Քաղաքականություն

Դեկտեմբեր 4, 2009թ. 14:14

Օրերս ԼՂՀ Ազգային ժողովը հանդես եկավ Ղարաբաղյան խնդրի հետ կապված գործընթացների վերաբերյալ հայտարարությամբ: Առաջին «ինտրիգը» հենց` հայտարարությամբ հանդես գալու փաստն էր: Ի վերջո, Արցախի իշխանություններն  այնքան էլ հաճախ չեն հայտարարություններով հանդես գալիս: Տեղի քաղաքագետներն այդ փաստը որպես առավելություն են գնահատում: «Ընդհանրապես, հայտարարությունների առումով, մեր հանրապետությունը բավական հավասարակշռված պահվածք ունի. հայտարարություններով հազվադեպ ենք հանդես գալիս`միայն անհրաժեշտւթյան […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 15:31

ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը խոսելով  Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին, տեղեկացրեց, թե այսօր Ադրբեջանը ռազմական օդանավեր է ձեռքբերում Չինաստանից, և ստեղծում է  ռազմական արբանյակ: սա այլևս նշանակում է, որ Ադրբեջանը կարող է ռազմական տեսակետից լուրջ առավելություն ձեռքբերել: Սրանով հանդերձ, Կիրակոսյանը լուրջ վտանգ է տեսնում նաև ռուս–ադրբեջանական հարաբերություններում: «Սա հավանական փոփոխություն կարող է լինել Ռուսաստանի […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 14:06

«Պետք է ամուր կառչել այդ հայտարարություններից, որոնցում միջազգային փորձագետներն ու բարձրաստիճան անձինք տարանջատում են հայ-թուրքական հարաբերություններն ու Արցախի հարցը»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր  Ստեփան Սաֆարյանը: Ս. Սաֆարյանը կարծում է նաև, որ հակառակ դեպքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ստիպված պետք է լինեն սպասելու Արցախի հարցի լուծումից հետո, իսկ […]


Դեկտեմբեր 3, 2009թ. 13:25

«Ղարաբաղը հստակ պետք է ունենա իր տեղը բանակցային սեղանի շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաև խորհուրդ տվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանին թույլ չտալ, որ Մինսկի խմբի համանախագահները գնան Ստեփանակերտ. «Կան որոշումներ,որ պետք է ընդունվեն Ստեփանակերտում, և ոչ թե Երևանում: Ղարաբաղին արհամարհելը վտանգավոր […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 21:10

«Վաղուց է եկել ժամանակն առաջ գնալու դեպի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Ներկայում բանակցություններն ընթանում են մադրիդյան սկզբունքների շուրջ, եւ երբ համաձայնություն լինի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, հարկ կլինի պայմանագրի նախագծի պատրաստման, որը բավական ժամանակատար գործընթաց կպահանջի»:  «Արմենպրես»-ի թղթակիցի հաղորդմամբ, Աթենքում  այս մասին հայտարարել է  ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 18:47

Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին են այսօր անդրադարձել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ հանրապետական Գագիկ Մելիքյանը: Նրանց կարծիքով` մինչեւ դեկտեմբերի 7-ը նախանշված Օբամա-Էրդողան հանդիպում` հայ-թուրքական արձանագրությունները չեն վավերացվի, բայց հանդիպման ժամանակ կխոսվի թե’ դրանց, թե’ Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի մասին: Հանրապետական պատգամավորը այս գործընթացում արձանագրում է առաջընթաց, ըստ նախկին նախարարի` առաջընթացի մասին խոսելու հատուկ առիթ […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 18:37

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունները կվավերացվեն, քանի որ դրանք բխում են Թուրքիայի շահերից. «Նրանք հաստատակամ են իրենց նախապայմաններում, որի շուրջ էլ մենք արտահայտում ենք մեր ամբողջ դժգոհությունը։ Այսօր որպես նախապայման Թուրքիան արձանագրությունների վավերացման խնդիրն ուղղակիորեն կապում է ղարբաղյան խնդրի լուծման հետ. ի՞նչ սկզբունքների հիման վրա և ո՞ւմ օգտին, հասկանալի է։ […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 17:41

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը քաղաքական հայտարարություն է հնչեցրել Իսրայելի հասցեին: Հղում անելով  թուրքական «ԹայմԹուրք» (TimeTurk) լրատվական կայքին,  Panorama.am-ը տեղեկացնում է, որ Գյուլը հարցազրույց է տվել է Հորդանանում հրապարակվող «Էլ Ռաի» (El Rai) թերթին, ուր ասել է. «Մենք Մերձավոր Արևելքում պետք է համընդգրկուն խաղաղություն ապահովենք: Պաղեստինցիներն էլ անկախ պետականություն ունենալու իրավունք ունեն»: Գյուլն […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 17:27

«Արցախ» ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն անդրադարձավ երեկ ՀՅԴ և 11 կուսակցությունների կողմից արված հայտարարությանը, ըստ որի, այդ կուսակցությունները՝ միավորելով ուժերը, պետք է պայքարեն, որպեսզի հայ-թուրքական արձանագրություններն այն տեսքով, որ ներկայումս կան, չվավերացվեն։ Նշվեց, որ բացի այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրության 83,5 […]


Դեկտեմբեր 2, 2009թ. 16:00

ԱԺ Հանրապետական պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը այսօր Մամուլի ազգային ակումբում ասել է, թե  դրական տեղաշարժեր է  նկատվում նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: Հանրապետական պատգամավորը էական է համարել, որ երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հենց Անկարայում` ԱՄՆ դեսպանատանը շեշտել է, որ հայ– թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի […]