիմադիր ուժերը: Վերջիններս հայտարարություններ են հնչեցնում, թե երկրում ներկայումս ստեղծված անկայուն, ճգնաժամային իրավիճակի մեղավորը իշխող` «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ – AKP) կուսակցությանն է:  «Իշխանության անհեռատես ու ապաշնորհ կառավարման հետևանքով Թուրքիայում ճգնաժամ է ապրում գյուղատնտեսության ոլորտը. 2.5 միլիոն հողագործներ այլևս լքել են գյուղատնտեսության ոլորտը, գործազրկությունը շարունակաբար աճում է` հասնելով 4 միլիոնի, […]


Մարտ 22, 2010թ. 10:00

Երեկ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկնելով, թե իրենք որոշ վերապահումներով համաձայնություն են տվել նորացված մադրիդյան սկբունքներին, միաժամանակ ասել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հիմնական մասն ավարտվել է, և Ադրբեջանին հաջողվել է չզիջել իր դիրքերը և չի համաձայնվի Ղարաբաղի անկախության հետ: Արձագանքելով Ադրբեջանի նախագահի վեջին հայտարարություններին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ […]


Մարտ 20, 2010թ. 16:27

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Բաքվում հայտարարել է, թե Ղարաբաղի կարգավորումը մտել է վճռական փուլ: Նա նկատել է, թե Մինսկի խմբի կողմից այս պահին արված առաջարկները հիմնականում համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Ալիևը նաև հույս է հայտնել, որ մյուս խնդիրները կլուծվեն բանակցության ընթացքում, պահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու տարածքների վերադարձը: ArmAr.am


Մարտ 20, 2010թ. 15:11

«Մենք չենք կարող հակամարտության հետևանքները վերացնել, եթե չլուծենք դրա պատճառների հարցը: Ինչ վերաբերում է պատճառներին, մենք, առաջին հերթին, խոսում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին: Երբ այստեղ ձեռքբերում կունենանք, տարածաշրջանային հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ հետագա աշխատանքները հեշտ ու արագ կիրականացվեն»,- «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը միաժամանակ նշել […]


Մարտ 20, 2010թ. 13:58

Մարտի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողով: Գերագույն հոգևոր խորհրդի նիստին ներկայացվել է Մայր Աթոռի 2009թ. գործունեության տեղեկագիրը և ֆինանսա-տնտեսական զեկույցը: Կաթողիկոսը տեղեկացրել է, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի այցի ընթացքում Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի և Կիրիլ Ա Պատրիարքի անունից […]


Մարտ 20, 2010թ. 13:00

Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Լոնդոնում արած հայտարարությունը, ըստ որի` անհրաժեշտության դեպքում Թուրքիայից դուրս կհանի Հաայաստանի 100 հազար քաղաքացիների, որոնք անօրինական ապրում եւ աշխատում են այնտեղ: «Այս փաստը նույնպես գալիս է ապացուցելու, որ նաեւ ժամանակակից Թուրքիայում տիրում է այլատյացություն, մասնավորապես անհանդուրժող վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ: Զարմանալի է, որ նման հայտարարությամբ հանդես […]


Մարտ 20, 2010թ. 11:42

Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցական կառույցներում անցկացվել է հերթական քննարկումը` ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրների շուրջ: Թուրքական «Հյուրրիյեթ»-ի փոխնցմամբ ելույթով հանդես է եկել վարչապետ Էրդողանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազզային ճանաչման գործընթացին և իր խոսքն ուղղելով իր պապերի ձեռքով ցեղասպանության ենթարկված ժողովրդի ժառանգներին,  քոչվոր նախնիների գործելոճին հավատարիմ Էրդողանը սպառնացել է հայությանը, թե.«Դուք դրա համար թանկ […]