Քաղաքականություն

Օգոստոս 27, 2009թ. 20:10

Հայկական և տարածաշրջանային մամուլն արդեն մեկ տարի է, ինչ ակտիվորեն քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլը: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Երևանում միասին դիտելու հրավեր ուղարկեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, բոլորը սկսեցին խոսել երկու պետությունների միջև հարաբերությունների երկար սպասված կարգավորման մասին: Այս կապակցությամբ ոգևորությունը քաղաքական դաշտում այնքան էր մեծացել, որ շատերի հիշողությունից […]


Օգոստոս 25, 2009թ. 16:50

Մեր երկրի դիվանագիտական գերատեսչությանը օգտակար լինելու ակնկալիքով` Armar.Am կայքի շրջանակներում մենք կներկայացնենք հարևան երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները: Հուսով եմ, որ սույն հոդվածաշարն իր համեստ ներդրումը կունենա ավելի համարձակ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու համար: Ժամանակն է «պարզել» հարցերը մեր հարևանների հետ Հայաստանի Հանրապետությունն այսօր կանգնած է բավականին  լուրջ քաղաքական մարտահրավերների առջև: […]


Օգոստոս 25, 2009թ. 13:43

Հարցազրույց ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ – 16 տարի առաջ ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Դա պետության ամենամեծ տոներից մեկը պետք է լիներ: Միչդեռ, մի տեսակ սառնություն կա թե ժողովրդի, թե ղեկավարության կողմից: Շատ անշշուկ անցավ նաև այս օգոստոսի 23-ը: Ինչո՞ւ է այդպես: -Կա ձևական պատասխան` այդ օրը անկախության հաստատման սկիզբն է` խորհրդարանում Հռչակագրի ընդունման […]


Օգոստոս 19, 2009թ. 18:25

Ասում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: – Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը օրերս կարծիք էր հայտնել, իբր թե ԱՄՆ-ում հայկական լոբբին աշխատում է ոչ այնքան Հայաստանի օգտին, որքան Վաշինգթոնի դիրքորոշումը տարածաշրջանում ամրապնդելու ուղղությամբ: Ճշմարտություն կա՞ քաղաքագետի հայտարարության մեջ: – Ամերիկայում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները մեկ հովանոցի տակ ներառելը սխալ […]


Օգոստոս 18, 2009թ. 20:06

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ հաճախ խախտում են իրենց իրավասությունները և խոսում այնպիսի բաների մասին, որոնք իրենց պարտավորություններին բոլորովին չեն առնչվում: Խոսքը հատկապես վերաբերում է Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, ով առիթը բաց չի թողնում խոսելու հայ-թուրքական հարաբերությունների մասին, այն շաղկապելով ղարաբաղյան հիմնախնդրին, կամ էլ խոսել անհարկի զիջումների մասին և այլն: Այս առիթով քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն […]


Օգոստոս 17, 2009թ. 14:43

Չնայած այն պնդումներին, թե Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերություններում չի քննարկվում` գրեթե ամեն օր թուրք ղեկավարության շուրթերից հնչող հայտարարություններից կարելի է եզրահանգել, որ հայ-թուրքական հարաբերություններում Արցախի հարցը սկզբունքային կետերից է: Նաև պարզորոշ է, որ Թուրքիան փորձում է պայմաններ թելադրել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում` բացահայտորեն կանգնելով Ադրբեջանի թիկունքին և գլխիվայր ներկայացնելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքը: Ձնագունդն այնքան է […]


Օգոստոս 15, 2009թ. 17:56

Հարցազրույց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ – Պարոն Մելիքյան, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում աշնանը ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում: – Հատուկ զարգացումներ չեմ կարծում, որ կլինեն` հաշվի առնելով, որ պետք է լինի համանախագահների փոփոխություն, նոր մարդիկ են ընդգրկվելու, որոնց ժամանակ է անհրաժեշտ իրավիճակին ծանոթանալու համար: Եվ, առհասարակ, այս պահին ես առաջխաղացման որևէ հեռանկար չեմ տեսնում: […]


Օգոստոս 14, 2009թ. 19:41

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը, վերջին տարիներին հայտնվել են տարածաշրջանային քաղաքականության դերակատարներ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետաքրքրությունների առանցքում: Եվ դա հստակ բացատրություն ունի. այդ երկրների նպատակն է հնարավորինս արագ սեփական դիրքերն ամրապնդել Սևծովյան-Կասպյան տարածաշրջանում: Իսկ քանի որ տարածաշրջանի խնդրահարույց հանգույցներից մեկը հայ-թուրքական հարաբերություններն են, խաղացողներից յուրաքանչյուրը փորձում է շեշտված […]


Օգոստոս 8, 2009թ. 18:24

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երկուսը շուտով կլքեն իրենց պաշտոնները: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերի համաձայն` այս աշնանն ամերիկացի դիվանագետ Մեթյու Բրայզան որպես Մինսկի խմբի համանախագահ վերջին անգամ կժամանի տարածաշրջան: Ըստ շրջանառվող լուրերի`  Բրայզային սպասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը: Երկրորդ համանախագահը, որը շուտով […]